Այն ամենը ինչ տեղի է ունենում մեր շուրջ, ինչին որ դիպչում ենք, ինչ զգում ենք համով և հոտով, ունի գույն:
Ինչպե՞ս ենք մենք տեսնում գույնը, ո՞ր գույնն է ամենասիրվածը երկրագնդի մարդկանց մեծ մասի համար, իսկ գիտեի՞ք, որ տիեզերքը նույնպես գույն ունի:
Ահա ներկայացնում են Ձեզ այդ հետաքրքիր հարցերի պատասխանները, որը վերաբերում է մեր զարմանահրաշ ու գունեղ աշխարհին:
1. Գույնի ընկալումը: Տեխնիկապես գույներ գոյություն չունեն
Գույնը ստեղծվում է մեր ուղեղի կողմից, երբ այն փորձում է հասկանալ արտաքին աշխարհից ստացվող լույսի ազդանշանները: Այլ խոսքերով, գույնը այն է՝ ինչ գոյություն ունի մեր գլխում: Առանց դրա մեր աշխարհը մի մոնոքրոմ վայր է, որը ավելի շատ հիշեցնում է «Մատրիցա» ֆիլմից մի տեսարան՝ լեցուն տարբեր ինտենսիվության և երկարության էլեկտրամագնիսական ալիքներով:
2. Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տեսնում կարմիր գույնը
Երբ կինը տեսնում է մուգ կարմիր (բորդո), կարմրա-շագանակագույն, մորեգույն՝ տղամարդիկ հիմնականում տեսնում են միայն կարմիր, առանց որևէ երանգի: ԻՆչպես պարզվել է այս տարբերությունը բացատրվում է գենետիկորեն:
Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որը գենը, որը պատասխան է տալիս կարմիր գույնի ընկալման համար՝ գտնվում է X քրոմոսոմներում: Քանի որ կանանց մոտ գոյություն ունի երկու X քրոմոսոմ, իսկ տղամարդկանց մոտ մեկ՝ կանայք ավելի լայն սպեկտրով են ընկալում կարմիրը քան տղամարդիկ:
3. Արծաթագույնը ամենաանվտանգ գույնն է ավտոմեքենայի համար
Եթե դուք որոշել եք գնել ավտոմեքենա և չեք կողմնորոշվում ինչ գույնի, խորհուրդ եմ տալիս ընտրությունը կանգնեցնել արծաթագույնի վրա:
Նոր Զելանդիայի Օքլենդ համալսարանի գիտնականները ուսումնասիրել են կապը մեքենայի գույնի և վթարների հավանականության միջև, հաշվի առնելով այլ բազմաթիվ ֆակտորներ, ինչպիսիք են վարորդի տարիքը, սեռը, անվտանգության գոտիների օգտագործումը և ճանապարհային պայմանները: Ինչպես պարզվել է արծաթագույն մեքենաները ամենաքիչն են ենթարկվել վթարի, քանի որ նրանք նույնիսկ խավարի մեջ լավ են նկատվում ճանապարհին:
4. Վարդագույնը հանգստացնում է նյարդերը
Վարդագույնը համարվում է մեղմացնող գույն, որը հաճախ օգտագործում են բանտերում և հոգեբուժական հիմնարկություններում նրանց համար ովքեր դուրս են գալիս վերահսկումից: Վարդագույնը կտրուկ իջեցնում է թշնամությունը բանտարկյալների մեջ և նաև մեղմում է ագրեսիան և անհանգստությունը:
5. Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն է
Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն է: Երկրորդ գույնը, որը մարդիկ առավել հաճախ են գերադասում դա մանուշակագույնն է: 17 երկրներում կատարվաց հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհում բնակվող մարդկան 40% գտնում է, որ իր սիրած գույնը կապույտն է: Մանուշակագույնը ընտրել են մարդկանց 14%: Երկրների մեծ մասում ամենաչսիրված գույնը դա սպիտակն է:
6. Գույնի նկատմամբ վախը կոչվում է քրոմոֆոբիա
