fbpx

10 նշան, որ աղջիկը սիրահարված է Ձեզ

Գեղեցիկ սեռի զգացմունքները առաջին անգամից կարդալ՝ հաջողվում է ոչ բոլոր տղամարդկանց։ Այս հոդվածում մենք հավաքել ենք մի քանի նշաններ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ աղջիկը սիրահարված է Ձեզ։

Սևեռուն հայացք

Եթե աղջիկը սովորականից ավելի երկար է հայացքը պահում ձեզ վրա, դա վկայում է նրա որոշակի հետաքրքրվածության մասին: Չնայած սիրահարվածության մասին այստեղ խոսելը դեռ վաղ է: Դրանում վստահ լինելու համար պարզապես հետևեք ինքներդ ձեզ: Եվ այստեղ անպայման կնկատեք, որ երբ  ձեզ հետաքրքրող օբյեկտը հայտնվում է տեսադաշտում, ձեր հայացքը կենտրոնանում է նրա վրա: Այնպես որ, նշված թեզը վերաբերվում է նաև տղամարդկանց:

Կարգի բերել տեսքը

Այս նշանը գալիս է դեռ հնագույն ժամանակներից և պայմանավորված է պարզագույն բնազդով: Սիրահարված աղջիկը  սկսում է գրավել իրեն դուր եկած տղամարդուն: Մազերի հարդարում, օձիքի շտկում, տղամարդու ներկայությամբ շրթներկի թարմացում: Սրանք ակնհայտ նշաններ են, որոնք մատնում են: Հարցն այն է, արդյո՞ք աղջիկն ուզում է, որ իր հետաքրքրվածության մասին իմանա շրջապատը:

Հանդիպումների ու շփման ձգտում

Սիրահարված աղջիկն անպայման  հանդիպումների ու  շփման հնարավորություն կփնտրի իրեն դուր եկած տղամարդու հետ: Եվ դրա համար կարող է օգտագործվել ցանկացած առիթ: Ընկերների հետ համատեղ հանգստից՝  մինչև պատահական հանդիպում փողոցում: Ու այդպիսի հանդիպումն էլ կարող է ամենևին պատահական չլինել: Պետք է նաև հիշել, որ սիրահարված աղջիկը շփվելիս երկչոտ է դառնում: Եթե դուք նման բան նկատեցիք աղջկա մոտ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա սիրահարաված է:

Հոգատարություն

Տղամարդիկ սովոր են, որ իրենք պետք է հոգ տանեն կանանց: Եվ, իսկապես, սիրահարված տղամարդը հակված է հոգ տանել կնոջը: Այս թեզը հավասար գործում է նաև կանանց դեպքում: Սիրահարված աղջիկը նույնպես հոգատարություն է ցուցաբերում իր սիրեցյալի նկատմամբ: Եվ դա երևում է առաջին հայացքից մանրուք թվացող երևույթներում: Այդ գիծը պայմանավորված է մայրական բնազդով, որն աղջիկը ենթագիտակցորեն դրսևորում է նաև իր սիրեցյալի նկատմամբ:

Չափազանց ուրախություն

Եթե աղջիկը ձեր ներկայությամբ սկսում է բարձր ծիծաղել ու փայլել երջանկությունից, դա  սիրահարվածության ակնհայտ նշան է: Սա իսկական անկեղծ զգացմունքների և համակրանքի դրսևորում է:

Ներս թողնել անձնական տարածք

Բոլորը գիտեն, որ անձնական տարածքն այն հեռավորությունն է, որից ներս մարդը թողնում է միայն իրեն մոտ անձանց: Այսպես, եթե աղջիկը հանգիստ է վերաբերվում պատահական հպումներին, շփումներին ու նման այլ բաների, ուրեմն նա ձեզ դասում է իրեն մոտ մարդկանց շարքին:

Մոտ թողնել անձնական իրերին

Կրկին սա այն սահմանն է, որ աղջիկը մոտ է թողնում ոչ բոլորին։ Դրա ամենավառ օրինակը հեռախոսն է։ Եթե աղջիկը հանգիստ այն տալիս է ձեզ՝ նշանակում է, որ նա ձեզ ամբողջությամբ վստահում է։ Իսկ վստահում են միայն մտերիմներին և սիրելիներին։


Միացեք մեզ նաև INSTAGRAM-ում հետևյալ հղումով.
https://www.instagram.com/mediamagam/


Թեթև ֆլիրտ

Դրանով արդեն ոչ մեկին չես զարմացնի, բայց հիշել այնպիսի նշանի մասին, ինչպիսին ֆլիրտն է՝ այնուամենայնիվ անհրաժեշտ է։ Ֆլիրտը կարող է լինել բացարձակ տարբեր որակների։ Անմեղից մինչև սանձարձակ։ Այստեղ ամեն ինչ կախված է աղջկանից։ Բայց այս հոդվածի կոնտեկստում երկրորդ տարբերակը մենք բացառում ենք։ Իսկ կենտրոնանալ հարկավոր է թեթև և անմեղ ֆլիրտի վրա, ինչից էլ սկսում է յուրաքանչյուր հարաբերություն։ Ահա ևս մեկ նշան, որ աղջիկը սիրում է Ձեզ։

Չափազանց ուշադրություն

Սիրահարված աղջիկը միշտ էլ չափազանց ուշադրություն կցուցաբերի ձեր հանդեպ։ Եվ այս հասկացողությունը մի փոքր տարբերվում է տղամարդկանց հետ նմանատիպ դեպքից։ Եթե տղամարդը ցուցադրում է իր ուշադրությունը արարքների, գործողությունների միջոցով, աղջիկը՝ մեծ ուշադրություն է դարձնում տղամարդու բառերին։ Իզուր չեն ասում, որ կանայք սիրում են ականջներով։

Արտաքին փոփոխություն

Այս կետը սահուն կերպով հետևում է նախորդին։ Սիրահարված աղջիկը հետզհետե կլանում է իր սիրելիի ճաշակը և ավելի շատ է նմանվում նրա իդեալին։ Ուշադրություն դարձրեք, որովհետև միգուցե հենց ձեզ համար է աղջիկը փոխել սանրվածքը, փոխել հագուստի ոճը և նույնիսկ հետաքրքրությունները և շփման շրջանակը։ Այստեղ արդեն խոսք է գնում ոչ միայն սիրահարվածության մասին։ Այստեղ արդեն խոսվում է իսկական սիրո մասին։ Եվ այդպիսի աղջիկներին պետք չէ անտեսել։

Ահա և քննարկեցինք հիմնական նշանները, ըստ որոնց կարելի է եզրակացնել, որ աղջիկը սիրահարված է ձեզ։ Իհարկե, ամեն առանձին դեպք անհատական է։ Բայց հիմնվելով հենց այս նշանների վրա և համադրելով անհատականների հետ կարելի է եզրակացնել ձեր հանդեպ աղջկա զգացմունքների մասին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 2.83 из 5 )
MediaMag