Mediamag-ը հավաքել է 10 հետաքրքիր, գիտահանրամատչելի փաստեր, որոնց մասին, հնարավոր է, դու տեղյակ չես.
1. Մենդելեևի պարբերական համակարգը
Դմիտրի Իվանովիչ Մենդելեևը իրոք պնդում էր, որ տարրերի պարբերական համակարգը նա տեսել է երազում։ Բայց դրան նախորդել է 25 տարվա տիտանական աշխատանքը։
2. Չուտել երեկոյան 6-ից հետո
Չկա որևէ գիտական ապացույց այն բանի, որ ուշ ժամին ուտելը, ի համեմատ ցերեկը սնվելու հետ՝ բերում է ճարպակալման։
3. Լուսիններ
Բացի լուսնից, նաև 6 երկնաքարեր են ուղեկցում Երկրին, շարժվելով նրա ուղեծրով, արեգակի շուրջ։ Դրանցից մեկը Կրունիան է, որի շրջանագիծը 5 կմ է, և գտնվում է Երկրից 15 միլիոն կմ հեռավորության վրա։ Այնպես որ, որոշ վերապահումներով, կարելի է ասել, որ Երկիր մոլորակը ունի 6 լուսին, այլ ոչ թե 1։
4. Ատոմներ
Ատոմները շատ ավելի դատարկ են, քան արեգակնային համակարգը։ Եթե ջրածնի ատոմի միջուկը լիներ ընկույզի չափ, ապա էլեկտրոնը, որը կլիներ ասեղի գնդիկի չափի, կգտնվեր միջուկից 1 կմ-ից ավել հեռավորության վրա։ Յուրաքանչյուր մատերիա պարունակում է ատոմային նյութի 0.001%-ից ոչ ավել։ Մնացածը՝ դատարկություն է։
5. Սև գիրք
Բացի Կարմիր գրքից, որում սկսած 1958թ.-ից գիտնականները ընդգրկում են կենդանիների և բույսերի անհետացող տեսակներ, գոյություն ունի նաև Սև գիրք։ Այնտեղ ընդգրկված են կենդանիներ և բույսեր, որոնք ընդմիշտ անհետացել են Երկրի երեսից՝ մարդու գործունեության արդյունքում։
6. Շոգեշարժիչ
Առաջին շոգեշարժիչը ստեղծվել է ոչ թե 17-րդ դարի վերջերին, ինրչպես ընդունված է կարծել, այլ մ.թ.ա. I դարում, հին հույն գյուտարար Հերոն Ալեքսանդրիացու կողմից։
7. Կատաղած ցուլ
Ցլերը գործնականում չեն տարբերում գույները։ Այնպես որ, նրանք կարմիր գույնին արձագանքում են նույն կերպ, ինչպես կանաչին կամ կապույտին, այսինքն՝ ոչ մի կերպ։ Ցլին կատաղեցնում է ոչ թե կարմիր գույնը, այլ այն, որ ինչ-որ մեկը շատ ցավոտ, ինչ-որ բանով վիրավորում է իրեն և մի հատ էլ քթի տակ ինչ-որ բան է թափահարում։
8. Բանգլադեշ
Բանգլադեշում, որը իր տարածքով Ռուսաստանյան Մուրմանսկ մարզի չափ է՝ բնակվում են 20 միլիոն ավել բնակիչ, քան ամբողջ Ռուսաստանում։
9. Ճերմակել մի քանի ժամվա ընթացքում
Մարդու մազերը մի քանի ժամվա ընթացքում հնարավոր չէ, որ ճերմակեն։ Դա ոչ ավել, ոչ պակաս պոետիկ չափազանցություն է։
10. Լուսնի գրավիտացիոն դաշտը
Լուսնի գրավիտացիոն դաշտը առաջ է բերում ոչ միայն մակընթացություններ և տեղատվություններ, այլ նաև երկրակեղևի տատանումներ, որոնք այնքան էական են, որ հնարավոր է արձանագրել սեյսմոլոգիական սարքերի օգնությամբ։