Մենք միշտ փնտրում ենք պատասխաններ, սակայն ճշմարտությունն այն է, որ ամենից լավ մեզ սովորեցնում են հարցերը: Եթե դրանք ճիշտ են ձևակերպված և տրված են ճիշտ ժամանակին, ապա դրանք կարող են նույնիսկ փոխել կյանքի ընթացքը, իսկ դրանցից որոշները արժանի են նրան, որպեսզի տրվեն ոչ մեկ անգամ: Սկսեք հիմա, հարցնելով Ձեզ․
1. Ո՞ւմ հետ եք անցկացնում ժամանակը
Մտածեք Ձեր ընկերների և գործընկերների մասին՝ ոգեշնչո՞ւմ են արդյոք նրանք ձեզ, մոտիվացնո՞մ են, թե՞ քաշում ներքև: Նրանց մեջ կա՞ն տոքսիկ մարդիկ: Ձեր կյանքը՝ Ձեզ շրջապատող միջավայրն է: Այդ պատճառով խելամտորեն ընտրեք շրջապատը:
2. Ի՞նչն է գտնվում ձեր կառավարման ներքո
Մենք անհավանական շատ ժամանակ ենք ծախսում այն բանի վրա, ինչը դուրս է մեր կառավարման սահմաններից, և անտեսում ենք այն, ինչ կախված է մեզանից: Մեր գործողությունները, մեր մտքերը՝ դա մեր կառավարման ոլորտն է, իսկ ուրիշ մարդիկ, եղանակը, արտաքին իրադարձությունները՝ ոչ: Երբ դուք կարողանաք դրանք սսահմանազատել, դուք կդառնաք ավելի ուժեղ և հաջողակ, թեկուզ այն պատճառով, որ դուք կկարողանաք կենտրոնացնել ձեր ռեսուրսները այնտեղ, որտեղ դրանք պետք են:
3. Ինչպիսի՞ն է ձեր իդեալական օրը
Եթե դուք չգիտեք, թե ինչպիսին է այն, ուրեմն այդ ինչպե՞ս եք պատրաստվում բարելավել ձեր կյանքը: Հիշեք ձեր ամենահաճելի և հագեցած օրերը: Ի՞նչ էիք անում: Ինչո՞ւ են դրանք ձեզ դուր եկել: Իսկ հիմա մտածեք, որքանո՞վ են ձեր աշխատանքը, անձնական կյանքը, տունը «մասնակցում» ձեր իդեալական օրվա որոշման հարցում:
4. Լինե՞լ, թե՞ անել: Ի՞նչ ուղղությամբ կգնաք
Ձեզ համար կարևո՞ր է ձեր պաշտոնի անվանումը, երկրպագուների քանակը, աշխատավարձի չափսը և այլն: Ո՞վ եք դուք: Կատարո՞ղ, թե՞ նորարար: Ետևից տանո՞ղ, թե՞ ետևից գնացող: Եվ դո՞ւր է գալիս ձեզ ձեր կյանքի դերը:
5. Եթե ես չլինեի ես, ապա ո՞վ կլինեի
Այդպիսի հարցը հաճախ փակուղի է տանում, բայց այն շատ օգնում է վերաիմաստավորել ինքդ քեզ որպես անձի, սեփական արժեքները, աշխարհայացքը և վերաբերմունքը կյանքին:
6. Արժե՞ անհանգստանալ կամ վախենալ
Կյանքի խոչընդոտները և պրոբլեմները մեզ մոտ նեգատիվ էմոցիաներ են առաջացնում: Իսկ դրանք պետք է կարողանալ կառավարել: Երբ դրանք ձեզ հաղթում են, հունին վերադառնալու տարբերակներից մեկը, ուղղակի ինքդ քեզ հիշեցնել՝ թե ի՞նչ կշահես և ինչպես կլուծեք պրոբլեմը եթե նյարդայնանաք, վախենաք կամ ապրումների մեջ ընկնեք: Այդ էմոցիաները կառուցողական չեն և այդ պատճառով դրանցից պետք է ազատվել:
7. Զբաղվա՞ծ եմ արդյոք ես իմ գործով
Հիշեք, որ մենք կարող ենք լինել շատ զբաղված՝ հոգնեցնող զբաղված, բայց իրականում չզբաղվել մեր գործով: Մենք շատ հաճախ անում ենք այն, ինչը արժեք չունի և աշխատում ենք այն գործում, որը մեզ համար նշանակություն չունի և հետաքրքրություն չի առաջացնում:
8. Ի՞նչն է ձեզ համար ամենակարևորը
Կարողանո՞ւմ եք դասավորել առաջնահերթությունները: Դա նշանակում է, որ դուք պետք է դադարեք համեմատել ձեզ այլ մարդկանց հետ և հասկանալ, թե ինչն է ձեզ համար կարևոր կյանքում, և իչը՝ ոչ։ Միայն դրանից հետո դուք կկարողանաք զարգացնել վստահություն և հավատ այն բանին, որ դուք ճիշտ ճանապարհին եք և ձեզ ոչինչ չի շեղի ձեր ուղուց։
9. Իրո՞ք դա այդքան մեծ նշանակություն ունի
Արժե՞ ինչ-որ իրավիճակից կամ իրադարձությունից ողբերգություն սարքել։ Պահի տակ հիասթափությունը՝ նորմալ է, իսկ ահա տիեզերական ողբը ամեն մանրուքից երբեք չի թողնի ձեզ կատարելագործվել, աճել և զարգանալ։
10. Ես ա՞յն եմ, ինչ ցանկանում եմ լինել
Մեր միտքը օժտված է նենգ ունակությամբ՝ ապասահմանազատել այն ինչ մենք անում ենք և այն թե ով ենք մենք։ Դուք չեք կարող լինել լավ մարդ, եթե ձեր գործողությունները անպիտան են։ Դուք չեք կարող լինել աշխատասեր մարդ, եթե թողնում եք գործերը հետոին։ Նշանակություն չունի, եթե դուք ասում եք, որ սիրում եք ինչ-որ մեկին, բայց միայն բառերով։ Դուք այն եք՝ ինչ անում եք, այդ պատճառով ձեզ հարց տվեք այն մասին, թե ինչպես են բնութագրում ձեր գործողությունները, մտքերը և բառերը այն մարդուն՝ ով ուզում եք լինել։