Մենք բոլորս էլ ունենք սիրելի ֆիլմ, որը կարող ենք վերադիտել բազմաթիվ անգամ: Իսկ երբեմն այդ ֆիլմերում հնչում են այնպիսի իմաստուն մտքեր, որոնք բառացիորեն դաջվում են մեր ուղեղներում և այլևս դուրս չեն գալիս:
Եկեք վերհիշենք որոշ ֆիլմերից մի քանի խորիմաստ մեջբերումներ.
Գերբնական

– Երբեմն ավելի լավ է լռել և ապուշի տպավորություն թողնել, քան բացել բերանը և ապացուցել, որ իրոք ապուշ ես:
Ժամանակ

– Ես ժամանակ չունեմ: Ես ժամանակ չունեմ անհանգստանալ այն բանի համար, թե ինչպես է դա տեղի ունեցել: Եղածը՝ եղած է:
Կպցնելու օրենքը: Հիտչի մեթոդը (Правила съёма:метод Хитча)

– Կյանքը չափվում է ոչ թե շնչելու և արտաշնչելու քանակով, այլ այն պահերի քանակով, երբ երջանկությունից շունչդ կտրվում է:
Օրինապահ քաղաքացի

– Դժվարը ոչ թե որոշում կայացնելն է, այլ դրա հետևանքներն ապրելը:
Քնոտ հովիտը

– Չարը կրում է բազմաթիվ դիմակներ, և ամենավտանգավորը՝ բարերարի դիմակն է:
Կնքահայրը

– Եթե տղամարդը չի դարձել իր երեխաների համար իսկական հայր՝ նա տղամարդ չէ:
Խավարի մարզերը

– Մի գործիր բոլոր դասական ամենագետների սխալը՝ մի մտածիր, որ քեզնից խելացի մարդ չկա:
Հեղինակություն

– Ձեզ ծանո՞թ է. «գլխից վերև չես թռչի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդը կարող է ամեն ինչ:
Ամերիկյան պատմություն X

– Ատելությունը՝ ծանր բեռ է: Կյանքը չափից շատ կարճ է, որպեսզի ծախսես այն չարիքի վրա:Այն դրան արժան չէ:
Կանաչ մղոն

– Երբ մարդը ի սրտե զղջում է իր մեղքերի համար, նա կարող է վերադառնալ այն ժամանակաշրջանը, որը իր համար ամենաերջանիկն էր, և մնալ այնտեղ հավերժ: Հնարավոր է, որ դա հենց դրախտն է:
Աղբյուրը՝ relax.ru







