Մարդիկ ձգտում են ավելի լավ կյանքի: Դժվար թե ինչ-որ մեկը ցանկանա ապրել սարսափելի պայմաններում, լինել անառողջ, ունենալ ավելորդ քաշ և այլն: Ցավոք, մեր սովորությունները հաճախ հանգեցնում են կործանարար հետևանքների:
Պարզապես մտածեք. Եթե բոլոր մարդիկ պահեին վարվելակերպի նման մոդելները, ապա, հավանաբար, մարդկությունը կսկսեր սրընթաց գլորվել ներքև: Լավ է, որ դա, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Յուրաքանչյուր մարդ ի վիճակի է հաղթահարել իր կյանքը քայքայող սովորությունները:
Ահա 10 սովորություն, որոնցից առաջինը պետք է ազատվեք.
1. Ինքնակործանարար մտածողություն
Որքա՞ն հաճախ եք ձեր ուշադրությունը կենտրոնացնում այն բանի վրա, թե ինչն է սխալ տեղի ունենում ձեր կյանքում: Դուք նկատո՞ւմ եք ձեզ հետ տեղի ունեցող լավ բաները: Թե՞ սովոր եք տեսնել միայն բացասականը:
Դադարեք մտածել միայն վատի մասին: Իհարկե, յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ-որ վատ բան է պատահում, բայց դա չի նշանակում, որ լավ պահեր նույնպես չկան:
2. Ավելորդ անձնազոհություն
Օգնել ուրիշներին իսկապես կարևոր է: Այնուամենայնիվ, հազվադեպ չէ, որ մարդիկ օգնում են ուրիշներին՝ անտեսելով իրենց սեփական շահերը: Մի արեք այդպես: Եթե ցանկանում եք օգնել ուրիշներին, դա հիանալի է: Բայց նախ օգնեք ինքներդ ձեզ, հետո կարող եք շատ ավելին տալ ուրիշներին:
3. Ծուլություն
Դուք գիտեք, թե ինչ պետք է անեք ավելի լավը դառնալու համար, բայց չգիտես ինչու՝ չեք անում: Ծուլությունը, հավանաբար, հիմնական պատճառն է: Սա ամենաավերիչ սովորություններից մեկն է: Եթե ցանկանում եք կյանքում ինչ-որ արժեքավոր մի բանի հասնել, ապա մոռացեք «Ես ալարում եմ» արտահայտությունը:
Փնտրեք մոտիվացիայի աղբյուրներ: Մտածեք այն պատճառների մասին, թե ինչու պետք է աշխատեք: Եվ հիշեք. երկարաժամկետ հեռանկարում ոչինչ այնքան հաճելի չէ, որքան ձեր սեփական աշխատանքի արդյունքը:
4. Հղում դեպի ոչկեմպետենտություն
Այսպես մարդիկ սովոր են արդարացնել իրենց սխալները կամ ինչ-որ ոլորտում գիտելիքների պակասը: Օրինակ՝ նման մարդկանց համար ընտանեկան բյուջե կազմելը չափազանց բարդ խնդիր է, նրանք չեն անում դա՝ արդարանալով իրենց տնտեսագետ չլինելու փաստով:
Ինքներդ ձեզ մի ասեք, որ չեք կարող ինչ-որ բան անել: Մի ապավինեք ձեր ոչկոմպետենտությանը արդարանալու և ինչ-որ բան չանելու համար: Մի փոքր ջանք գործադրեք՝ խնդիրը հասկանալու համար: Ապագայում դուք ինքներդ ձեզ երախտապարտ կլինեք:
5. Ինքնախղճահարություն
Ինքնախղճահարությունը ձեզ ոչ մի տեղ չի տանում: Մենք բոլորս ինչ-որ բանից տառապում ենք: Յուրաքանչյուր ոք կյանքում ունի ինչպես սպիտակ, այնպես էլ սև շերտեր: Այնուամենայնիվ, ինքնախղճահարություն առաջացնելու փորձը թուլության նշան է: Մոռացեք դրա մասին. փոխարենը՝ կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչպես կարող եք շտկել իրավիճակը:
6. Զայրույթը թափել ուրիշների վրա
Կոպտությունն ու անտակտությունն ուրիշների հանդեպ անընդունելի է: Ինչպիսին էլ որ լինի ձեր օրը, ինչպես էլ դիմացինն իրեն պահի, ինչ էլ որ պատահի ձեր կյանքում, եղեք քաղաքավարի: Մի՛ դարձեք բացասականության աղբյուր:
7. Թաքցնել հույզերը
Մի թաքնվեք ձեր հույզերից: Ինքներդ ձեզնից չեք կարողանա թաքնվել: Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է և տագնապում, ապա փնտրեք խնդրի արմատը և զբաղվեք դրանով:
8. Սոցիալական մեկուսացում
Որոշ մարդիկ հակված են մեկուսանալ իրենց ընտանիքից, ընկերներից և ընդհանրապես հասարակությունից: Սա հաճախ արդարացվում է ինտրովերսիայով:
Իհարկե, յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, բայց սոցիալականացումը չափազանց կարևոր է հուզական բարեկեցության համար:
Համոզվեք, որ գոնե երբեմն շփվում եք մարդկանց հետ, նրանց հետ կիսում ձեր մտքերն ու զգացմունքները, հարցնում նրանց կարծիքը և այլն:
9. Օգնությունից հրաժարվելը
Մարդիկ, ովքեր ոչնչացնում են իրենց կյանքը, մինչև վերջ հրաժարվում են օգնությունից, նույնիսկ եթե գիտակցում են, որ դրա կարիքը ունեն: Ինքներդ անկեղծ պատասխանեք այն հարցին, թե ձեզ օգնություն պե՞տք է, թե՞ ոչ: Վստա՞հ եք, որ կարող եք ինքնուրույն կարգավորել ձեր կյանքի խնդիրները:
Հիշեք, որ օգնություն խնդրելու մեջ ոչ մի վատ բան չկա: Մտերիմ մարդիկ սիրով կգան ձեզ ընդառաջ:
10. Անտեսելով ձեր կարիքները
Ձեր մասին հոգ տանելն այն գլխավորն է, որին պետք է ուշադրություն դարձնել: Ճիշտ սնուցում, քուն, ֆիզիկական ակտիվություն, հոգևոր զարգացում. այս ամենը վերաբերում է ինքներդ ձեր մասին հոգ տանելուն:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: