fbpx

10 փաստ մարդու մարմնի մասին

1. Մարդու կյանքը հնարավոր է միայն մարմնի 32-42 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի սահմաններում: Բոլոր մարդկանց մոտ ականջների ջերմաստիճանը մարմնի ջերմաստիճանից 1.5-2 աստիճանով ցածր է:

2. Օրվա ընթացքում մարդու մոտ արտադրվում է 1լ թուք, 3լ ստամոքսահեղուկ, 2լ ենթաստամոքսային հեղուկ, 3.5լ աղիքային հեղուկ, 1լ լեղի:

3. Միայնությունը ամենադժվարը տանում են ժամը 20-22-ի սահմաններում:

4. Եղունգների և մազերի աճը առավելագույնն է ժամը 16-ից 18-ը:

5. Համը, հոտը և լսողությունը առավելագույնը սրվում են ժամը 17-ից 19-ի սահմաններում:

6. Համի ընկալման նրբությունը կախված է կերակուրի ջերմաստիճանից: Ամենասուրը համը ընկալվում է 24 աստիճան ցելսիուսի դեպքում:

7. Լյարդը ալկոհոլը առավել էֆեկտիվ քայքայում է ժամը 18-ից 20-ի սահմաններում:

8. Մարդու մարմնի քաշից 6-8% խոնավության կորուստը մարդու մոտ առաջացնում է կիսաուշաթափության վիճակ, 10%-ի դեպքում՝ հալյուցինացիաներ և կուլ տալու ռեֆլեկսի կորուստ, 12%-ի դեպքում՝ սիրտը կանգ է առնում:

9. Ունքերի, թարթիչների և թևատակերի մազերը ապրում են 3-4 ամիս, իսկ գլխի մազերը 4-6 տարի:

10. Համաձայն ֆրանսիացի նևրոպաթոլոգների, լացող մարդու մոտ գործում է դեմքի 43 մկան, այն դեպքում, երբ ծիծաղող մարդու մոտ ընդամենը 17: Այսպիսով ծիծաղելը էներգետիկորեն ավելի ձեռնտու է, քան լացելը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag