fbpx

10 խենթացուցիչ իրադարձություններ, որ հնարավոր է կարող ենք տեսնել այս կյանքում

Մարդիկ ձգտում են տեսնել ապագան։ Ոմանք հավատում են աստղագուշակներին կամ այլ գուշակների, իսկ ոմանք էլ ականջալուր են լինում գիտնականների կանխատեսումներին։ Եթե հավատանք վերջիններին, ապա մոտակա 50 տարում, մարդկությանը սպասում է գլոբալ առաջընթաց։ Մեր տեսության մեջ 10 զարմանալի իրադարձություններ են, որոնք կարող են տեղի ունենալ մեր այս կյանքում։

Հելիում 3-ի արդյունահանում Լուսնի վրա (2020)

futer-tehnologia-01

2020թ.-ց Ռուսաստանի ֆեդերալ տիեզերական գործակալությունը պլանավորում է Լուսնի վրա սկսել հելիում 3-ի արդյունահանումը։ Երկիր մոլորակի վրա հելիումի չափազանց հազվագյուտ այս իզոտոպը՝ հելիում 3-ը կարդյունահանվի Լուսնի վրա և կտեղափոխվի Երկիր՝ տոննայի համար 4 մլրդ. դոլար նախահաշվային արժեքով։ Ռուսաստանը հույս ունի օգտագործել այս նյութը թերմոմիջուկային ռեակտորներում, ամբողջ աշխարհի համար մաքուր և անվտանգ էներգիա ստեղծելու համար։ Ներկա պահին միլիարդավոր դոլարներ են ծախսվում այս բնագավառում ուսումնասիրությունների համար։ 2020-ի կեսերին և վերջերին, ԵԽ-ն հույս ունի ստեղծել առաջին էներգաէֆեկտիվ թերմոմիջուկային գործարանը։

Գաղութ Մարսի վրա (2023)

Mars One 2025 settlement

Հոլանդական տիեզերական մասնավոր Mars One ֆիրման հույս ունի 2023թ. տեղափոխել առաջին 4 մարդկանց դեպի կարմիր մոլորակ։ Այս մարսեցի պիոներները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ, պետք է ստեղծեն, մշտական, արտաերկրային գաղութը։ Նաև 2025թ. սկսած, ամեն տարի այնտեղ կուղարկվեն 4 հավելյալ տիեզերագնացներ և նրանցից ոչ ոք այլևս չի կարողանա վերադառնալ Երկիր մոլորակ։ Մեկ մարդու տեղափոխումը դեպի Մարս, կարժենա մոտ 1.5 միլիարդ դոլար, իսկ թռիչքի մոտավոր տևողությունը՝ մեկ տարի։

Մասդար Սիթիի կառուցման ավարտը (2025)

futer-tehnologia-03

Մասդարի՝ ամենակատարյալ քաղաքի կառուցումը, նախատեսվում է ավարտել 2025թ.։ Ներկա պահին քաղաքը կառուցման փուլում է։ Նախագծի իրագործումը դրված է Աբու Դաբի Future Energy Company ընկերության ուսերին։ Քաղաքը ամբողջովին ազատված պետք է լինի արտանետվող գազերից, և պետք է անկախ լինի ավանդական էլեկտրաէներգիայի աղբյուրներից։ Նախագծողները հույս ունեն նաև, որ քաղաքային ծառայությունները կկարողանան ամբողջովին՝ 100% վերամշակել թափոններն ու ջուրը։ Էկոլոգիապես մաքուր նյութերից քաղաքի կառուցման գինը կազմում է 20 միլիարդ դոլար, իսկ այնտեղ բնակվել կկարողանան 50 000 մարդ՝ 6 քառակուսի կմ տարածքում։

Էժան, կանաչ էներգիա (2018)

futer-tehnologia-04

Մի քանի տարի առաջ, կանխատեսում էին, որ 2018-ը կնշանավորվի այն բանի կարևոր առաջընթացով, թե ինչպես կբավարարվի էներգիայի համաշխարհային օգտագործման պահանջը։ Ի շնորհիվ նավթի գների բարձրացման և հողմային էլեկտրակայանների ծախսերի նվազման, նավթը գնով կհավասարվի հողմային էներգիային։ Դա պետք է նշանավորվի ամբողջ աշխարհով էլեկտրաէներգիայի գների նվազմամբ։

5. Ռեսուրսների առաջին, համաշխարհային  ճգնաժամ (2030)

futer-tehnologia-05

ՄԱԿ-ը կանխատեսում է, որ մոլորակի բնակչության անընդհատ աճի պատճառով, 2030թ. կնկատվի գրեթե բոլոր կյանքի համար կարևոր ռեսուրսների գլոբալ դեֆիցիտ, որն էլ կբերի զարգացած երկրներում 3 միլիարդ մարդու ամբողջական աղքատության։ Բացի դրանից, սպասվում է մթերքների, էներգիայի, ջրի զանգվածային անբավարարություն՝ որն էլ անպայման կբերի կլիմայի փոփոխության։ Հիմնական բնական ռեսուրսները, ինչպիսիք են՝ գազ, նավթ, ածուխ և այլն, գործնականորեն կսպառվեն։

6. Բիոնիկ աչքեր (2035)

futer-tehnologia-06

Մարդիկ արդեն իսկ տիրապետում են տեսողության վերականգնման տեխնոլոգիաներին, որը մի քանի տարի առաջ համարվում էր անհնար։ Չնայած տեսողության վերականգնման արդի տեխնոլոգիաների, իսկական արհեստական աչքեր հնարավոր կլինի ստեղծել 2035թ.։

7. Անմահություն (2036)

futer-tehnologia-07

Շատ մարդիկ են երազել անմահության մասին, սակայն մինչ օրս դա համարվել է գերբնականի ոլորտից։ Բժշկական գիտությունների զարգացումը թույլ տվեց հասկանալ մարդու ծերացման պատճառները։ Բրիտանացի գերոնտոլոգ, դոկտոր Օբրի դե Գրեյը կանխատեսում է, որ 2036թ. մարդկանց 50% հնարավորություն կունենան ամբողջովին կանգնեցնել ծերացումը։

8. Քվանտային հաշվարկներ տանը (2037)

futer-tehnologia-08

Գիտնականները մոտենում են աշխատող քվանտային համակարգչի ստեղծմանը։ Ըստ գիտնականների կանխատեսման, արդեն 2037թ. տներում կհայտնվեն առաջին քվանտային համակարգիչները։

9. Տեխնոլոգիական սինգուլյարություն (2045)

futer-tehnologia-09

Ռեյ Կուրցվելը կանխատեսում է, որ մարդիկ կհասնեն տեխնոլոգիական սինգուլյարության 2045թ.։ Սինգուլյարությունը, դա այն պահն է, երբ համակարգիչների ինտելեկտը կհավասարվի մարդկային ինտելեկտին, և համակարգիչները կսկսեն արդեն զարգանալ ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։

10. Գլոբալ աղետ (2050-60)

futer-tehnologia-10

Չնայած բազմաթիվ զարմանահրաշ տեխնոլոգիական նորույթների, կարծես 2050թ. կլինի սարսափելի նրանց համար, ովքեր ողջ կլինեն այդ ժամանակ։ Գրեթե բոլոր գիտական հետազոտությունները ենթադրում են, որ աշխարհի վերջի ժամանակահատվածը հենց այդ տասնամյակն է։

Ամեն դեպքում հիշե՛ք, որ մարդկության պատմության մեջ, չնայած նրան, որ շատ կանխատեսումներ իրականացել են, բայց ավելի շատ կանխատեսումներ էլ չեն իրականացել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 խենթացուցիչ իրադարձություններ, որ հնարավոր է կարող ենք տեսնել այս կյանքում
Որքա՞ն յուրահատուկ ես: Մարմնի 10 հազվագյուտ յուրահատկություն