fbpx

10 հրաշալի խարդավանակ հանելուկներ

Հայտնի է, որ հանելուկները զարգացնում են տրամաբանությունն ու միտքը: Փորձեք լուծել այս հանելուկները:

* պատասխանները ներքևում: Նախապես չնայեք պատասխանները: Այդպես հետաքրքիր չէ:

1. Գետին են մոտենում երկու մարդ: Ափին նավակ է, որը կարող է տեղափոխել միայն մեկ մարդու: Երկու մարդն էլ տեղափոխվեցին հակառակ ափ: Ինչպե՞ս:

4705295_766326ce

2. Որտե՞ղ է հանդիպում այսպիսի բան, երբ ձին թռնում է ձիու վրայով:

4705294_6f9e501d

3. Շերլոկ Հոլմսը անցում էր փողոցով և հանկարծ նկատում է գետնին ընկած, մահացած կնոջ: Նա մոտենում է, բացում է կնոջ պայուսակը և հանում հեռախոսը: Հեռախոսագրքում գտնելով կնոջ ամուսնու համարը՝ զանգահարում է նրան և ասում.

– Շտապ եկեք այստեղ, ձեր կինը մահացել է:

Եվ որոշ ժամանակ անց ամուսինը գալիս է: Նա նայում է կնոջը և ասում.

– Ա՜խ սիրելիս, ի՞նչ է քեզ հետ պատահել:

Հետո գալիս է ոստիկանությունը: Շերլոկը մատով ցույց է տալիս կնոջ ամուսնուն և ասում.

– Ձերբակալեք այս մարդուն: Դա նա է սպանել այս կնոջը:

Ինչո՞ւ Շերլոկը այդպես մտածեց:4705297_3228c11d

4. Սեղանին դրված է բանկա: Այն կանգնած է այնպես, որ նրա մի կեսը գտնվում է օդում, մյուս կեսը սեղանին: Ի՞նչ է գտնվում բանկայի մեջ, եթե 30 րոպեյից բանկան ընկնելու է: Եվ ինչո՞ւ:

4705302_a8d1bd11

5. Մի մարդ ծով է դուրս գալիս և ընկնում մրրիկի մեջ: Մրրիկը նրան նետում է մի կղզի, որտեղ չկային տղամարդիկ, այլ բնակվում էին միայն կանայք: Առավոտյան նա արթնանում է ամբողջովին կապկպված և իմանում, որ ինչ-որ ծիսական արարողություն է ընթանում և բնիկները պատրաստվում են նրան սպանել: Եվ խնդրում է նա վերջին խոսք: Այն բանից հետո, երբ նա ասում է իր վերջին խոսքը՝ աղջիկները նրա համար նավակ են պատրաստում, կերակուր և ջուր են տալիս և ճանապարհում տուն: Ի՞նչ ասաց նա:

4705300_dc239200

6. Մի գնացքը գնում է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ 10 րոպե ուշացումով,  իսկ մյուսը՝ Սանկտ Պետերբուրգից Մոսկվա 20 րոպե ուշացումով: Երբ գնացքները հանդիպեն՝ դրանցից ո՞րը ավելի մոտ կգտնվի Մոսկվային:

4705298_35521ab6

7. Հայտնի է, որ 9 մետաղադրամներից մեկը կեղծ է և որը ավելի թեթև է, քան մյուսները: Ինչպե՞ս կշեռքի 2 կշռումով որոշել կեղծ մետաղադրամը:

4705299_b1f70e30

8. Հարթ տախտակի վրա տեղադրեցին 2 աղյուս՝ մեկը պառկեցրած, իսկ մյուս կողի վրա: Աղյուսներն ունեն նույն զանգվածը: Ո՞ր աղյուսը առաջինը կսահի, եթե թեքենք տախտակը:

4705301_d0bbd24e

9. Հանդիպում են 3 հանցագործներ՝ չհրկիզվող պահարանների գող Բելովը, բնակարանային գող Չերնովը և գրպանահատ Ռիժովը: «Զարմանալի է, որ մեզնից մեկն ունի սև մազեր, մյուսը սպիտակ, իսկ երրորդը կարմրահեր է, բայց ոչ մեկի ազգանունը չի համընկնում մազերի գույնի հետ», – ասում է սևահերը: «Եվ իրոք…», – ասում է չհրկիզվող պահարանների գող Բելովը: Ի՞նչ գույնի են գրպանահատի մազերը:

4705292_d24fff45

10. Կանգնած է 3 մ բարձրությամբ բետոնե պատ, որի երկարությունը 20 մ է, իսկ զանգվածը 3 տոննա: Ինչպե՞ս այն տապալել՝ ձեռքի տակ չունենալով ոչ մի համապատասխան գործիք կամ այլ օգնական միջոց:

Պատասխաններ

1. Նրանք տարբեր ափերում էին:

2. Շախմատում:

3. Որովհետև Հոլմսը նրան հասցեն չէր ասել:

4. Սառույց:

5. Թող ինձ սպանի Ձեզնից ամենատգեղը:

6. Հանդիպման ժամանակ նրանք Մոսկվայից կգտնվեն հավասար հեռավորության վրա:

7. 1-ին կշռում՝ 3 և 3 մետաղադրամ: Մետաղադրամը այն կույտում է, որն ավելի թեթև է: Եթե հավասար են, ապա կեղծը երրորդ կույտում է: 2-րդ կշռում՝ Ավելի թեթև կույտից կշռվում են 1 և 1 մետաղադրամներ: Եթե հավասար են, ապա կեղծը մնացած մետաղադրամն է:

8. Աղյուսները կսահեն միաժամանակ: Երկու աղյուսն էլ սեղմում են տախտակը միևնույն ուժով, հետևաբար շփման ուժերը, որոնք աղյուսները պետք է հաղթահարեն՝ նույնպես միևնույնն են: Տեսակարար ուժեր:

9. Բելովը սպիտակահեր չէ ազգանվան պատճառով, նաև սևահեր չէ, քանի որ պատասխանեց սևահերին: Այսինքն Բելովը կարմրահեր է: Չերնովը սևահեր չէ ազգանվան պատճառով և նաև կարմրահեր չէ՝ հետևաբար սպիտակահեր է: Գրպանահատ Ռիժովին մնաց սև գույնը:

10. Այդպիսի պատի հաստությունը 2սմ-ից ավել չի լինի, ինչը թույլ կտա հեշտությամբ ձեռքով հրել:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 հրաշալի խարդավանակ հանելուկներ
ԹԵՍՏ․ Հայերեն ուղղագրություն: Իսկ դու կհաղթահարե՞ս թեստը