fbpx

10 ձմեռային խորամանկություն, որոնք կհեշտացնեն յուրաքանչյուրի կյանքը

Պետք է վայելել ձմեռը, այլ ոչ թե տառապել ձմռան պատճառով: Բայց հաճախ այս եղանակի հետ կապված որոշ տհաճություններ կարող են լրջորեն ազդել մեր տրամադրության վրա: Այդ պատճառով, որոշել ենք կիսվել Ձեր հետ պարզ և էֆեկտիվ մի քանի միջոցներով, որոնք կօգնեն Ձեզ հեշտությամբ հաղթահարել որոշ իրավիճակներ.

Պլաստիկ քարտերը հրաշալի կերպով հեռացնում են սառույցը

4530060-650-1448018000-37607

Որպեսզի էֆեկտիվ կերպով ազատվեք ավտոմեքենայի դիմապակու վրա առաջացած սառույցից, միացրեք ապակիների տաքացման համակարգը և չպետքական պլաստիկ քարտով սկսեք քերել սառույցը:

Տաք բանալին կբացի սառած կողպեքը

4530260-650-1448018000-kakie-zamki-luchshe-pokupat

Եթե չի ստացվում բացել սառած կողպեքը, տաքացրեք բանալին կրակայրիչով: Դա իհարկե չի տաքացնի ամբողջ մեխանիզմը, բայց դա բավարար կլինի, որպեսզի պտտեք բանալին:

Միջանցիկ քամիներից կփրկեն տաքացուցիչները

4530160-650-1448018000-d2ab0646bc8dfd5beb08a8ed09f67e76_RSZ_560

Տանը միջանցիկ քամիներից պաշտպանվելու համար կարելի է օգտագործել գեղեցիկ և հետաքրքիր դեկորատիվ տաքացուցիչներ: Այն տեղադրում են պատուհանագոգին կամ դռների տակ:

Մաշկի չորացումից կպաշտպանի սնուցող կրեմը

4529960-650-1448018000-1e0b523b0a1ef57d1fba1cf832219d53

Եթե ցուրտ ձմռանը անընդհատ չորանում է մաշկը՝ ավելի լավ է հրաժարվել խոնավացնող կրեմներից և օգտվել սնուցող կրեմներից:

Սվիտերի քրքոտվածությունը հեռացվում է ածելիով

4530210-650-1448018000-fullsize

Տաք տրիկոտաժի վրա առաջացած քրքոտվածությունը հեռացնելու համար կարելի է օգտվել սովորական, բայց մի փոքր օգտագործված ածելիից:

Կոշիկները ավելի արագ չորանում են խճաքարի վրա

4530110-650-1448018000-566

Վերցրեք հին սկուտեղ, և լցրեք այն խճաքարով: Այդպիսի սկուտեղի վրա կոշիկը շատ ավելի արագ կչորանա:

Հին սվիտերից կարելի է պատրաստել թաթպաններ (варежки)

4530310-650-1448018000-mittens-finished1

Եթե ունեք սիրելի սվիտեր, որը այլևս անհնար է հագնել, իսկ դեն նետել էլ չեք ուզում, ապա դրանցից հեշտությամբ կարող եք պատրաստել տաք թաթպաններ:

Էլեկտրականացած մազերը կհանգստացնի կրեմը

4530910-650-1448018000-yxod-za-volosami

Էլեկտրականած մազերն ենթարկելը հնարավոր է, եթե շատ թեթև հարթեցնեք մազերը կրեմոտ ձեռքերով:

Ավազ և սոսինձ՝ լավագույն փրկությունը սառցածածկոցից

4530810-650-1448018000-running-winter-feet-snow-sport-4760x3177

Որպեսզի հանգիստ կարողանաք քայլել սառույցի վրա, կարելի է կոշկատակին սոսինձ քսել և շաղ տալ դրա վրա խոշոր ավազ: Դա պետք է կրկնել 2-3 օրը մեկ անգամ, որովհետև սոսինձը արագ ջնջվում է:

Նրբափետուրե բաճկոնները (Пуховик) ավելի լավ է լվանալ գնդակների հետ

4530860-650-1448018000-stirat-puhovik-s-tennisnymi-myachikami

Լվացքի մեքենայով լվանալուց, որպեսզի փետուրը նրբափետուրե բաճկոնում չքանդվի և մնա նույնքան փարթամ, մեքենայի  թմբուկի մեջ լցրեք նաև մի քանի թենիսի գնդակ:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 ձմեռային խորամանկություն, որոնք կհեշտացնեն յուրաքանչյուրի կյանքը
Ուսուցանող առակ խաբեության մասին