Արձակուրդին դեռ երկա՞ր ժամանակ կա։ Ցանկանո՞ւմ եք հենց այսօր ուղևորվել ճանապարհորդության։ Ներկայացնում ենք Ձեզ, աշխարհի տարբեր անկյուններից 10 վեբ տեսախցիկ, որոնց հետ կզգաք Ձեզ ինչպես արձակուրդում՝ հենց հիմա։ Բավական է միայն միացնել եթերը և երևակայությունը։
[infobox title=’Ուշադրություն’]Սեղմեք վերնագրի վրա, որպեսզի բացեք եթերը։[/infobox]
Ծովը Հունաստանում
Գոյություն ունի միֆ, որ Սանտորինին՝ Ատլանտիդայի բեկորն է։ Երբ գտնվում ես այնտեղ (թեկուզ վիրտուալ), սկսում ես դրան հավատալ։
Գոնդոլները Վենետիկում
Աշխույժ երթևեկություն Վենետիկում, ամենահայտնի Գրանդ Կանալում։ Թվում է, որ նույնիսկ կարելի է զգալ ջրի հոտը։
Փղերն Ինդոնեզիայում
Ուղղակի Բալիում գտնվող սաֆարի պարկի մի արահետ, որով երբեմն անցնում են փղերը։ Սպասման ընթացքում զգում ես քեզ ինչպես որսորդ։ Խոսքը իհարկե ֆոտոորսորդության մասին է։
«Սատանայի» անիվ Մեծ Բրիտանիայում
Ցանկություն է առաջանում շատ արագ բարձրանալ հանրահայտ London Eye։
Փաբ Իռլանդիայում
Դուբլինյան լեգենդար փաբերից մեկը։ Ամենազվարճալին տեղի է ունենում այստեղ՝ երեկոյան։
Ձկնորսություն Նորվեգիայում
Փոքրիկ ձկնորսական գյուղակ Լոֆենտենյան կղզիներում։ Կարծես այստեղ արտասովոր ոչինչ տեղի չի ունենում, բայց ինչպիսի գեղեցկություն…
Ստորջրյա աշխարհ Մալթայում
Այստեղ քեզ զգում ես իսկական դայվեր։ Ստիպված ես լինում համբերությամբ լցվել, որպեսզի կարողանաս սպասել մեծ կրիայի կամ ձկան։ Բայց այն արժե դրան։
Արագիլների բույն Լեհաստանում
Շատ շուտով այս բնում ձվից դուրս կգա ճուտիկը (կամ ճուտիկները)։
Օդանավակայան Գերմանիայում
Ավելի իրական լինելու համար, կարելի է երևակայել, որ գտնվում ես օդանավակայանում, օրինակ, այստեղ՝ Համբուրգում։
Ծովափ Ֆրանսիայում
Պրոմենադ Նիցցայում։ Որպեսզի ավելի լավ տեսանելի լինի կապուտակ ծովը և առափնյա փողոցներով անցնող սպորտային ավտոմեքենաները՝ տեսախցիկը շրջվում է մեկ այս, մեկ այն կողմ։
Աղբյուրը՝ adme.ru