Կյանքի դժվար պահերին բոլոր մարդիկ ենթարկվում են բացասական մտքերի մեծ հոսքի: Բայց ի՞նչ անել, երբ վատատեսությունը կրնկակոխ հետևում է ձեզ ամեն օր: Դա կարող է հոգնեցնել, ուժգնացնել սթրեսը և ուղղակի խանգարել նորմալ կյանքին:
Ձեզ ենք ներկայացնում 10 միջոց, որոնք կօգնեն հաղթահարել գլխում բուն դրած բացասականին:
1. Խոստովանեք ինքներդ ձեզ, որ մտածում եք բացասաբար
Բացասական մտքերից հնարավոր չէ ազատվել մեկ օրում, բայց յուրաքանչյուր պրոբլեմի լուծման առաջին քայլը՝ դրա ընդունումն է: Երբ դուք գիտակցում եք դժվարության առկայությունը՝ անմիջապես սկսեք այն հաղթահարել:
2. Գտեք պրոբլեմի արմատը
Բացասական մտքեր կարող են հրահրվել տարբեր աղբյուրներից: Առաջին հերթին պետք է գտնել կյանքի այն ոլորտը, որտեղ դուք ձեզ զգում եք առավել տագնապալից: Մի փորձեք պայքարել բուն մտքերի հետ՝ պետք է գտնել պատճառը, որը հրահրում է ձեզ բացասաբար մտածել:
3. Պահեք օրագիր
Գրանցեք օրագրում այն, ինչ ձեզ անհանգստացնում է օրվա ընթացքում: Այդպիսով դուք ձեր մեջ չեք պահի ամբողջ բացասականը և նաև հետագայում կկարողանաք վերլուծել և մտորել, արդյո՞ք պատճառ կա անհանգստանալու համար:
4. Նետեք աղբարկղի մեջ
Այս կետը սերտորեն կապված է նախորդ կետի հետ: Գրեթե բոլոն էլ մի անգամ լսել են «Մտքերն ունակ են նյութականանալու» արտահայտությունը: Հանձնելով դրանք թղթին, դուք ինչ-որ ժամանակով դրանց առարկայական պատկանելիություն եք հաղորդում: Այդ պատճառով փորձեք գրանցել ձեր բացասական մտքերը նոթատետրի մեջ, իսկ հետո պոկեք թերթը և ազատվեք դրանցից յուրաքանչյուր տարբերակով՝ պատռեք, նետեք աղբամանի մեջ կամ այրեք:
5․ Մի ընդհանրացրեք
Եթե նույնիսկ ձեզ հետ որևէ անհաջողություն է պատահել, պետք չէ առանձին դեպքի բացասականը տեղափոխել ընդհանուրի վրա: Եթե դուք մերժում եք ստացել մեկ հարցազրույցից, դա բոլորովին չի նշանակում, որ ձեզ անընդհատ պետք է մերժեն: Ամեն մի անհաջողություն պետք է դիտարկել որպես եզակի դեպք և որպես թանկարժեք փորձ ապագայի համար:
6. Մի պարփակվեք ինքներդ ձեր մեջ
Եթե դուք որոշել եք պաշտպանվել արտաքին աշխարհից, ապա դուք ստիպված եք մնալ դեմ առ դեմ ձեր մտքերի հետ: Ավելի լավ է փորձեք կիսվել ինչ-որ մեկի հետ ձեզ անհանգստացնող հարցով: Պետք չէ բացասականը պահել ներսում: Արտահայտվելով՝ դուք անմիջապես կզգաք թե որքան թեթևացավ ձեր հոգին:
7. Ավելի ինքնավստահ եղեք
Անինքնավստահությունը ստիպում է մարդուն անհանգստանալ այն ժամանակ, երբ տագնապի և անհանգստության որևէ պատճառ կարող է և չլինել: Պետք չէ մտածել այն մասին, թե ինչպիսի տեսք ունեք և ինչ կարող են մարդիկ մտածել ձեր մասին: Անհանգստանալով այդպիսի մանրուքների պատճառով՝ դժվար է ապրել լիարժեք կյանքով:
8. Շեղվեք որևէ դրականի վրա
Պրոբլեմի վրա կենտրոնանալու փոխարեն ավելի լավ է շեղվել որևէ դրականի վրա: Զբաղվեք նրանով, ինչ ձեզ հաճույք է պատճառում, ժամանակ անցկացրեք ընկերների հետ կամ դուրս եկեք զբոսնելու միայնակ: Միջավայրի փոփոխությունը կօգնի ազատվել բացասականից:
9. Նայեք իրավիճակին այլ տեսանկյունից
Փորձեք պրոբլեմին նայել այլ կողմից և հումորով: Հնարավոր է դա կօգնի գնահատել իրավիճակը ավելի պարզ հայացքով և հասկանալ, որ իրականում դրա համար պետք չէ անհանգստանալ:
10․ Պատրաստ եղեք նրան, որ բացասական մտքերը կրկին կվերադառնան
Կիրառելով նշված միջոցներից որոշները, վստահ մի եղեք, որ ազատվել եք բացասական մտքերից ընդմիշտ: Այդպիսի փոփոխությունները տեղի չեն ունենում մեկ օրում: Գլխավոր կանոնը՝ զարգացնել ձեր մոտ սովորություն և տագնապի մեջ չընկնել, երբ հանկարծ կրկին տագնապալից մտքերը կհայտնվեն ձեր գլխում:
Փորձեք կիրառել այս միջոցները, երբ ամեն անգամ ձեր գլխում ծագում են բացասական մտքեր: Փորձեք հաճույթ ստանալ կյանքից և ուրախանալ ամեն օրվա համար: