fbpx

Կանանց թույլ տված 10 ամենասարսափելի սխալները, որոնք վախեցնում և վանում են տղամարդկանց

Մասնագետները առանձնացրել են կանանց թույլ տված տարածված սխալները, որոնք վանում և նույնիսկ վախեցնում են տղամարդկանց, գրում է yourtango.com-ը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

«Խուսափեք այս պահվածքներից, որոնք ակնթարթորեն վանում են տղամարդկանց, անկախ նրանից, թե որքան լավ մտադրություններ ունեք»,- ասվում է գրառման մեջ։

Սխալների մեջ ընդգծվել են հետևյալները․

Դուք դառնում եք կպչուն: Տղամարդկանցից շատերը բարեհաճ չեն վերաբերվի այն կանանց, ովքեր, ինչպես ժողովրդական խոսքում է տարածված ասել, «կպչում և պոկ չեն գալիս»: Համաձայն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի՝ սերտ հարաբերություններում միջանձնային կապերի վերաբերյալ հետազոտության, սա հատկապես ճիշտ է, երբ նա հստակ հասկացրել է, որ դուք իրեն չեք հետաքրքրում:

Դուք փորձում եք նրանից դրական ազդակներ ստանալ: Եթե ​​նա ասում է, որ դուք իրեն չեք հետաքրքրում, լսեք նրան: Մի ստիպեք տղամարդկանց կրկին ու կրկին մերժել ձեզ:

Դուք շարունակում եք հետապնդել նրան, չնայած նա ասում է, որ ընկերուհի ունի: Մի փորձեք ստիպել նրան դավաճանել և մի փորձեք ճնշել նրան այդ թեմայով: Այդպես դուք ստոր, հուսահատ, իսկ եթե ավելի խորը մտածենք՝ ուղղակի տխուր տպավորություն կթողնեք: Ծանոթությունների քոութչ Էլիզաբեթ Սթոունը խորհուրդ չի տալիս սեփական ռեսուրսները ներդնել մեկի վրա, ով չի կարող ներդրումներ կատարել ձեր մեջ:

Դուք բացատրություն եք պահանջում, երբ նա ասում է, որ հետաքրքրված չէ: Դա այն բաներից է, որոնց շնորհիվ դուք այնպիսի մարդու տպավորություն եք թողնում, որը «ոչ» բառը չի հասկանում:

Դուք «պատահաբար» հայտնվում եք այնտեղ, որտեղ նա է: Նրանք կարող են հասկանալ, որ դուք ձեզ հետապնդողի պես եք պահում:

Կարդացեք նաև՝ Կանանց 4 տեսակ, ովքեր երբեք հարաբերություններ չեն ունենա հաջողակ տղամարդու հետ

Դուք գրում եք սոցիալական ցանցերում այն ​​մասին, թե որքան միայնակ եք: Եթե ​​ցանկանում եք ընկեր գտնել, խղճահարության պատճառով հուսահատ ժամադրություններ խնդրելը ձեզ մեծ օգուտ չի բերի:

Դուք նամակագրության մեջ ձեզ տարօրինակ եք պահում: Մի ավելացրեք շատ էմոջիներ, մի տվեք տարօրինակ հարցեր, որոնք կարող են շփոթեցնել տղամարդուն և մի դրեք նրան պատվանդանի վրա:

Դուք չեք հասկանում ակնարկները: Եթե ​​նկատում եք, որ նա հետաքրքրություն չի ցուցաբերում «կեղտոտ» խոսակցությունների նկատմամբ, պարզապես թողեք թեման։ Նա, հավանաբար, վախենում է կամ հետաքրքրված չէ: Հարաբերությունների քոութչ Քլեյթոն Օլսոնը նշել է, որ կարևոր է ամեն ինչ անել, որպեսզի դա ձեզ վրա չվերցնեք, քանի որ պատճառները, որ նա ձեզնով հետաքրքրված չէ, կարող են ընդհանրապես կապ չունենալ ձեզ հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կանանց թույլ տված 10 ամենասարսափելի սխալները, որոնք վախեցնում և վանում են տղամարդկանց
Ընկերուհիների 6 տեսակ, որոնց հետ ավելի լավ է դադարել շփվել