Շատ տղամարդիկ ենթարկվելով հասարակական որոշ կարծիքների ճնշմանը համարում են, որ հարաբերությունները կնոջ հետ՝ երկրորդական բան է: Կարևորը՝ աշխատանք, ընկերներ, ձկնորսություն: Նրանք միամտորեն կարծում են, որ դրանք կյանքին համ են հաղորդում: Իրականում միայն սիրող կինը կարող է տղամարդու կյանք բերել ներդաշնակություն և բավարարվածություն: Կարևորը դա հասկանալ և հաճոյանալու համար «լավ տղա» չխաղալ նմանատիպ «լավ տղաների» մոտ: Եվ դրան կա 10 ապացույց․
1. Նա անհավանական դրականություն կմտցնի Ձեր կյանք
Նա սիրում է Ձեզ, սիրում է այս աշխարհը և այդ սերը լցնում է նրա ամեն մի բջիջը, ոսկորներն ու մկանները: Նրա սերը փայլում է սովորական, առօրյա կյանքի միջով և նա այդպես էլ կմնա վառ և դրական, եթե ամեն օր նրան խրախուսեք:
2. Նա կօգնի Ձեզ յուրաքանչյուր նախկին հարաբերությունների, ցավերի կամ վստահության պրոբլեմների հետ կապված հարցերում
Նա Ձեզ չափազանց շատ է սիրում, որպեսզի դուք մտածեք այլ կնոջ մասին: Նա միակն է, ում ներկայությունը անկախ Ձեզանից պահանջում է Ձեր ուշադրությունը: Նա շեղում է Ձեզ իր խելքով, իր երջանկությամբ, իր ժպիտով: Նա Ձեզ այնքան խորն է սիրում, որ յուրաքանչյուր նախկին սպի և յուրաքանչյուր նախկին ցավ կվերանան ինքնաբերաբար: Դուք կմոռանաք այն ամենը, ինչը երբևիցե կոտրել է Ձեր սիրտը: Վատ հարաբերությունները կմնան անցյալում և դուք կրկին կսովորեք սիրել:
3. Նա Ձեզ ցույց կտա իրական սերը
Ոչ այն «կիսատ-պռատ» սերը որ դուք գիտեիք: Ոչ այն սերը, որն անհետանում է, երբ գալիս են ծանր ժամանակներ կամ երբ գալիս է ուրիշ մեկը: Դրա փոխարեն նա կսիրի Ձեզ անընդհատ, համբերատար, մեծ հաճույքով և առանց վախենալու անցնելով Ձեզ հետ բոլոր վերելքներով և անկումներով: Նա չի փախչի: Նա կսիրի Ձեզ այնպես, որ կլցնի Ձեր կյանքի բոլոր դատարկ տարածությունները և կդարձնի Ձեզ առավել ամբողջական, Ձեր իսկ տարբերակի առավել ամբողջականը:
4. Նա երբեք Ձեզ թույլ չի տա դատարկված զգալ
Նա անընդհատ կլցնի Ձեզ սիրով՝ վատ օրերին, ծանր առավոտները, անհավանական կորուստներից հետո, ամենադժվար ժամանակներում: Նրա հետ երբեք Ձեզ չբավարարված չեք զգա, երբեք չեք զգա միայնակ: Նա Ձեզ համար, Ձեր կյանքում կլինի ամեն ինչ․․․
5. Նա կսովորեցնի Ձեզ ներել
Նա սիրում է աշխարհը և պահպանում է այդ սերը, նույնիսկ եթե տեսնում է իր կոտրվածությունը: Նա կների իրեն պատճառված չարիքը և կսովորեցնի ներել նաև Ձեզ: Նա ցույց կտա ինչպես ազատվել փոքրիկ հիվանդագին բաների կախվածությունից, որը դուք չեք կարողանում կառավարել: Նա ցույց կտա ինչպես հանել ցավը մարմնից և հանձնել այն քամուն: Նրա հետ դուք կիմանաք ինչպես բուժել, կիմանաք ինչպես բաց թողնել և կիմանաք, ինչպես ազատվել:
6. Նա նվիրված կլինի Ձեզ միշտ
Աղջիկը, ով «չափազանց ուժեղ է» սիրում, երբեք չի հեռանա Ձեզանից: Նա ըստ արժանավույնս կգնահատի Ձեզ, և հենց այդ պատճառով էլ երբեք չի ցավեցնի Ձեզ: Նա կարող է սիրել աշխարհը, սակայն դա այն սերը չէ, որը կիսում է Ձեզ հետ, որովհետև այդ սերը սուրբ է:
7. Նա էմոցիաներով կբացի Ձեր սիրտը
Նա էմոցիոնալ է: Նա ունի զգացմունքներ և նա չի վախենում այդ առումով լինել բաց և անկեղծ: Նա կլինի այն աղջիկը, ով հետզհետե Ձեր վրայից կհանի կաղապարը, որի տակ այդքան ջանադրաբար թաքցնում եք Ձեր իրական էությունը: Նա ցույց կտա Ձեզ Ձեր չմշակված, չխմբագրված տարբերակը, և Ձեր հերթին դուք կանեք նույն բանը՝ սովորել սիրել ամենաիրական, ամենագեղեցիկ ձևով:
8. Նա կպայքարի Ձեզ հետ և ինչն առավել կարևոր է՝ հանուն Ձեզ
Այն բանի համար, որ նա սիրում է Ձեզ՝ նա կպայքարի Ձեր հետ: Նա կվիճի, նա մարտահրավեր կնետի Ձեզ, նա կհրի Ձեզ և նա Ձեզ խելագարության կհասցնի: Բայց դա միայն այն պատճառով, որ նա հոգ է տանում Ձեր մասին: Նա հոգում է այն աստիճան, որ պատրաստ է Ձեզ հետ միասին անցնել դժոխքի միջով, որպեսզի դուք կարողանաք այնտեղից դուրս գալ ավելի մոտ և ավելի ուժեղ: Եվ նա կպայքարի հանուն Ձեզ: Նա կլինի Ձեր զուգընկերը, հետևելով Ձեզ մինչև մահ, Ձեր երկրորդ կեսը, ով պայքարում է ամբողջ աշխարհի դեմ՝ Ձեր սիրո համար:
9. Նա կընտրի աշխատանքը պրոբլեմի վրա, այլ ոչ թե փախուստը
Նրա սերը չափազանց ուժեղ է, բայց դա չի նշանակում, որ Ձեր հարաբերությունները անամպ կլինեն: Ձեզ մոտ կլինեն պրոբլեմներ, սակայն նա կընտրի զրույցը, որպեսզի բացատրի որոշ բաներ, կգնա փոխզիջումների, որպեսզի հարթի ցցուն պահերը: Նա չի հավաքի իրերը և չի հեռանա, երբ առաջ կգան դժվարություններ՝ չէ՞ որ նա սիրում է Ձեզ:
10. Նա կսիրի Ձեր մութ կողմերը
Աններելի բաներ: Վայրեր, հիշողություններ, ափսոսանքներ և մտքեր, որոնք դուք թաքցնում եք Ձեր գիտակցության ամենամութ անկյուններում՝ նա կսիրի դրանք: Նրա սերը լույս կլինի, որն անցնում է այդ մթության միջով, մաքրելով սարդոստայինը այն ամենից, ինչը դուք թաքցրել եք և փորձել մոռանալ: Նա կսիրի Ձեզ և այն ամենը, ինչով եկել եք Ձեր անցյալից, Ձեր անինքնավստահությունը, Ձեր վախերը և Ձեր չարը: