Սոցիալական ցանցերն այժմ ունեն մեծ ազդեցություն: Դրանք օգնում են փնտրել, գտնել և շփվել տարբեր մարդկանց հետ՝ աշխարհի տարբեր ծայրերից:
Եվ չնայած, որ շատ սոցիալական ցանցեր փորձում են պաշտպանել իրենց օգտատերերի անձնական տվյալները, գոյություն ունեն ինֆորմացիաներ, որոնք չարժե կիսվել բոլորի հետ:
Ահա ներկայացնում ենք 10 տեղեկություն, որոնք շատ ավելի ճիշտ կլինի ջնջել սոցիալական ցանցերից.
Սոցիալական ցանցերում անձնական էջը
1. Ձեր ծննդյան թիվը
Ձեր ծննդյան թիվը՝ Ձեր անունը և հասցեն ներառող մի փազլի մաս է, որի օգնությամբ կհեշտանա կոտրել Ձեր բանկային հաշիվը կամ անձնական տվյալները:
2. Հեռախոսահամարը
Լավագույն դեպքում Դուք ձեռք կբերեք բարեհամբույր երկրպագու, իսկ վատագույն դեպքում՝ կպչուն հետապնդողի, ով անընդհատ կզանգահարի Ձեզ:
3. Ձեր ընկերների մեծ մասը
Օքսֆորդի հոգեբանության պրոֆեսոր Ռոբին Դունբարը եզրակացրել է, որ մարդը կարող է պահել մոտ 150 ստաբիլ հարաբերություն: Ուսումնասիրելով 3375 ֆեյսբուքյան օգտատերի, Դունբարը հայտնաբերեց, որ բոլոր ընկերներից, մոտ 4.1 են հավատարիմ և միջինում 13.6-ն են համակրանք արտահայտել «էմոցիոնալ ճգնաժամի» պահին:
Ազատվելով անօգուտ մարդկանցից, Ձեզ ավելի հեշտ կլինի պահել առողջ հարաբերություններ:
Երեխաների անվտանգությունն ինտերնետում
4. Երեխաների լուսանկարներ
Օքսֆորդի ինտերնետ ինստիտուտից Վիկտորիա Նեշը այս առիթով հետաքրքիր հարց է տվել. «Իրենց մասին ի՞նչ ինֆորմացիա կուզենան տեսնել Ձեր երեխաները, երբ մեծանան»:
Նախորդ սերունդները երբեք չեն մտածել այս մասին, բայց ինտերնետի և սոցիալական ցանցերի հայտնվելով՝ այս հարցը շատ կարևոր է դարձել:
5. Ո՞ր դպրոց են հաճախում երեխաները
Անչափահասների հանդեպ հանցագործությունների քանակը աշխարհում տարեցտարի աճում է: Ամենավերջին բանը, ինչ Դուք կուզենայիք, հանցագործներին ինֆորմացիա տալն է այն մասին, թե կոնկրետ ո՞ր դպրոցն է հաճախում Ձեր երեխան:
6. Ձեր գտնվելու վայրը
Դուք թողնում եք Ձեր հասցեն սոցիալական ցանցերում: Բոլորը գիտեն, թե որտեղ եք բնակվում: Դուք գրե՞լ եք, որ պատրաստվում եք մեկ շաբաթով արձակուրդ մեկնել: Այժմ բոլորին հայտնի է, որ Ձեր տունը դատարկ է և տվյալ պահին այնտեղ մարդ չկա: Միգուցե դա Ձեզ պարանոյա թվա, սակայն ավելի լավ է ապահովագրվել, քան հետո ափսոսալ:
Ինտերնետում անվտանգության կանոնները
7. Այն ինչ վերաբերում է Ձեր աշխատանքին
Մի օգտագործեք սոցիալական ցանցը աշխատանքից, աշխատավարձից, ղեկավարից բողոքելու համար: Եվ նաև մի կիսվեք այնտեղ աշխատանքից հոգնած լինելու, քնելու ցանկության կամ աշխատանքի չգնալու ցանկության մասին:
Եթե Դուք ունեք ֆիքսված աշխատանքային օր, չարժե օրական 5 ստատուս թարմացնել և անընդհատ լուսանկարներ հրապարակել, հատկապես եթե Ձեր կոլեգաները, հատկապես ղեկավարը Ձեր ընկերների ցուցակում է:
8. Ձեր հարաբերությունների ստատուսը
Եթե Դուք ուզում եք նշել Ձեր հարաբերությունների ծաղկունքը, պետք չէ դա անել սոցիալական ցանցերում: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները իսկ «հարաբերություններում» ստատուսի փոփոխությունը «միայնակի» կարող է հիմնովին փչացնել Ձեր տրամադրությունը:
9. Կրեդիտ քարտերի մասին ինֆորմացիա
Որոշ մարդիկ սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց կրեդիտ քարտերի լուսանկարները (այո, այդպիսիք նույնպես կան): Բայց հնարավոր է նաև ֆինանսական տեղեկատվություն տալ ոչ մտածված՝ սոց. ցանցերում զրույցի միջոցով, նշելով բանկը և եկամուտների քանակը: Նույնիսկ Ձեր ծննդյան թիվն ու գտնվելու վայրը կարող են հաքերներին տալ բավական ինֆորմացիա Ձեր հաշիվներին:
10. Այն ինչ ցանկանում ենք կիսվել
Բազմաթիվ տեղեկություններ կան, որոնք չարժե կիսվել սոց. ցանցերում: Դուք պետք է հասկանաք, որ այն ամենը ինչ Դուք հրապարակում եք, կարող է տեսնել յուրաքանչյուրը: Չնայած անվտանգության կարգավորումները շատ կարևոր են, սակայն դրանք ոչ միշտ կարող են փրկել Ձեզ տհաճ իրավիճակներից: Մի հրապարակեք լուսանկար, եթե ինչ-որ մեկը չպետք է այն տեսնի: Մի ասեք որտեղ եք գտնվում, եթե ինչ-որ մեկը չպետք է իմանա այդ մասին: Մի բողոքեք և մի բամբասեք և բացասական բաներ մի խոսացեք Ձեզ մոտ մարդկանց մասին: