fbpx

10 փաստ սննդի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ մեծահասակին

Սնունդը առանձին տիեզերք է՝ հսկայական և բազմազան, իր սեփական օրենքներով և կանոնակարգերով: Կարծում եք գիտե՞ք ամեն ինչ սննդի մասին: Ուրեմն մենք կփորձենք զարմացնել ձեզ անհավանական փաստերով:

Իրականում KitKat շոկոլադե սալիկը պատրաստվում է այլ կոտրտված KitKat-ներից

 

Անհավատալի է, բայց արտադրության ընթացքում վնասված շոկոլադե սալիկներին տրվում է երկրորդ կյանք, որպես միջուկ ապագա ամբողջական KitKat-ի համար:

Բազմագույն պղպեղը նույն բանջարեղենն է, բայց հասունացման տարբեր փուլերում

Կանաչ պղպեղը դեղնում է, որպեսզի ի վերջո կարմրի: Որոշ պղպեղներ մնում են դեղին, բայց աճելուց սկսում են կանաչից:

Pepsi-ի և Coca-Cola-ի տարբերությունը ընդամենը մեկ բաղադրիչի մեջ է

Pepsi-ն ունի ավելի պայթուցիկ ցիտրուսային համ, այն դեպքում, երբ Coca-Cola-ինը վանիլային համն է: Pepsi-ն պարունակում է կիտրոնաթթու, որը չի հանդիպում կոլայում:

Մի լվացեք հում հավի միսը

Խորհուրդ չի տրվում լվանալ հում հավի կամ որևէ այլ թռչնամիս, քանի որ կարող եք պոտենցիալ մանրէներ տարածել այլ սննդամթերքների կամ սպասքի վրա: Նրանցից ոմանք այնքան ամուր են նստում մսի մակերեսին, որ որքան էլ փորձեք, չեք կարողանա դրանք լվանալ: Այստեղ կօգնի միայն ջերմային մշակումը:

Կարագն ավելի լավ է պահել սառնարանում, այլ ոչ թե կարագամանի մեջ՝ սենյակային ջերմաստիճանում

Սենյակային ջերմաստիճանում կարագը թթվելու վտանգի տակ է, ինչը կարող է հանգեցնել տհաճ հոտերի և մթերքի փչացմանը: Մինչդեռ սառնարանաում պահելով երկարում է պահպանման ժամկետը:

Այսպիսի տեսք ունի հնդկական ընկույզը (կեշյուն)

Այն բաղկացած է երկու մասից. կեշյու խնձոր (մրգային, պայծառ մաս) և կեշյու ընկույզ: Հնդկական ընկույզը պատյանից հանելու համար հարկավոր է չորացնել, շոգեխաշել և կոտրել ընկույզը:

Հենց այսպես է աճում բրյուսելյան կաղամբը

Իրոք, հետաքրքիր տեսք ունի:

Սննդի մեջ կիրառվող ոստրեների մեծ մասը իրականում դեռ կենդանի են

Նախքան ոստրե ուտելը խորհուրդ է տրվում ստուգել դրա վիճակը: Ինչպե՞ս դա անել: Ամեն ինչ շատ պարզ է: Եթե ​​խեցին բաց է, մատով թույլ հարվածեք դրան: Եթե ​​ոստրեն կենդանի է, այն կփակվի, իսկ եթե ոչինչ չի փակվում, այն սատկած է և կարող է պարունակել մեծ թվով մանրէներ, որոնք կարող են մարդկանց մոտ առաջացնել տարբեր հիվանդություններ:

Կրեկերը հորինել են ցանկությունները ճնշելու համար

Դեռ 1830-ականներին կրեկերների ստեղծող Սրբազան Սիլվեստեր Գրեմը պնդում էր, որ հատուկ դիետան կարող է մարդուն ազատել մարմնական մտքերից և զսպել նրա ցանկությունը:

Պարմեզան պանիրը հարմար չէ բուսակերների համար

Իրական պարմեզանը ստեղծվում է հորթի շրդանային մակարդի օգտագործմամբ, որը ստացվում է կաթը պանիր դարձնելու պրոցեսի ընթացքում՝ կաթի մակարդվելուց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
10 փաստ սննդի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ մեծահասակին
Ժամանակը չի՞ հերիքի