Քրոմոֆոբիա կամ քրոմատոֆոբիա դա հազվագյուտ, կայուն և իռացիոնալ վախ է որոշակի գույների նկատմամբ: Այդպիսի շեղումներով որոշ մարդկանց մոտ առաջ է գալիս ուժեղ ռեակցիա որոշակի երանգների նկատմամբ, իսկ որոշներն էլ ընդհանրապես փորձում են հեռու մնալ որոշակի գույներից: Նրանց մոտ այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են՝ սրտխառնոց, գլխապտույտ, շնչառության դժվարացում, խուճապի զգացողություն, արագանում է սրտի աշխատանքը նաև բարձրանում է արյան ճնշումը: Այդ ֆոբիան բուժվում է պսիխոթերապիայի տարբեր մեթոդներով:
7. Կերակուրի համը պայմանավորված է ամանի գույնով
Վերջերս կատարված հետազոտությունները հերթական անգամ ցույց են տվել, որ սպասքի գույնը ազդում է մեր համային ընկալման վրա: Համաձայն հետազոտությունների Տաք շոկոլադը մեզ առավել համեղ է թվում նարնջագույն բաժակներում:
Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ պաղ գույները, այնպիսին, ինչպիսին երկնագույն է, առավել հարմար է ըմպելիքների համար, քան կարմիրը, իսկ վարդագույն ըմպելիքները առավել հաճախ մեր կողմից ընկալվում են որպես քաղցր:
8. Գունային օղակը ամենալավ միջոցն է գունային կողմնորոշման համար
Այն առաջին անգամ ստեղծել է Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից: Գունային օղակը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնական գույները խառնվում՝ ստեղծելով այլ ակնառու երանգներ: Ավանդաբար գունային օղակը բաղկացած է.
Հիմնական գույներից (կարմիր, դեղին, կապույտ)
Երկրորդական գույներից (կանաչ, նարնջագույն, մանուշակագույն)
Օժանդակ գույներից- երանգներ, որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ: Դրանք այն գույներն են, ինչպիսիք են՝ կապտա-կանաչը, կարմրա-մանուշակագույնը, դեղնա-նարնջագույնը և այլն:
Գունային օղակը օգնում է մեզ առավել լավ հասկանալ, ինչպես են գույները կապված միմյանց հետ և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն:
9. Տիեզերքի գույնը. Տիեզերական սուրճ կաթով
Տիեզերագնացները պնդում են, որ տիեզերքը գույն ունի և այդ գույնը անվանել են «Տիեզերական սուրճ կաթով»: 2001թ. Ջոն հոբկինսի համալսարանի գիտնականները միջինացրել են 200 000համաստեղությունների գույները և ստացել բեժ սպիտակ գույն:
10. Սև և սպիտակ: Սրանք գույնե՞ր են թե գույնի բացակայություն
Արդյո՞ք սևն ու սպիտակը գույներ են: Սա ամենավիճելի հարցերից մեկն է: Եթե դուք հարցնեք նկարչին կամ երեխային, ապա սևը գույն է, իսկ սպիտակը գույնի բացակայություն: Գիտական տեսանկյունից սևը դա գույների բացարձակ բացակայությունն է, իսկ սպիտակը բոլոր գույների խռնուրդը: Արևի լույսը սպիտակ է, որը բաղկացած է սպեկտրի բոլոր գույներից: Դրա օրինակ կարող է ծառայել ծիածանը: Մենք չենք կարող տեսնել արևի լույսի գույնը, բացառապես մթնոլորտային երևույթների, որի դեպքում արևի լույսը բեկվում է՝ ստեղծելով ծիածան:
Ի դեպ մի քանի տարի առաջ գիտնականները մի նյութ են ստեղծել ածխածնային նանոխողովակներից «սևից էլ սև», որը կլանում է 99% ուլտրամանուշակագույն, տեսանելի, ինֆրակարմիր և հեռավոր ինֆրակարմիր լույսերը:
Աղբյուրը՝ listverse.com