Դոննա Էշվորթը՝ հայտնի սյունակագիր է և երեք՝ «Փոքր լեռան կենսագրությունը», «Ընդդեմ այս երկրի» և «Արիզոնա Տրիպտրիխ» գրքերի հեղինակ: Նա կիսվել է իր մտքերով և պատկերացումներով Ladies Pass It On-ում:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Մեր կյանքի մեծ մասը ծախսվում է կեղծ նպատակներ հետապնդելու և կեղծ իդեալներ երկրպագելու վրա։ Այն օրը, երբ դուք դա գիտակցեք՝ դուք կսկսեք իսկապես ապրել:
2. Դուք չեք կարող մշտապես գոհացնել բոլորին: Խնդրում եմ սկսեք ձեզնից և ձեր սիրելիներից, մնացած բոլորն արդեն զբաղված են իրենցով:
3. Ծերության դեմ պայքարելը նման է քամի բռնելու փորձին: Սովորեք վայելել այն, ինչ ունեք։ Ձեր մարմինը փոխվում է, բայց դա միշտ եղել է: Ժամանակ մի վատնեք՝ փորձելով վերացնել այս փաստը, փոխարենը փոխեք ձեր վերաբերմունքը և գտեք գեղեցկությունը այս փուլում:
4. Ոչ ոք կատարյալ չէ, և ոչ ոք իսկապես գոհ չէ կյանքում իր բախտից: Երբ դուք դա գիտակցեք, դուք կազատվեք համեմատություններից և կազատվեք դատողություններից: Դա իսկապես ազատագրող է:
5. Ոչ ոք չի տեսնում այն, ինչ ճիշտ եք անում, բայց բոլորը տեսնում են այն, ինչ դուք սխալ եք անում: Սա հասկանալուց հետո դուք կկողմնորոշվեք միայն ձեր սեփական պատճառներով և կսկսեք շատ ավելի վայելել կյանքը։
6. Դուք հավանաբար կզղջաք, թե քանի տարի եք ծախսել ինքնաքննադատության վրա, բայց որքան շուտ կարողանաք համաձայնության գալ այն անոթի հետ, որում ապրում է ձեր հոգին, այնքան լավ։ Ձեր մարմինը զարմանալի է և կարևոր, բայց դա ձեզ չի բնորոշում:
Կարդացեք նաև՝ 21 դժվար դասեր, որոնք անպայման պետք է յուրացնել մինչև 30 տարեկան
7. Ձեր առողջությունը կարևոր է, բայց սթրեսը, վախը և անհանգստությունը շատ ավելի կործանարար են, քան ցանկացած համեղ ուտելիք կամ խմիչք, որից հրաժարվում եք: Երջանկությունն ու խաղաղությունը լավագույն դեղամիջոցն են։
8. Ով և ինչու կհիշի ձեզ՝ դա ծերացման կարևոր կողմն է: Ձեր սերը և ձեր իմաստությունը շատ ավելի երկար կապրեն, քան ձեր ստեղծած ցանկացած նյութական բան: Եվ նույնիսկ ձեր ծոռները կլսեն ձեր պատմությունները:
9. Մենք երկար ժամանակով չենք այստեղ, բայց եթե դուք դեմ եք գնում քամուն, դա կարող է իսկական մարտահրավեր լինել: Կյանքը պայքար չէ, այլ արկած:
10. Միշտ, միշտ խմեք լավ շամպայն և օգտագործեք այն, ինչ նախկինում մի կողմ կդնեիք «սև օրվա» համար: Վաղը ոչ մեկին երաշխավորված չէ։ Այսօրը նվեր է, դրա համար էլ այն անվանում ենք ներկա։ Կերեք, խմեք և եղեք երջանիկ:
Օգտվե՛ք այս իմաստությունից նախքան ծերանալը: