fbpx

10 զարմանահրաշ փաստ կապույտ կետերի մասին

Կապույտ կետերը՝ մեր մոլորակի ամենահսկա արարածներից մեկն են։ Նրանց հսկայական չափսերը և բացարձակ խաղաղասիրությունը հարգանքի է արժանի։ Ի դեպ, մենք այդքան էլ շատ բան չգիտենք նրանց մասին, սակայն արդեն իսկ մեր ունացած ինֆորմացիան նրանց մասին ունակ է զարմացնել։ Եվ այսպես.

1. Նույնիսկ հաշվի առնելով դինոզավրերին, ժամանակակից կապույտ կետը համարվում է ամենահսկա կենդանին, որը երբևէ գոյություն է ունեցել Երկիր մոլորակում։ Կապույտ կետերի երկարությունն է՝ 30-32 մ, առավելագույն գրանցված զանգվածը՝ 173 տոննա։ Նրանց հետ համեմատած՝ դինոզավրերը ավելի նուրբ և թեթև արարածներ են։

2. Կապույտ կետի լեզուն կշռում է այնքան, որքան աֆրիկական փիղը։ Իսկ դա ամենաքիչը 2.2 տոննա է։ Բացի դրանից, գիտնականները ուսումնասիրել են սառույցների թակարդում հայտնված և սատկած 23մ երկարությամբ կետի մարմինը և հայտնաբերել, որ նրա սիրտը գոլֆ-քառի չափսին է։ Բացառված չէ, որ ավելի մեծ կետի սիրտը կլինի ավտոմեքենայի չափերին։

3. Կապույտ կետերը կարող են մեկ կումով կուլ տալ 500 կգ կեր, իսկ դա կազմում է կես միլիոն կալորիա։ Նրանք հիմնականում սնվում են կաղամարներով, խեցգետիններով, մանր ձկներով և այլն։ Նրանց բերանում տեղավորվում է 90 տոննա կեր և ջուր, իսկ օրվա ընթացքում մեծ կետը կարող է ուտել 40 միլիոն կալորիա կեր։

4. Կապույտ կետերը սնվում են սեզոնային։ Բազմացման համար միգրացիայի ընթացքում նրանք կարող են կես տարի չսնվել։ Կապույտ կետերը մեծամասամբ «դիետա են պահում» անտարկտիկ կրիլի պատճառով։ հզորացված սնման այդպիսի սեզոնի ընթացքում նրանք ստանում են ավելի շատ էներգիա, քան ծախսում են և այդպիսով ստեղծում էներգիայի էական պաշար, որն էլ օգտագործում են բազմացման նպատակով օվկիանոսի ավելի տաք մասեր տեղափոխության ժամանակ։

5. Կապույտ կետերը նույնպես հսկա են ծնվում։ Կետի ձագուկները ծնվելուց կշռում են 2.5 տոննա, նրանց երկարությունը 7մ է։ Նրանք ամեն ժամ հավաքում են 3-4կգ զանգված և աճում են 4 սմ/օր արագությամբ։ կապույտ կետի էգերը, որպես օրենք, ծնում են ամեն 2-3 տարին մեկ՝ ձմռան սկզբին և նրանց հղիության շրջանը տևում է 10-ից 12  ամիս։ Ամեն օր կետի ձագուկները խմում են 380-ից 570լ կաթ։ Կես տարուց փոքրիկները կրկնապատկվում են տարիքով և այդ ընթացքում նրանց կտրում են կրծքից։

6. Արուները պահում են Գինեսի ռեկորդը՝ ունենալով աշխարհի ամենամեծ առնանդամը, որի երկարությունը տատանվում է 2.5-ից 3մ, սակայն տրամագիծը ընդամենը 30-36սմ։ Առնանդամը սովորաբար թաքցված է մարմնի ներսում և դուրս է գալիս միայն բեղմնավորման ժամանակ։ Ենթադրվում է, որ բնության կողմից այն ստեղծված է հաստ թելքավոր հյուսվածքներից և էրեկցիայի համար օգտագործվում է դրա էլաստիկությունը, այլ ոչ թե արյան հոսքը։ Ի դեպ՝ մեկ կետային էակուլյացիայում 20 լ սերմ կա։

7. Համեմատած մարմնի այլ մասերի՝ կապույտ կետերի ուղեղը շատ փոքր է և կշռում է ընդամենը 6.92կգ, որը կազմում է մարմնի զանգվածի 0,007 %-ը։ Բայց այնուամենայնիվ, գիտնականները ենթադրում են, որ կետանմանները (կետեր, դելֆիններ, ծովային խոզեր), հավանաբար, շատ ավելի խելացի են, քան մենք կարծում ենք։ Կետանմանների և պրիմատների տարբերությունը կայանում է նրանում, որ պրիմատների մոտ առաջնային ընկալումը՝ վիզուալ է, իսկ կոմունիկացիոն առաջնային միջոցը՝ լսողական, այն դեպքում, երբ կետանմանների մոտ լսողական է և ընկալումը և կոմունիկացիան։ Նրանց աուդիալ ունակություններն այնքան զարգացած են, որ նրանք կարող են ուղարկել և ստանալ պատկեր ձայների միջոցով։ Փաստացիորեն կետանմանները ուղարկում և ստանում են 20 անգամ ավել ինֆորմացիա, քան մարդիկ։

8. Ժամանակին Անտարկտիդայում կար մոտ 239 հազար կապույտ կետ։ 1864թ. պայթող եռաժանիների գյուտից հետո՝ կետերը հայտնվեցին ռիսկային գոտում։ Այժմ ամբողջ աշխարհով նրանց թիվը մոտ 10-ից 25 հազար է։ 1966թ. կետորսությունն արգելված է Միջազգային կետորսական կոմիտեի կողմից։ Սակայն կետերն ունեն նաև այլ վտանգներ։ Օրինակ բախում նավերի հետ՝ հաճախ մահացու կամ գլոբալ տաքացումը, որը կարող է ազդել նրանց սննդի աղբյուրի վրա։

9. Կապույտ կետերը՝ համառ միայնակներ են։ Ի տարբերություն այլ կետերի, նրանք ճանապարհորդում են կամ միայնակ, կամ զույգերով (մայր և ձագուկ կամ երկու հասուն կետ), բայց ոչ խմբերով։ Նույնիսկ եթե նրանք ճանապարհորդում են զույգերով, նրանք միմյանցից գտնվում են մի քանի կմ հեռավորության վրա։ Եթե նրանք հավաքվում էլ են խմբերով՝ բացառապես միայն սնվելու նպատակով։

10. Կապույտ կետերը՝ աշխարհի ամենաձայնեղ կենդանիներն են։ Նրանք կարող են միմյանց ազդանշանները լսել մինչև 1600 կմ։ Լինելով բնույթով մենակյաց, կապույտ կետերը զարգացրել են կապի բացառիկ համակարգ։ Նրանց միմիյանց ուղղված ցածր հաճախականությամբ ազդանշանները ջրում կտրում են հարյուրավոր կմ-եր։ Սակայն գիտնականները ենթադրում են, որ վերջին ժամանակներս այդ հեռավորությունը կրճատվել է մինչև 160 կմ՝ նավավարության և ձայնային աղտոտվածության պատճառով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
10 զարմանահրաշ փաստ կապույտ կետերի մասին
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենաթաքուն և ամենամութ գաղտնիքը