fbpx

10 բան, որ չարժե անել, եթե ցանկանում ես գտնել ՔՈ տղամարդուն

1. Ոգեշնչվել ցանկացած լավ արարքով

Դու բարեհամբույր անծանոթին կարող ես իսկական տղամարդ համարել, քանի որ նա մեկ անգամ քո առջև բացել է դուռը, բայց դա ոչինչ չի նշանակում։ Աշխատիր չսիրահարվել յուրաքանչյուր երիտասարդի, որն իրեն կատարյալ ապուշի նման չի պահում։

2. Սոցկայքերում ժամանակ անցկացնել

Այո, այնտեղ ևս լավ երիտասարդներ են լինում, որոնք նոր հարաբերություններ են փնտրում։ Բայց այնտեղ տղամարդիկ հիմնականում փնտրում են որւեէ մեկին, ում հետ կարելի է զվարճանալ։ Եթե իրական բան ես ցանկանում, փորձիր ավելի լուրջ ծանոթության կայքեր։

3. Նրան առաջինը գրել

Դա չի նշանակում, որ առհասարակ չի կարելի առաջինը գրել կամ զրույց սկսել։ Դու կարող ես նրան առաջինը գրել։ Բայց եթե դու դա անում ես անդադար, շաբաթը 7 օր, նշանակում է՝ նա քեզ ավելի է դուր եկել, քան դու նրան։

4. Բողոքել միայնակ լինելուց

Եթե ինքդ քեզ ասես, որ երիտասարդի հետ քեզ ավելի լավ կզգաս, դու կարող ես համաձայնել հարաբերություններ սկսել առաջին պատահածի հետ, որը քեզ արժանի չէ։

5. Վախենալ լուրջ խոսակցություններից

Գիտեմ՝ չես ցանկանում հուսահատ տեսք ունենալ, բայց դու շատ խնդիրներից կազատվես, եթե հնրավորին շուտ նրա հետ քննարկես ձեր ապագան։

6. Փոխել արտաքինը

Եթե նա չի սիրում քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, ուրեմն նա քեզ համար չէ։ Ամեն ինչ շատ պարզ է։

7. Արբել տղամարդկանց հետ ծանոթանալուց առաջ

Սթափ վիճակում ծանոթանալը կարող է մի փոքր վախենալու թվալ, բայց արբած վիճակում կարող ես կորցնել զգոնությունն ու սխալ տղամարդու կողքին հայտնվել։

8. Նրան շատ երկար գրել

Դուք չպետք է առաջին հանդիպումից առաջ երկար ժամանակ գրեք միմյանց։ Նա հեռախոսով և առցանց կարող է կատարյալ լինել, բայց հանդիպելիս դու կարող ես ոչինչ չզգալ։

9. Համաձայնել ավելի քչին, քան արժանի ես

Բավական է ժամանակ ծախսել սխալ տղամարդկանց վրա։

10. Քիչ սպասելիքներ ունենալ

Ասում են, թե աղջիկները մեծ սպասելիքներ ունեն և սպասում են սպիտակ ձիով արքայազնին։ Բայց իրականում մենք հիմնականում շատ քիչ սպասելիքներ ունենք։ Դա պետք է փոխել։ Սպասիր երիտասարդին, որն իսկապես քեզ կսիրի ու կհարգի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 բան, որ չարժե անել, եթե ցանկանում ես գտնել ՔՈ տղամարդուն
Ցանկությունների իրականացում – Նախաամանորյա հոգեբանական թեսթ