Նա նյարդայնացնում է ձեզ, դիտավորյալ նյարդերի վրա է խաղում և սիրում է, երբ ձեր ծնողները երբեմն բարկանում են ձեզ վրա, ոչ թե նրա: Բայց միևնույն ժամանակ նա մարմնավորում է ձեր հերոսին, ձեր լավագույն ընկերոջն ու «հանցակցին»։
Նա ձեր եղբայրն է։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Եթե ձեր բախտը բերել է և ունեք մեծ եղբայր, ուրեմն միշտ շրջապատված եք եղել նրա հոգատարությամբ։ Նա կարող է երբեմն ծաղրել և խելագարեցնել, բայց միևնույն ժամանակ միշտ մնում է ձեր կողքին։ Ավագ եղբոր սերն այն արժեքավոր նվերներից է, որ կյանքը կարող է տալ աղջկան:
Եվ ահա մի քանի պատճառ, թե ինչու է ձեր եղբայրը լավագույն մարդը ձեր կյանքում:
1. Նա միշտ գիտի ինչ ասել
Ամենից հաճախ ավագ եղբայրը կխաղա ձեր նյարդերի վրա, անկախ նրանից, թե քանի տարեկան եք: Այնուամենայնիվ, եթե դուք տխուր եք, նա միշտ գիտի, թե ինչ պետք է ասի ձեր դեմքին ժպիտը վերադարձնելու համար:
2. Նա ծայրահեղ ազնիվ է ձեզ հետ
Ձեր եղբայրը միշտ կասի ճշմարտությունը, նույնիսկ եթե դա տհաճ է։ Նա հասկանում է, որ դուք պետք է ճիշտ վարվեք, և, հետևաբար, նա երբեք չի ստում ձեզ՝ հանուն ձեր լավի: Բացի այդ, նա ձեզ չափազանց շատ է սիրում, որպեսզի ստիպի ձեզ ապրել ստի մեջ։
3. Նա մարմնավորում է «լավ տղային»
Ձեր Եղբայրը ամենաբարի մարդն է, ում ճանաչում եք, չնայած երբեմն վիճում եք։ Նա լավ օրինակ է ցույց տալիս, թե ինչպես պետք է տղամարդը վերաբերվի կնոջը: Նրա շնորհիվ դուք բարձր չափանիշներ եք զարգացրել հակառակ սեռի նկատմամբ։
4. Նա միշտ ձեր կողմից է
Ձեր ավագ եղբայրը միշտ եղել է և կլինի ձեր գործընկերը «հանցագործության» մեջ: Ամեն անգամ, երբ ծնողների հետ կոնֆլիկտ եք ունենում, նա բռնում է ձեր կողմը, նույնիսկ եթե դուք սխալ եք։
Դուք վստահ եք, որ նա միշտ կաջակցի ձեզ, և, հետևաբար, եթե վատ եք զգում, ապա ձեր եղբայրն առաջին մարդն է, ում օգնության եք դիմում։
5. Նա չի կարող երկար բարկացած մնալ ձեզ վրա
Եկեք խոստովանենք, որ դուք ինքներդ նվեր չեք: Դուք թերություններ ու վատ սովորություններ ունեք, երբեմն էլ սխալներ եք թույլ տալիս։ Բայց որքան էլ վատ վարվեք ձեր եղբոր հետ, նա միշտ ձեզ ներելու միջոց կգտնի։ Նա այդպիսին է՝ չի կարող երկար ժամանակ բարկացած մնալ ձեզ վրա:
Բացի այդ, ավագ եղբայրն արդեն անցել է այն ամենի միջով, ինչի միջով դուք հիմա եք անցնում, և, հետևաբար, նա կկարողանա ձեզ ավելի շատ կարեկցել, քան որևէ այլ մեկը։
Կարդացեք նաև՝ Իմաստուն առակ երկու եղբայրների մասին
6. Նա օգնում է ձեզ կարգավորել ձեր հարաբերությունները
Եղբայրը միշտ ուշադիր հետևելու է, թե ում հետ եք հանդիպում և ում եք թողնում ձեր սիրտ: Նա ձեզ ճանաչում է այնպես, ինչպես ոչ ոք: Նա ձեզ շատ է սիրում, որպեսզի թույլ տա հանդիպել մեկի հետ, ով արժանի չէ ձեզ:
Եղբայրը միշտ պաշտպանում է ձեզ, և եթե ինչ-որ մեկը համարձակվի վիրավորել ձեզ, նա ամեն ինչ կանի, որ այդ մարդը վճարի դրա համար։
7. Նա արթնացնում է ձեր մեջ մրցակցային ոգին
Մեծ եղբոր հետ մեծանալը միշտ նշանակում է, որ շուրջդ ամեն ինչ դառնում է խաղ կամ մրցակցություն: Հնարավոր է, որ այն ժամանակ չեք գիտակցել, բայց նա ձեզ լավ նախապատրաստել է այն իրավիճակների համար, որոնցում կհայտնվեք որպես չափահաս: Օրինակ՝ մրցակցություն դպրոցում կամ աշխատանքի մեջ։
Ավելին, ավագ եղբոր հետ հարաբերությունները նաև նպաստել են առաջնորդական հմտությունների և բարձր ինքնագնահատականի զարգացմանը։
8. Նա երբեք չի մեղադրում ձեզ
Սա վերաբերում է ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր եղբայրներին: Ավագ եղբայրը ձեզ չի մեղադրի, քանի որ, ամենայն հավանականությամբ, նա արդեն հայտնվել է նույն իրավիճակում, ինչ դուք։ Մյուս կողմից, ձեր կրտսեր եղբայրը միշտ կփորձի հավասարվել ձեզ: Նա ձեզ չի դատի, քանի որ հավատում է, որ դուք միշտ ճիշտ եք վարվում:
9. Նա միշտ կպաշտպանի ձեզ
Ձեր եղբայրը երբեք ձեզ մենակ չի թողնի, նույնիսկ եթե նա աշխարհի մյուս ծայրում է։ Երբ դուք նրա կարիքն ունենաք, նա միշտ կգտնի ձեզ աջակցելու և պաշտպանելու միջոց, նույնիսկ ինքներդ ձեզանից: Նրա մեջ ներդրված է ընտանիքի և մտերիմ մարդկանց մասին հոգ տանելու ջիղը։
10. Նա ձեզ ցույց է տալիս ամենզիլ բաները
Անկախ նրանից, թե դա ռոք խումբ է, որը համերգ է տալիս ձեր քաղաքում, թե ինչ-որ նոր թրենդ, ձեր եղբայրը միշտ կփորձի ձեզ տեղյակ պահել:
Ամենայն հավանականությամբ, նա դա անում է, որպեսզի դուք նույնպես զիլ դառնաք, և նա ստիպված չլինի ամոթից կարմրել ձեր պատճառով իր ընկերների առաջ։ Ինչպիսին էլ որ լինեն նրա մտադրությունները, դուք այդպիսի հրաշալի մարդ եք դարձել մասամբ ձեր եղբոր շնորհիվ: Նա ձեր ուղեցույցն է դեպի ամեն նորի և հետաքրքիրի աշխարհ: