✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

10 փաստ կյանքի մասին, որոնց մասին ես շատ ուշ իմացա. Զգուշացում 30 տարեկաններին

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Դոննա Էշվորթը՝ հայտնի սյունակագիր է և երեք՝ «Փոքր լեռան կենսագրությունը», «Ընդդեմ այս երկրի» և «Արիզոնա Տրիպտրիխ» գրքերի  հեղինակ: Նա կիսվել է իր մտքերով և պատկերացումներով Ladies Pass It On-ում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Մեր կյանքի մեծ մասը ծախսվում է կեղծ նպատակներ հետապնդելու և կեղծ իդեալներ երկրպագելու վրա։ Այն օրը, երբ դուք դա գիտակցեք՝ դուք  կսկսեք իսկապես ապրել:

2. Դուք չեք կարող մշտապես գոհացնել բոլորին: Խնդրում եմ սկսեք ձեզնից և ձեր սիրելիներից, մնացած բոլորն արդեն զբաղված են իրենցով:

3. Ծերության դեմ պայքարելը նման է քամի բռնելու փորձին: Սովորեք վայելել այն, ինչ ունեք։ Ձեր մարմինը փոխվում է, բայց դա միշտ եղել է: Ժամանակ մի վատնեք՝ փորձելով վերացնել այս փաստը, փոխարենը փոխեք ձեր վերաբերմունքը և գտեք գեղեցկությունը այս փուլում:

4. Ոչ ոք կատարյալ չէ, և ոչ ոք իսկապես գոհ չէ կյանքում իր բախտից: Երբ դուք դա գիտակցեք, դուք կազատվեք համեմատություններից և կազատվեք դատողություններից: Դա իսկապես ազատագրող է:

5. Ոչ ոք չի տեսնում այն, ինչ ճիշտ եք անում, բայց բոլորը տեսնում են այն, ինչ դուք սխալ եք անում: Սա հասկանալուց հետո դուք կկողմնորոշվեք միայն ձեր սեփական պատճառներով և կսկսեք շատ ավելի վայելել կյանքը։

6. Դուք հավանաբար կզղջաք, թե քանի տարի եք ծախսել ինքնաքննադատության վրա, բայց որքան շուտ կարողանաք համաձայնության գալ այն անոթի հետ, որում ապրում է ձեր հոգին, այնքան լավ։ Ձեր մարմինը զարմանալի է և կարևոր, բայց դա ձեզ չի բնորոշում:

Կարդացեք նաև՝ 21 դժվար դասեր, որոնք անպայման պետք է յուրացնել մինչև 30 տարեկան

7. Ձեր առողջությունը կարևոր է, բայց սթրեսը, վախը և անհանգստությունը շատ ավելի կործանարար են, քան ցանկացած համեղ ուտելիք կամ խմիչք, որից հրաժարվում եք: Երջանկությունն ու խաղաղությունը լավագույն դեղամիջոցն են։

8. Ով և ինչու կհիշի ձեզ՝ դա ծերացման կարևոր կողմն է: Ձեր սերը և ձեր իմաստությունը շատ ավելի երկար կապրեն, քան ձեր ստեղծած ցանկացած նյութական բան: Եվ նույնիսկ ձեր ծոռները կլսեն ձեր պատմությունները:

9. Մենք երկար ժամանակով չենք այստեղ, բայց եթե դուք դեմ եք գնում քամուն, դա կարող է իսկական մարտահրավեր լինել: Կյանքը պայքար չէ, այլ արկած:

10. Միշտ, միշտ խմեք լավ շամպայն և օգտագործեք այն, ինչ նախկինում մի կողմ կդնեիք «սև օրվա» համար: Վաղը ոչ մեկին երաշխավորված չէ։ Այսօրը նվեր է, դրա համար էլ այն անվանում ենք ներկա։ Կերեք, խմեք և եղեք երջանիկ:

Օգտվե՛ք այս իմաստությունից նախքան ծերանալը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
10 փաստ կյանքի մասին, որոնց մասին ես շատ ուշ իմացա. Զգուշացում 30 տարեկաններին
Այս 4 հարցանի թեստը կպատմի թե ով եք Դուք իրականում
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց