Իսկ դուք ճի՞շտ եք լվանում ձեռքերը: Եվ որքա՞ն հաճախ: Մի զարմացեք նման հարցերից, քանի որ մաքուր ձեռքերը ձեր առողջության բանալին են: Եվ կարևոր է իմանալ, թե որ դեպքերում (բացի զուգարան այցելելուց), պետք է ձեռքերը լվանալ օճառով և ջրով: Մանրակրկիտ!
Դեպքեր, որից հետո անհրաժեշտ է շտապ լվանալ ձեռքերը
Շատ մանրէներ հավաքվում են այն իրերի վրա, որոնցով օգտվում են մեծ թվով մարդիկ: Բայց կան նաև տան առօրյայում օրգտագործվող այնպիսի իրեր, որոնք կարող են լինել հիվանդությունների կրող: Այսպիսով, թե երբ պետք է լվանալ ձեռքերը:
1. Եթե վճարել եք փողով կամ բանկային քարտով:
2. Բանկոմատին դիպչելուց հետո:
3. Տրանսպորտով երթևեկելուց հետո:
4. Եթե օգտվել եք ուրիշի հեռախոսից:
5. Երբ ինչ-որ մեկը տանը հիվանդ է:
6. Հասարակական վայրեր (կլինիկա, ուսումնական հաստատություն, առևտրի կենտրոն, սուպերմարկետ) այցելելուց հետո:
7. Եթե շոյել եք ուրիշի կատվին կամ շանը:
8. Կոշիկի տակին դիպչելուց հետո:
9. Համակարգչային ստեղնաշարի և մկնիկի հետ աշխատելուց հետո:
10. Կատվի ամանը և զուգարանի սկուտեղը լվանալուց հետո:
Վստահ ենք, որ դուք ուշադիր եք ձեր առողջության նկատմամբ, հետևաբար, կկատարեք ոչ միայն այս կետերը, այլև ավելին: Միայն թե դա պարանոայի չհասնի:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: