Մանուկ հասակում բոլորն էլ ունեն սիրելի գիրք՝ իրենց սիրելի հերոսով, որոնց մեջբերումները երիտասարդ ընթերցողները անգիր են հիշում։ Ցավոք, մեծանալով, մարդը դադարում է հավատալ հրաշքներին և մոռանում է իր մանկական սիրելի գրքերի մասին։ Բայց իզուր։ Չէ՞ որ հենց այդ գրքերն են հանդիսանում ոգեշնչման և ուժի իրական աղբյուր։
Երբ սիրտը տաք է և արագ է բաբախում՝ անհնար է սառչել։
«Պեպպի երկար գուլպա» – Աստրիդ Լինդգրեն
Սրատես է միայն սիրտը։ Ամենակարևորը աչքերով չես տեսնի։
«Փոքրիկ Իշխանը» – Անտուան դե Սենտ Էքզյուպերի
Երբ կգա մի օր, երբ մենք չենք կարողանա լինել միմյանց կողքին, պահիր ինձ քո սրտում, և ես այնտեղ կլինեմ առհավետ։
«Վինի Թուխը և բոլոր բոլորը» – Ալան Ալեքսանդր Միլն
Եթե աշխարհում ամեն ինչ անիմաստ է, – ասաց Ալիսան, – ի՞նչն է խանգարում հորինել որևէ իմաստ։
«Ալիսան հրաշքների աշխարհում» – Լյուիս Քերոլ
Կարևորը՝ հավատալն է։ Եթե հավատում ես՝ ամեն ինչ անպայման շատ լավ կլինի, նույնիսկ շատ ավելի լավ, քան ինքդ կարող ես կազմակերպել։
«Թոմ Սոյերի արկածները» – Մարկ Տվեն
Երբ սիրտը պայքարում է բանականության դեմ՝ բանականությունը շատ հազվադեպ է հաղթում։
«Նավապետ Գրանտի զավակները» – Ժյուլ Վերն
Բայց կան ոչ պակաս հրաշքներ՝ ժպիտը, ուրախությունը, ներումը, և՝ ժամանակին ասվածը, ճիշտ խոսքը։ Տիրապետելով այդ ամենին՝ կնշանակի տիրապետում ես ամեն ինչին։
«Ալ առագաստներ» – Ալեքսանդր Գրին
Եթե ունես լավագույն ընկեր՝ չի կարելի նրան լքել։
«Փոքրիկն ու Կարլսոնը» – Աստրիդ Լինդգրեն
Դուք ուղղակի մտածեք որևէ լավ բանի մասին, ձեր մտքերը ձեզ ավելի թեթև կդարձնեն և դուք կկարողանաք թռնել։
«Փիթեր Փեն» – Ջեյմս Բարրի
Գիտեք, ես սիրտ չունեմ, բայց ես միշտ փորձում եմ օգնել դժբախտության մեջ գտնվող թույլին, թեկուզ դա լինի փոքրիկ մոխրագույն մկնիկ։
«Զմրուխտյա քաղաքի կախարդը» – Ալեքսանդր Վոլկով