fbpx

10 խորիմաստ մտքեր սեփական ուժերին հավատալու և երազանքներն իրագործելու մասին

Հավատ և երազանք՝ ահա սրանք են կյանքի շարժիչ ուժը։ Ներկայացնում ենք Ձեզ 10 խորիմաստ մտքեր մեծ մտածողներից՝ սեփական ուժերին հավատալու և երազանքներն իրագործելու մասին։

Պետք է երազել ինչքան հնարավոր է շատ, ինչքան կարելի է շատ, ինչքան կարելի է ուժեղ, որպեսզի ապագան դարձնենք ներկա:

Մ.Պրիշվին

Ոչինչ չի կարող մինչև վերջ աշխուժացնել մարդու խելքը, եթե բացակայում է երազանքը:

Հ.Թեյլոր

Ոչ մի բան այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, ինչպես համարձակ երազանքները: Այսօր ուտոպիա` վաղը կդառնա միս ու արյուն:

Վ.Հյուգո

Ամեն մի հեքիաթի մեջ կան իրականության տարրեր:

Վ.Լենին

Երևակայությունը հոգու աչքն է:

Ժ.Ժուբեր

Նոր ճշմարտության ճակատագիրն այսպիսին է` իր գոյության սկզբում այն միշտ թվում է անհեթեթություն:

Թ.Հեքսլի

Մի մոռացիր անել անհնարինը, որպեսզի հասնես հնարավորին:

Ա.Ռուբինշտեյն

Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում:

Ալեքսանդր Դյումա-Հայր

Աշխարհում անհաղթահարելի ոչինչ չկա:

Ա.Սուվորով

Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը:

Էլեոնոր Ռուզվելտ

Հրապարակման ներկայացրեց՝ Սոնա Հաբեթնակյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
10 խորիմաստ մտքեր սեփական ուժերին հավատալու և երազանքներն իրագործելու մասին
ԹԵՍՏ. Քանի՞ տոկոսով եք հանճար