Մենք, մեր հոդվածներից մեկում Ձեզ ներկայացրել էինք աշխարհի 7 հետաքրքրաշարժ տեսախցիկները։ Շարունակելով, Ձեզ ենք ուզում ներկայացնել ևս 10 հետաքրքրաշարժ տեսախցիկներ։
Եվ այսպես, հենց հիմա, առանց տեղից վերկենալու կատարեք յուրահատուկ շրջագայություն մեր մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսով և նույնիսկ տիեզերքով։
*վեբ տեսախցիկը բացելու համար սեղմեք համապատասխան կոճակը
Կատուների աշխարհ
iPet Companion ռեսուրսը վեբ եթեր է իրականացնում կատուների կացարանից։ Նաև, այստեղ հնարավորություն կա խաղալ կենդանիների հետ օնլայն ռեժիմում։ Այո, դուք ճիշտ հասկացաք, այստեղ հնարավոր է ինտերնետով խաղալ կատուների և շների հետ։
Միջազգային տիեզերակայան
Իսկ չե՞ք ուզում այցելել միջազգային տիեզերակայան։ Այստեղ, դուք կարող եք հետևել տիեզերագնացներին և նաև տիեզերքից դիտել մեր գեղեցիկ Երկիր մոլորակը։
Աշխարհի շուրջ
Այս ռեսուրսը՝ հրաշալի միջոց է անցկացնել մինիհանգիստ և առանց տեղից վեր կենալու, անմիջապես նստած Ձեր բազմոցին, հետաքրքրաշարժ ճանապարհորդություն կատարել աշխարհի ամենահանրաճանաչ վայրերով։
Աֆրիկա
Վայելել աֆրիկյան վայրի բնության կոլորիտը՝ դուք կարող եք մի քանի տեսախցիկների օգնությամբ, որոնք տեղադրված են առավել հետաքրքրական վայրերում։
Հին ու բարի գեյզեր
Յելոուստոնյան զբոսայգում տեղադրված է տեսախցիկ, որը եթեր է արձակում հանրահայտ, «Հին ու բարի» կոչվող գեյզերի ժայթքումը։
Abbey Road Live Cam
Այս փողոցը իր հանրաճանաչությամբ երկրորդն է Անգլիայում: Այն հավերժ կապված կլինի «The Beatles»-ների հետ: Այնպես որ խմբի յուրաքանչյուր երկրպագուի համար երևի հետաքրքիր կլինի տեսնել այն, քանի որ խումբը իր ձայնագրությունների մեծ մասը կատարել է հենց այստեղ:
Ակվարիումային տեսախցիկներ
Վանկուվերյան և Խաղաղօվկիանոսյան օվկիանարիումներում տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ։ Դրանք թույլ են տալիս հետևել սուզվող պինգվիններին, տրոպիկական ձկներին և նաև ջրային այլ բնակիչների՝ ներառյալ շնաձկներ։ Նաև առաջարկվում են բազմաթիվ շոուներ դելֆինների կետադելֆինների մասնակցությամբ։
Աճող խոտ
Այս տեսարանը նյարդերից թույլ մարդկանց համար չէ։ Սա իհարկե հումոր էր։ Իսկ եթե լուրջ, ապա սիզամարգերի սիրահարների և այգեպանների համար սա իսկական գտածո է։
Կենդանիների աշխարհ
Այստեղ, դուք կարող եք ընտրել եթերներ տարբեր կենդանիների մասին։ Նաև կարող եք հետևել, օրինակ, թե ինչպես են վարժեցվում շները։
Լաս Վեգասի հարսանեկան մատուռի տեսախցիկ
Լաս Վեգաս, երազների քաղաք…
Այստեղ ձեզ առաջարկում են հետևել հարսանեկան արարողություններին իսկական մատուռից։ Այստեղ են կատարվում ամենաինքնաբուխ ամուսնությունները։