Լուսանկարչության գյուտը թույլ է տվել մարդկությանը հավերժացնել պատմության կարևորագույն դրվագներ: Որոշ նկարներ վկայում են, որպես տեսակ որքան առաջ է գնացել մարդկությունը, նույն ժամանակ այլ նկարներ ցույց են տալիս պատմության դրվագներ, որոնց մասին մարդկությունը կուզեր մոռանալ հավերժ:
Եվ այսպես.
10. Վերջին հասարակական մահապատիժը գիլյոտինով, 1939թ.

9. Նագասակի, 20 րոպե հետո, 1945թ.

8. Արևը Մարսից, 2005թ.

7. 5-րդ Սոլվեվյան կոնֆերանս, 1927թ.

Սոլվեվյան ամենահայտնի կոնֆերանսը, որտեղ միասին հավաքվել էին մարդկության ամենամեծագույն գիտնականները:
6. Տյանանմեն հրապարակի ալտերնատիվ տեսարան, 1989թ.

1989թ.Տյանանմեն հրապարակում տեղի ունեցավ 20-րդ դարի ամենանշանակալից բողոքի ցույցերից մեկը: Ավելի մանրամասն այս իրադարձության մասին այստեղ:
5. Այրվող վանականը, 1963թ.

Այս ցնցող լուսանկարում Կուանգ Դուկն է, վանական, ով այրեց իրեն մարդաշատ Սայգոնում 1963թ.: Նա մահացավ ի բողոք Հարավային Կորեայի իշխանությունների բուդիստների հանդեպ հետապնդումների:
4. Հայացք նետելով Վերսալյան համաձայնագրին 1919թ.

Վերսալյան խաղաղ համաձայնագիրը, որով վերջ դրվեց առաջին համաշխարհային պատերազմին:
3. Տենցինգ Նորգեյը Էվերեստում, 1953թ.

1953թ. մայիսի 29-ին Տենցինգ Նորգեյը իր Նոր Զելանդացի գործընկերոջ՝ Էդմունդ Հիլլարիի հետ առաջին անգամ գրավեց Էվերեստի բարձունքները:
2. Հաբլը խորանում է տիեզերքում, 2003թ.

2003թ. աստղադիտակ Հաբլը իր «հայացքը» ուղղեց տիեզերքի չուսումնասիրված խորքերը, որի արդյունքում ստացվեց այս պատկերը:
1. Ոտնահետքեր լուսնի վրա, 1969թ.

1969թ. հուլիսի 20-ին մարդկությունը առաջին անգամ իր ոտնահետքը թողեց ոչ Երկիր մոլորակի վրա: Տիեզերագնաց Նեյլ Արմստրոնգը պատմություն մուտք գործեց որպես մարդ, ով առաջինը ոտք դրեց լուսնի վրա:








