fbpx

Հաջողության 10 գաղտնիքներ

Ի՞նչն է մարդկանց դարձնում հաջողակ: Նրանք մնացածից խելացի՞ են, թե՞ ավելի շատ են աշխատում: Թե՞ նրանք սիրում են ռիսկի դիմել կամ ունեն ազդեցիկ ընկերներ:

Մի քանի տարի առաջ Investors Business Daily (IBD) ամսագիրը այս հարցի պատասխանը գտնելու համար մի քանի տարիների ուսումնասիրություն է նախաձեռնում: Նրանք ուսումնասիրեցին  տարբեր ոլորտների լիդերների, ներդրողների և գործարարների, որպեսզի հասկանան թե ի՞նչ ընդհանուր գծեր են նրանց միավորում և ինչպես են նրանք հասնում հաջողության:

Ներքևում բերված է ցուցակ հաջողության 10 գաղտնիքներով և մեկնաբանություններով: Իրականում այդ բոլորը այդքան էլ գաղտնիք չեն:

Այն, թե ինչպես եք Դուք մտածում՝ որոշում է մնացած բոլորը

Միշտ եղեք դրական: Մտածեք հաջողության մասին, մոռացեք անհաջողությունները: Խուսափեք նեգատիվ շրջապատից: Այս գիծը ցուցակի ամենակարևորներից մեկն է: Ձեր հավատը առ այն, որ Դուք կարող եք հասնել Ձեր նպատակներին պետք է լինի անսասան: Երբեք մի ասեք. «ես չեմ կարող…»: Այս բառերը ընդհանրապես Ձեզ համար պետք է գոյություն չունենան: Դրական բաներ կատարվում են միայն դրական մարդկանց մոտ…

Ընդունեք որոշումներ հիմնվելով Ձեր իրական երազանքների և նպատակների վրա

Գրանցեք Ձեր նպատակները և պլան կազմեք նրանց հասնելու մեթոդների մասին: Երևի Դուք լսել եք, որ Նոր տարվա երազանքները, որոնք չեն գրանցվել այդպես էլ մնում են երազանք, իսկ երազանքը դա նպատակ չէ:

Նպատակը դա այն կոնկրետ, հաջողության չափելի սանդուղքն է, որը բերում է ուղիղ երազանքների մոտ:

Գործեք

Նպատակները իմաստ չունեն առանց գործողության:

Երբեք մի դադարեք սովորել

Կարդացեք գրքեր, պարապեք, մարզվեք և ձեռք բերեք նորանոր հմտություններ: Ամբողջ կյանքում աշակերտ լինելը օգտակար է բոլորիս համար և նաև դա մենք պետք է սերմանենք մեր երեխաների մեջ:

Եղեք համառ և աշխատեք նպատակասլաց

Հաջողությունը դա մարաթոն է այլ ոչ թե սպրինտ: Երբեք մի հանձնվեք:

Սովորեք անալիզի ենթարկել դետալները

Ձեր գործունեության ընթացքում հավաքեք բոլոր փաստերը և հնարավոր բոլոր տվյալները: Սովորեք Ձեր սխալների վրա: Դուք պետք է հավասարակշռություն գտնեք տվյալների հավաքագրման և որոշումների կայացման միջև:

Կենտրոնացեք Ձեր ժամանակի և փողերի վրա

Թույլ մի տվեք այլ մարդկանց կամ իրավիճակների շեղել Ձեզ: Մնացեք կենտրոնացած Ձեր նպատակների վրա և շրջապատեք Ձեզ դրական տրամադրված մարդկանցով:

Մի վախեցեք փոփոխություններից և նորություններից

Եղեք այլ, եղեք տարբերվող: Ամբոխի ետևից քայլելը դա ճանապարհ է դեպի միջակություն: Հետևեք Ձեր ամենահամարձակ իդեաներին: Հարցրեք Ձեզ. «ի՞նչ կանեի, եթե չվախենաի»:

Հարաբերվեք և շփվեք մարդկանց հետ արդյունավետ

Ոչ մի մարդ մեկուսացած չէ այլ մարդկանցից: Սովորեք հասկանալ և մոտիվացնել մյուսներին: Հաջողակ մարդիկ կառուցում և զարգացնում են ցանցեր: Նրանք միշտ նայում են մարդկանց բաց, ազնիվ և հաճախ էլ խիստ: Խստության մեջ ոչ մի վատ բան չկա, պետք է ուղղակի սահմանագիծը չանցնել:

Եղեք ազնիվ և վստահություն ձեռք բերեք

պատասխանատվություն վերցրեք Ձեզ վրա, այլապես վերըշարադրված կետերը իմաստ չունեն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag