fbpx

10 հետաքրքիր փաստ թվերի մասին

Եթե նույնիսկ Դուք չեք սիրել և սիրում մաթեմատիկան, դժվար թե կարողանաք չհամաձայնվել այն մտքի հետ, որ այն մեր կյանքում մեծ դեր ունի:

Չնայած ամենուրեք մենք շրջապատված ենք թվերով, բայց որոշ թվերին յուրահատուկ նշանակություն ենք տալիս:

Ահա մի քանի հետաքրքիր փաստեր պի թվի, ոսկե հատվածքի (կտրվածք), հաջողակ և անհաջողակ, նաև մեծ թվերի մասին:

 

1. Պի (π) թիվ

number pi

Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է, որը արտահայտում է շրջանագծի հարաբերությունը շրջանի տրամագծին:

Այն օգտագործում են համաշխարհային վիճակագրության, եղանակի կանխագուշակման և այնպիսի տեղեր, որտեղ պահանջվում է մեծ հաշվարկային հզորություն:

Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե այն գրված է տասնորդական տեսքով:

Հետաքրքիր է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության հարաբերակցությունը հիմքի պարագծին տալիս է պի թիվը:

Պի թվի ստորակետից հետո առաջին 100 թվերը ունեն հետևյալ տեսքը.

3,1415926535897932384626433832795028841971693993751
058209749445923078164062862089986280348253421170679

2. 666 թիվը

666

666 թիվը Աստվածաշնչից առավել հայտնի է, որպես գազանի կամ սատանայի թիվ: Աստվածաշնչում հիշատակվում է. «Այստեղ է իմաստությունը. ով իմաստություն ունի կարող է հաշվել գազանի թիվը, քանզի թիվն այդ մարդկային է: Այդ թիվն է՝ վեց հարյուր վաթսուն վեց»:

Շատերը այս թիվը համարում են անհաջողակ, դժբախտություն բերող, սատանայական և խուսափում են նրանից: 666-ի հանդեպ վախը կոչվում է հեքսակոսիոյհեքսեկոնտահեքսաֆոբիա: Կան նաև մարդիկ, որոնք համարում են, որ թարգմանությունը սխալ է արված և գազանի թիվը իրականում 619-ն է:

3. Գուգոլ թիվը և գուգոլպլեքս

googol

Գուգոլ թիվը, որը իրենից ներկայացնում է 100 0-ներով թիվ, հայտնի է դարձել ի շնորհիվ Google որոնողական համակարգի, որը մի փոքր այլակերպել է այն՝ Googol-ից դարձնելով Google:

Որքա՞ն մեծ է այս թիվը: Եթե ամբողջ տիեզերքը լցնենք թղթե թերթիկներով և ամեն մեկի վրա 0 գրենք, կպարզվի, որ մենք գրել ենք ընդամենը այս թվի կեսը:

4. 0 թիվը

0

0-ն ժամանակակից մաթեմատիկայի հիմքն է դարձել: Չնայած մենք հաշվարկը սկսում ենք 1-ից, մաթեմատիկներն ու ծրագրավորողները սկսում են 0-ից:

Այն հայտնի է, որպես չեզոք էլեմենտ: Եթե դուք ինչ որ թիվ ավելացնեք, կամ հանեք 0-ից, ապա թիվը չի փոխվի: Եթե յուրաքանչյուր թիվ բազմապատկենք 0-ով, դուք կստանաք 0: Յուրաքանչյուր թիվ բարձրացրած 0 աստիճան հավասար է 1-ի: Բայց դուք չեք կարող թիվը բաժանել 0-ի:

Հաշվարկային համակարգում գոյություն չունի 0-ական տարի: Այն սկսում է՝ 3 տարի մ.թ.ա., 2 տարի մ.թ.ա, 1 տարի մ.թ.ա., այնուհետ սկսվում է 1 տարի մ.թ., 2 տարի մ.թ. և այլն:

5. 7 թիվը

7

7 թիվը համարվում է ամենահաջողակը: Գոյություն ունի շաբաթվա մեջ 7 օր, 7 մահացու մեղք և 7 բարերար, 7 մայրցամաք, ծիածանի 7 գույն, 7 երաժշտական նոտա, արարման 7 օր և այլն:

Եվրոպայում կա այսպիսի մի համոզմունք, ըստ որի 7-րդ որդու 7-րդ որդին ունի կախարդական ուժ: Նաև 7 թիվը համարվում է աշխարհում ամենաշատ մարդկանց սիրելի թիվը:

6. Ոսկե հատվածք

the golden ratio

Ոսկե հատվածք կամ ոսկե միջինը դա մեծություն է, որը հավասար է 1,6180339887 և արտահայտում է ունիվերսալ կատարյալ համամասնությունները գիտության մեջ և արվեստում:

Շատ նկարիչներ և քանդակագործներ օգտագործել են ոսկե հատվածքը իրենց աշխատանքներում, քանի որ հենց այդպիսի համամասնություններն են համարվում էսթեթիկապես հաճելի:

7. 5 թիվը

5

Համաձայն Պիֆագորի, 5 թիվը դա մարդու միկրոկոսմոսի կատարյալ թիվն է: Արիստոտելը 5-րդ տարրն է ավելացրել 4 տարերքներին (կրակ, ջուր, օդ, հող) և անվանել եթեր, որը հիմք հանդիսացավ ալքիմիկների հոգևոր փորձերի: Նաև 5 թիվը ունի հոգևոր նշանակություն և տարբեր մշակույթներում այն յուրահատուկ սիմվոլ է:

8. 8 թիվը

8

8 թիվը համարվում է կատարելության թիվ: Այն ասոցացվում է անսահմանության հետ, իսկ հին եգիպտացիների մոտ այն համարվում էր հավասարակշռության և տիեզերական խաղաղության թիվ:

Ճապոնական և չինական մշակույթներում այն համարվում է երջանիկ թիվ: Պիֆագորացիները հավատում էին, որ 8 թիվը դա սիրո և ընկերության սիմվոլն է:

9. 13 թիվը

13

13 թիվը դարձել է դժբախտ կանխագուշակումների սիմվոլ ինչպես ուրբաթ 13-ը: Նույնիսկ մեր օրերում դուք կարող եք նկատել, որ շատ շինություններում բացակայում է 13-րդ հարկը:

Քրիստոնիաների մոտ 13 թիվը ունի կրոնական սկիզբ, քանի որ խորհրդավոր ընթրիքի ժամանակ 13-րդ առաքյալը դավաճանեց Քրիստոսին:

10.  Ֆիբոնաչիի թվերը

The Fibonacci numbers

Այս թվերը անվանվել են ի պատիվ իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզանացու, առավել հայտնի որպես Ֆիբոնաչի, ով Եվրոպային ծանոթացրեց տասնորդական և արաբական թվերի հետ:

Ֆիբոնաչիի թվերը իրենցից ներկայացնում են հաջորդականություն այսպիսի հերթականությամբ.

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, …

Ընդ որում ամեն հաջորդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին: Ֆիբոնաչիի հաջորդականությունը բնության մեջ նկատվում է կենդանիների և բույսերի մոտ: Արևածաղկի, արքայախնձորի, սոճու կոների (շիշկա) սերմերի նախշերում և նույնիսկ մարդու մարմնում (մեկ քիթ, երկու աչք, երեք վերջույթային սեգմենտ, հինգ մատ) նկատվում է այս հաջորդականությունը:

Աղբյուրը՝ list25.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.6 из 5 )
MediaMag