Կան ինֆորմացիաներ, որոնք մեզ դպրոցում մատուցվել են որպես անհերքելի փաստ, սակայն իրականում դրանք սխալմունք են: Եվ այսպես.
1. Մարդը առաջացել է կապիկից
Մենք ունենք ընդհանուր նախահայր, սակայն մարդն ու կապիկը սկսել են իրենց զարգացումը որպես 2 տարբեր տեսակներ դեռևս 6 միլիոն տարի առաջ:
2. Նյուտոնը ձգողականության ուժը հայտնաբերեց, երբ նրա գխին ընկավ խնձորը
Նյուտոնը դրանից առաջ էլ գիտեր, որ առարկաները ընկնում են երկրի մակերեսին ինչ-որ ուժի շնորհիվ: Ընկած խնձորը ընդամենը հանդես եկավ որպես կատալիզատոր նրան գրավիտացիայի օրենքի զարգացման համար:
3. Վան Գոգը կտրել է իր ականջը, քանի որ ուներ հոգեկան հիվանդություն
Վան Գոգը զրկվել է ականջից իր ընկեր, նկարիչ Պոլ Գոգենի հետ կռիվ անելիս, ով կտրել է Վան Գոգի ականջը սուսերով: Ճշմարտությունը բացահայտվեց միայն Գոգենի մահվանից հետո, քանի որ ընկերները երդվել էին լռել այդ մասին:
4. Աբրահամ Լինկոլնը հանդես էր գալիս ընդդեմ ստրկատիրության
1862թ. Լինկոլնը գրել է. «Եթե հնարավոր լիներ փրկել միությունը չազատելով ստրուկներին՝ ես հենց այդպես էլ կվարվեի»: Նաև նա հռչակել է, որ ազատ կարող են լինել Կոնֆեդերացիայի նահանգների ստրուկները միայն:
5. Կոլումբոսը ապացուցեց, որ Երկիրը կլոր է և հայտնաբերեց Ամերիկան
Առաջինը, ովքեր համարել են Երկիրը կլոր՝ առաջ անցնելով Կոլումբոսից 2000 տարի, դա հին հույներն են: Եվ ամենևին էլ Կոլումբոսը չի հայտնաբերել Ամերիկան, այլ վիկինգ Լիֆ Էրիկսոնը դեռևս 500 տարի Կոլումբոսից առաջ։
6. Գրավիտացիայի օրենքը չի գործում տիեզերքում
Բաց տիեզերքում ձգողականության ուժը թույլ է, բայց այնուամենայնիվ այն կա: Այսպես, շնորհիվ ձգողականության ուժի, լուսինը չի շեղվում իր ուղեծրից:
7. Ադամանդները առաջացել են սեղմված ածխից
Առաջին ադամանդները ավելի հին են, քան առաջին բույսերը, որոնք իրենց ժամանակ հիմք են ծառայել սեղմված ածխի համար: Ամենայն հավանականության ադամանդի առաջացման «նախնական նյութ» ծառայել է կարբոնը, որոնց հանքերը գտնվում են խորը երկրի ընդերքում:
8. Էլեկտրական շիկացման լամպը հայտնագործել է Թոմաս Էդիսոնը
Թոմաս Էդիսոնը ընդամենը գնել է գյուտի պատենտը գյուտարար Հենրիխ Գեբելսի այրուց: Բացի դրանից, այդ ժամանակահատվածում, այդ ուղղությամբ փարձարկումներ էին անում Նիկոլա Տեսլան և ևս 22 գյուտարար:
9. Քամելեոնը փոխում է գույնը և միաձուլվում է շրջապատին քողարկվելու նպատակով
Մեծ մասամբ, քամելեոնը փոխում է գույնը, որպեսզի գրավի որսին կամ «ընկերներ ձեռք բերելու» համար:Բացի դրանից նրա յուրահատուկ ունակությունը ծառայում է մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար, օրինակ, մուգ գույնը կլանում է ջերմությունը:
10. Աղի, թթու, քաղցր և դառը համերը ընկալվում են լեզվի տարբեր հատվածներով
Լեզվի բոլոր հատվածները հավասարազոր են և յուրաքանչյուր համ ընկալվում է ամբողջական լեզվի կողմից:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: