Պարզվում է լիաքարշակ Ferrari, Lamborghini կամ այլ հանրահայտ բրենդի ավտոմեքենան կարող է արժենալ ընդամենը 1000$: Իհարկե, եթե դա Broon F8 սուպեր ավտոմեքենան է՝ նախատեսված երեխաների համար, արտադրված կորեկական հայտնի պրեմիում դասի խաղալիքներ արտադրող Henes ընկերության կողմից:
Կորեական էլիտար խաղալիքներ արտադրողը թողարկել է էլեկտրական սուպեր ավտոմեքենաների շարք՝ երեխաների համար: Փոքրիկը իր սեփական մեքենայի ղեկին կարող է զգալ իրեն երջանիկ և մեծահասակ, իսկ ծնողները կարող են 100% վստահ լինեն իրենց փոքրիկի անվտանգության համար:
Մեքենան ունի լուսադիոդային լուսարձակներ, ներկառուցված ստերեոբարձրախոսներ և Android-ով սենսորային կառավարում: Այս տեխնիկայի հրաշքը կարող է երջանկացնել յուրաքանչյուր երեխայի:
Broon F8-ի վրա տեղադրված է 12V / 24V հզորությամբ էլեկտրաշարժիչ, որի պտույտը րոպեյում կազմում է 15000: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 14 կմ/ժ:
Արտադրողը վստահեցնում է, որ խաղալիքը ունի իրական արտադրողականություն և ստեղծված է ժամանակակից խելացի տեխնոլոգիաներով և բոլորովին անվտանգ է: