fbpx

10 նշան այն բանի, որ հոգնել է ոչ թե մարմինը, այլ Ձեր հոգին

Ավելի շատ ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչ է ուզում Ձեր հոգին․․․

Երբ կյանքի ճանապարհին ստիպված ենք լինում անցնել շատ ուժեղ մենտալ, էմոցիոնալ և նույնիսկ ֆիզիկական սթրեսերի երկար փուլեր, մեր հոգին շատ հաճախ կարող է ընկնել ծայրահեղ հոգնածության մեջ, որն արտաքնապես շատ նման է դեպրեսիային, քանի որ առանձնանում է նմանատիպ համախտանիշներով:

Եվ որքան էլ փորձում ենք բարելավել մեր տրամադրությունը, փորձելով դրական մտածել և կենտրոնանալ առավել էներգիայով լեցուն մտքերի և արարքների վրա, մենք միևնույնն է մեզ ուժասպառ և կյանքի հատակին ենք զգում:

Պատճառը, որ դա տեղի է ունենում նրանում է, որ մեր հոգուն վերականգնվելու, բուժվելու համար ժամանակ է հարկավոր, այնպես, ինչպես կոտրված ոսկորին է ժամանակ պետք՝ վերականգնվելու համար: Եվ չնայած մեր հոգին անտեսանելի է անզեն աչքի համար (ի տարբերություն կոտրված ձեռքի կամ ոտքի), նրա առողջությունն ու բարեկեցությունը շատ կարևոր է մեր մարմնային թաղանթի համար, և հենց այդ պատճառով հոգու բուժմանը մենք պետք է մոտենանք նույնքան լրջորեն, որքան մարմնի բուժմանը:

Եթե մենք անտեսենք այն փաստը, որ մեր էներգիան գրեթե սպառման եզրին է, դա կարող է ծայրահեղ անցանկալի հետևանքների հանգեցնել, այնպիսին, ինչպիսին են՝ քրոնիկ տագնապը և նույնիսկ դեպրեսիա:

Եվ այսպես, 10 նշան այն բանի, որ Ձեր հոգին ուժասպառ է և զրկվել է էներգիայից:

1. Ամբողջ օրվա ընթացքում այն ամենը, ինչ ցանկանում եք՝ հանգստանալ և քնել, թեկուզ ոչ երկար

Դուք հաճախ եք նստում հանգստանալու, փորձում եք հարմար առիթի դեպքում անընդհատ ննջել, առավոտյան դժվար եք արթնանում: Ձեր քունը դառնում է ոչ խորը և անհանգիստ, քանի որ Ձեր երազները դառնում են շատ հագեցած, իսկ մղձավանջները շատ իրական:

2. Դուք ցավային զգացողություններ ունեք Ձեր ամբողջ մարմնում

Դուք կարող եք լարվածություն, գլխապտույտ, որովայնային ցավեր, տեսողության մշուշապատում և գլխացավեր զգալ՝ հանկարծակի և առանց որևէ պատճառի:

3. Երբ ինչ-որ մեկը հարցնում է Ձեզ թե ինչը Ձեզ հետ այն չէ, դուք նույնիսկ չգիտեք ինչ պատասխանել

Դուք նույնիսկ նորմալ չեք էլ հասկանում, թե ինչ եք զգում: Գիտեք որ Ձեզ հետ ինչ-որ բարդ և խորը բան է տեղի ունենում, բայց չեք կարողանում բացատրել, թե ինչու եք հատկապես այդպես զգում Ձեզ, այլ ոչ այլ կերպ և առավել ևս՝ ինչու չեք կարողանում ոչ մի կերպ դուրս գալ այդ վիճակից:

4․ Դուք հաճախ Ձեզ ջախջախված և ապակողմնորոշված եք զգում

Այն պատճառով, որ խախտվել է հավասարակշռությունը Ձեր հոգու և մարմնի միջև:

5. Ձեր բոլոր էմոցիաները՝ և՛ դրական, և՛ բացասական ուժեղանում եմ

Դուք դառնում եք չափազանց էմոցիոնալ և կարող եք նույնիսկ առանց որևէ լուրջ պատճառի հանկարծ արտասվել: Ձեզ համար սովորական է դառնում տրամադրության անկումները: Դուք կարող եք զգալ, որ կարծես ամբողջ աշխարհի հանդեպ լի եք այնքան սիրով, որ Ձեր սիրտը ուր որ է կպայթի, իսկ մյուս պահին զգալ, որ կարծես այս աշխարհում միայնակ եք:

6. Անընդհատ թեթև խուճապային հարձակումներ և քրոնիկ տագնապ եք զգում

7. Դուք Ձեզ միայնակ եք զգում, նույնիսկ գտնվելով մարդկանց մեջ

Դուք սկսում եք կասկածել Ձեզ շրջապատող մարդկանց, գուշակելով, արդյո՞ք չար բան չեն մտածել, կարելի՞ է արդյոք նրանց վստահել, և այդ պատճառով նրանց հետ շփվելիս հաճախ եք խայթում կամ ծակում, ինչպես ոզնին:

8. Դուք դառնություն, նախանձ, բարկություն կամ ափսոսանք եք զգում

Դուք դառնություն, նախանձ, բարկություն կամ ափսոսանք եք զգում այն ամենի հանդեպ, ինչ շրջապատում է Ձեզ: Չնայած որպես օրենք դուք կարեկցող, ներող և հոգատար մարդ եք:

9. Անընդհատ թուլություն եք զգում և յուրաքանչյուր ֆիզիկական ակտիվություն ուժշասպառ է անում Ձեզ

Ձեզ մոտ ֆիզիկական ակտիվության համար անընդհատ էներգիա է պակասում, իսկ մարզասրահ այցելություններն ու ֆիզիկական վարժությունները ուրախություն չեն պատճառում Ձեզ, այլ դառնում են Տաժանակիր աշխատանք:

10. Հաճախ վախ և սեփական ապագայի հանդեպ անինքնավստահություն եք ապրում

Երբեմն Ձեզ այն աստիճան ուժասպառ և դատարկված եք զգում, որ ուղղակի ցանկանում եք հավաքել Ձեր իրերն ու հեռանալ ինչ-որ հեռու, շատ հեռու մի տեղ, որտեղ կկարողանաք կյանքը սկզբից սկսել: Ձեզ արդեն հետաքրքիր չէ զբաղվել նրանով, ինչը ժամանակին Ձեզ ուրախություն էր պատճառում:

Եթե դուք Ձեզ զգում եք հենց այնպես, ինչպես նշված էր վերևում, ուրեմն ժամանակն է եկել սեփական հետաքրքրություները մղել առաջին պլան և հոգ տանել սեփական հոգու մասին: Փորձեք որքան հնարավոր է ավելի շատ հանգստանալ, նաև անջատեք հեռախոսը և համակարգիչը և ազատ ժամանակը անցկացրեք այն բաներով, ինչը Ձեզ ուրախություն է պատճառում՝ լինի դա սիրելի հոբբին կամ շփումը Ձեզ համար թանկարժեք մարդկանց հետ:

Խուսափեք բացասական մտքերից և ինքդ քեզ հետ զրույցում՝ բացասական թեմաներից: Դադարեք քննադատել ինքներդ Ձեզ և խոսել ինքներդ Ձեր մասին նսեմացուցիչ տոնով:

Երբ կսովորեք ավելի հաճախ ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ է ցանկանում Ձեր հոգին, դուք կկարողանաք կամաց-կամաց Ձեր կյանքից վերացնել այն ամենը, ինչը ստիպում է Ձեզ ուժասպառ և դատարկված զգալ: Դրա փոխարեն կենտրոնանալով հաճելի մտքերի և գեղեցկությամբ և դրական էներգիայով լի կյանքի փորձ ձեռք բերելու վրա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 43 assessment, среднее 4.49 из 5 )
MediaMag
10 նշան այն բանի, որ հոգնել է ոչ թե մարմինը, այլ Ձեր հոգին
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ո՞ր նշաններն են համարվում ամենագեղեցիկը՝ ըստ գրավչության հորոսկոպի