Մենք շատ հաճախ մոռանում ենք, որ գոյություն ունեն բաներ, որոնք շատ ավելի թանկ են քան փողը։ Ահա 10 բան, որոնց մասին պետք է միշտ հիշել և արժևորել։
1. Փոխհարաբերությունների փորձ
Համբուրեք ինչ-որ մեկին, գրեք ինչ-որ մեկին նամակ, որում կպատմեք ձեր զգացմունքների մասին։ Մի ափսոսացեք հանգստյան օրը և պատրաստեք որևէ հետաքրքիր, համեղ կերակուր։ Սիրելի մարդու համար կազմակերպեք երեկո մոմերի լույսի ներքո։
2. Կիրք
Ո՞ր արարքներն են ստիպում ձեզ հուզվել և լիություն զգալ։ Ձեր կյանքի կերակուրը կլինի անհամ և հում, եթե դրանք չհամեմեք՝ համ և կծվուծություն հաղորդող համեմունքներով։
3. Ընկերական հարաբերություններ
Ընկերությունը ոչ մի կապ չունի իրերի հետ, որոնք դուք ունեք, կամ արարքների հետ, որոնք դուք կարող եք կատարել։ Իրականում իրերն ու արարքները իրենք են պտտվում մարդկանց և նրանց փոխհարաբերությունների շուրջը։ Ընկերական մթնոլորտը՝ կյանքի հրաշալի ապացույց է։
4. Ամուսնություն
Ձեր կյանքը հիմնովին կփոխվի, եթե դուք խորը և ամբողջովին ընդունեք այնտեղ այլ մարդու։ Ավելի լավը դառնալու ձգտումը կգործի ամեն անգամ, երբ բացահայտվում են ձեր մասնիկները անմիջապես այդ մարդու առջև։
5. Այլ մարդկանց օգնություն
Այլ մարդկանց օգնելը բերում է մեծ բավարարվածության, թեթևության և երջանկության զգացողության։
6. Անձի ինքնազարգացում
Զարգացնելով ձեր անձն այսօր, դուք կատարելագործում եք ձեր ապագան։
7. Շնորհակալություն
Կա այսպիսի արտահայտություն. «Երջանկությունը դա այն է, երբ դու ավելի հաճախ ես շնորհակալություն հայտնում Աստծուն, քան նրանից ինչ-որ բան խնդրում»։ Եթե դուք հաճախակի շնորհակալ լինենք այն ամենի համար՝ ինչ ունեք, կյանքի բավարարվածությունը շուտով կկրկնապատկվի։
8. Հետաքրքրություններ
Բացահայտեք նորը, գտեք այն, ինչը առավելագույնս ձեզ հաճույք կպատճառի։ Շատ հաճախ դրանք թաքնված են ամենապարզ բաներում՝ խաղերում, երկարատև զբոսանքներում, շփումներում և այլն։
9. Առողջություն
Այն հնարավոր չէ գնել, բայց պահպանել այն կօգնի սեփական ընտրությունը։ Վնասակար սովորույթներից հրաժարումը կդարձնի ձեր մարմինը առողջ, հետևաբար նաև, գրավիչ։
Ֆիզիկական առողջությունը հնարավոր չէ առանց հոգեկան առողջության։ Ձեր զգացմունքների արտահայտումը պետք է լինի խելացի կերպով։ Օրինակ, պրոբլեմները պետք է լուծել, այլ ոչ թե խուսափել դրանցից։
10. Հոգևորություն
Հոգևորությունը՝ ընդհանուր առմամբ հենց մեր կյանքի նպատակն է։ Գրքերի, մեդիտացիայի, մտորումների, վերլուծությունների, աղոթքների շնորհիվ բացահայտելով ինքներդ ձեզ՝ դուք ձեռք կբերեք անհավատալի հանգստություն, համաձայնություն, ուրախություն, որը շատ հաճախ հնարավոր չէ ձեռք բերել այլ տեղ և հնարավոր չէ գտնել նյութական աշխարհում։