Ժամանակակից աշխարհում նկատվում է բարձր սոցիալական մոբիլություն՝ ինչը նշանակում է, որ տեսականորեն, յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ հարուստ և հաջողակ: Սակայն շատ հաճախ, հարստության ճանապարհին խոչընդոտ կարող են հանդիսանալ մեր իսկ սովորություններն ու մտածելակերպը: Զուր չէ, որ գոյություն ունի աղքատության և հարստության հոգեբանություն հասկացությունը: Եկեք պարզենք, թե ինչ սովորություններով են տարբերվում հարուստ մարդիկ:
1. Նրանք իրենց առջև դնում են հստակ ֆինանսական նպատակներ
Որոշ մարդիկ սովորել են չհետևել իրենց բանկային հաշվեհամարի վրա գտնվող փողերը և կարող են դրանք մինչև վերջ ծախսել: Հարուստները՝ հաշվարկում են իրենց շահույթն ու ծախսը: Բացի դրանից նրանք իրենց առջև դնում են հստակ ամենամյա, ամենամսյա և նույնիսկ ամենշաբաթյա նպատակներ՝ կապված, թե որքան նրանք պետք է վաստակեն և որքան կարող են իրենց թույլ տալ ծախսել:
2. Նրանք խնայողություններ են անում
Հայտնի բիզնես մագնատ Ուորներ Բուֆֆեթը ասում էր. «Ծախսիր այն, ինչ քեզ մոտ մնացել է խնայողությունից հետո»: Ստեղծեք դեպոզիտ, որը ձեր հաշվից որոշակի գումար կհանի՝ նախքան դուք կհասցնեք այն ծախսել:
3. Նրանք մտածում են ապագայի մասին
Իհարկե, հենց հիմա, հենց այս պահին հաճույք ապրելու գայթակղությունը միշտ էլ բավական մեծ է: Այդպիսին է մարդու բնույթը: Այդ իսկ պատճառով մենք կոչ չենք անում զերծ մնալ կյանքի ուրախություններից: Սակայն փորձեք մտածել ավելի լայն և փողի մասին մտածել ապագայի հեռանկարներով: Դրա համար ներդրեք, խնայեք գումարը դեպոզիտներում, հետևեք շուկայի վիճակին, որպեսզի իմանաք, թե որ բանկին կարելի է վստահել և որում է ավելի շահավետ պայմաններ: Բացի դրանից փորձեք զերծ մնալ չմտածված ծախսերից:
4. Նրանք հաշվարկում են, թե որքան են վաստակում ժամում, այլ ոչ թե ամսում
Այս փոքրիկ խորամանկությունը կօգնի ձեր ֆինանսական գործերը ավելի մտածված կատարել: Այժմ բոլոր գնումները ձեզ համար կդառնան ոչ թե աբստրակտ ինչ-որ գումար, այլ ձեր աշխատանքի ժամերը, ձեր կյանքի թանկարժեք ժամերը: Բացի դրանից, այդպիսի մոտեցումը կարող է ձեզ մոտիվացնել՝ հեռուստացույց դիտելու փոխարեն, ավել ժամ անցկացնել աշխատավայրում:
5. Նրանք ծախսում են ավելի քիչ, քան վաստակում են
Պետք չէ ձգտել ի ցույց դնել սեփական փողերը: Մարդիկ, ովքեր ինքնուրույն են ստեղծել իրենց կարողությունը, երբեք իրենց գումարը չեն ներդնի ճոխությունների, անչափ թանկարժեք ավտոմեքենաների և զգեստների վրա: Փողը ներդրեք շատ ավելի կարևոր բաների վրա:
6. Նրանք զբաղվում են նրանով, ինչ սիրում են
Դժվար է հաջողության հասնել մի մասնագիտության մեջ, որը դուք անկեղծ ատում եք: Բոլոր հարուստ մարդկանց ընդհանուր գիծն այն է, որ նրանք ստեղծել են իրենց բիզնեսը իրենց կրքի վրա: Նրանք իրոք կարողանում են ոչ միայն հրաշալի անել այս կամ այն բանը, այլ նաև ամբողջ հոգով սիրում են դա: Դա բոլորովին չի նշանակում, որ ձեզ պետք է դուր գա ձեր աշխատանքի բոլոր ասպեկտները, բայց ընդհանուր առմամբ դուք պետք է հասկանաք, որ այն, ինչ անում եք՝ ձեր կոչումն է, այլ ոչ թե հոգնեցուցիչ աշխատանք, որը պետք է տանել երկուշաբթիից ուրբաթ:
7. Նրանք չեն վախենում ձախողումներից
Հենց այն պատճառով, որ այս մարդիկ այդքան տարված են իրենց աշխատանքով, նրանք չեն վախենում ձախողվել: Հաճախ, նախքան իրենց կարողությունը ձեռք բերելը, նրանք լքել են ուսումը, քնել հոսթելներում և պարտքով գումար վերցրել:
8. Նրանք խիզախում են
Նրանք ներդրել են իրենց բիզնեսում, «վառվել են» կորցնելով վերջին գումարը և կրկին կառուցել են զրոյից: Որովհետև փողը նրանց համար ինքնանպատակ չէր, այլ իրենց ընկերության հաջողության հասնելու միջոց:
9. Նրանք շփվում են հարուստ մարդկանց հետ
«Ասա ով է ընկերդ՝ ասեմ ով ես դու» արտահայտությունը հին է ինչպես աշխարհը: Եվ այստեղ խոսքը բոլորովին էլ չի վերաբերում սոցիալական «աստիճանով» ցածր գտնվող մարդկանց հանդեպ առհամարական վերաբերմունքին: Ուղղակի մեզ շրջապատող մարդիկ շատ մեծ ազդեցություն ունեն մեր պահվածքի, արժեքների և գործողությունների վրա: Մարդկանցից, ովքեր իրենք են իրենց ստեղծել, կարելի է շատ բան սովորել: Այդ պատճառով վերլուծեք ձեր շրջապատը և մտածեք այն մասին, թե որտե՞ղ կհայտնվեն այդ մարդիկ 10 տարուց: Ի՞նչ հեռանկարներ ունեն: Կուզեի՞ք դուք էլ այդպիսին լինեիք:
10. Նրանք այլ կերպ են վերաբերվում փողին
Սթիվ Սիեբոլդի հետազոտությունները ցույց է տվել, որ միջին վիճակագրական մարդը փողին վերաբերվում է որպես սթրեսի աղբյուրի, գումարի, որը պետք է, չնայած ամեն ինչին, աշխատել և կուտակել: Միջին դասը փողին վերաբերվում է որպես չարիքի, մեղքի կամ սահմանափակման: Այն դեպքում, երբ հարուստները փողին վերաբերվում են որպես հաճելի բոնուսի, որը կարող է լուծել որոշ պրոբլեմներ և ազատել նրանց որոշ տհաճ պարտականություններից: Հարուստ մարդկանց համար փողը՝ պրոբլեմի աղբյուր չէ, այլ դրանցից ազատվելու միջոց:
Հուսով ենք այս խորհուրդները կստիպեն ձեզ վերանայել ձեր վերաբերմունքը փողին և հասնել ֆինանսական բարգավաճման: