fbpx

Տիգրան Մեծ. 10 հետաքրքիր փաստ Հայոց Հզոր Արքայի մասին

Թերևս մեր պատմության ամենահզոր գործիչներից մեկը, եթե ոչ ամենահզորը՝ Տիգրան Մեծ: Նա էր, որ Հայաստանը դարձրեց իր ժամանակաշրջանի հզոր կայսրություններից մեկը, որի հետ հաշվի էին նստում Հռոմն ու Պարթևստանը։ Արքայից արքա՝ ասել է թե թագավորների թագավոր։ Ահա այսպիսին էին ճանաչում նրան այդ ժամանակների հզոր տիրակալները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ներկայացնում ենք 10 կարճ ու հետաքրքիր փաստ Հայոց Մեծ Արքայի մասին:

1. Տիգրան մեծը Միայն «Տիգրանակերտ» անունով 4 քաղաք է հիմնադրել:

2. Եղել է պատանդ պարթևների մոտ շուրջ 20 տարի:

3. Ամուսնացել է 12 ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ 45 տարեկան հասակում:

4. Հայաստանը Տիգրանի օրոք ունեցել է 3 միլլոն քառակուսի կիլոմետր տարածք:

5. Դավաճանության համար մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին:

6. Տիգրանն ընդամենը մեկ արշավանքով գրավել է Պարթևստանը:Ուշագրավ է,որ Հռոմեացիները շուրջ 3-ից 5 դար չէին կարողանում գրավել Պարթևական պետությունը:

7. Տիգրան Մեծի մասին շուրջ 22 հունարեն օպերա է պահպանվել:

Կարդացեք նաև՝ Հայտնի գիտնականները ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ մասին

8. Իշխել է Պարթևստանի,Պարսկաստանի,Փյունիկիայի և Եգիպտոսի վրա:

9. Տիգրանը միշտ իրեն շրջապատել է գրասեր մարդկանցով: Նրա որդի Արտավազդի գրած ողբերգությունները մեզ են հասել որոշ չափով,այս գլուխգործոցները հռոմեացի ընթերցասերները կարդում էին նրա մահից նույնիսկ 150 տարի հետո:Իսկ Տիգրանի աներ Միհրդատ Եվպատորը (Փոքր Հայքի և Պոնտոսի թագավոր) խոսում էր 22 լեզուներով:

10. Տիգրանի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը օտար պատմիչներից է՝ Ստրաբոն,Ապպիանոս,Պլուտարքոս,Ցիցերոն,Դիոն Կասիոս և այլոք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 53 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag
Տիգրան Մեծ. 10 հետաքրքիր փաստ Հայոց Հզոր Արքայի մասին
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնք գիտեն՝ ինչպես հասնել իրենց ուզածին