fbpx

10 բան, որոնց համար մարդիկ ամենից հաճախն են ափսոսում այս կյանքում

Մի հետաձգեք ձեր կյանքը հետոին...

Երբ երիտասարդ ենք, մտածում ենք, որ դեռ շատ ժամանակ ունենք մեր երազանքներն իրականացնելու համար։

Բայց կյանքը շատ արագ է թռչում, և մենք դա հասկանում ենք միայն ծերության ժամանակ, երբ արդեն շատ դժվար է ինչ-որ բան փոխել:

Նման պահերին գրեթե բոլոր մարդիկ զղջում են այս 10 բաների համար:

1. Չափից շատ ենք ուշադրություն դարձրել ուրիշների կարծիքներին

Մենք հակված ենք չափից շատ ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ են մտածում ուրիշները: Բայց շատ հաճախ, այն մարդիկ, ում համար անհանգստանում եք, ձեր մասին նույնիսկ չեն էլ մտածում:

Եթե ​​դուք գոհ եք ձեր կյանքից, չեք անում ոչ մի անօրինական բան և դիտավորյալ որևէ մեկին չեք վիրավորում, ապա ձեզ ընդհանրապես չպետք է հուզի ուրիշի կարծիքը։

2. Չենք պաշտպանել սեփական շահերը

Մենք հակված ենք մտածելու, որ պետք է գոհացնենք մեր շրջապատում գտնվող բոլորին, հակառակ դեպքում մեզ կհեռացնեն աշխատանքից, մեզ կլքի զուգընկերը, իսկ մեր ընկերները կհեռանան։ Մեզ սովորեցրել են լավը լինել և չվիրավորել ուրիշների զգացմունքները, բայց մենք չենք կարող դա անել մեր երջանկության հաշվին։

3. Չենք գնացել մեր երազանքի հետևից

Մի դառեք բժիշկ, իրավաբան կամ գիտնական միայն այն պատճառով, որ ձեր ընտանիքն է այդպես ուզում: Արեք այն, ինչ սիրում եք և վայելեք ձեր աշխատանքը:

4. Կոպտել ենք մտերիմ մարդկանց

Կյանքը կարճ է, և չգիտես, թե սիրելի մարդիկ երբ կհեռանան քեզնից։ Վերջին խոսքերը, որ ասում ես նրանց, կհիշես ամբողջ կյանքում։ Ուստի երբեք խոսակցությունը մի ավարտեք բարձր և վիրավորական արտահայտություններով։

5. Չենք ապրել ներկայով

Հետևելով, թե ինչպես են մեծանում երեխաները, հասկանում ես, թե որքան կարճ և թանկ է ժամանակը: Մեզանից շատերն ավելի ու ավելի քիչ են ապրում ներկայով:

Մենք միշտ զբաղված ենք աշխատանքով, առօրյայով, հեռախոսով խոսելով։ Մի կողմ դրեք ձեր բոլոր գաջեթները, աշխատանքը և տնային գործերը և վայելեք պահը լիարժեք:

6. Չափից շատ ենք աշխատել

Ձեր երեխաները փոքրիկ կլինեն միայն մեկ անգամ: Դուք միայն մեկ անգամ երիտասարդ կլինեք: Ֆինանսական հաջողությունը կամ կարիերան միշտ չէ, որ նշանակում է երջանիկ և լիարժեք կյանք։

7. Չենք լսել մեր սրտին

Ինքնուրույն որոշումներ կայացնելը և սեփական կյանքի համար պատասխանատվություն ստանձնելը ձեզ ուրախություն կպարգևի: Միշտ լսիր սրտիդ, այն քեզ հաստատ կասի ճիշտ ուղին։

8. Չափից շատ ենք նյարդայնացել

Բոլորն էլ խնդիրներ ունեն, բայց անհանգստությունը ոչ մի կերպ չի շտկի իրավիճակը: Ամեն ինչ արեք խնդիրը լուծելու համար։ Իսկ եթե խնդիրը լուծելն անհնար է, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը։

9. Չենք հոգացել մեր մասին

Առողջական խնդիրները միշտ ստիպում են մտածել, թե նախկինում ինչպես ենք ապրել։ Եթե ​​առողջ սնվեիք, մարզվեիք և ավելի քիչ նյարդայնանայիք, ավելի առողջ կլինեի՞ք: Միայն դուք եք որոշում, թե ինչ առողջություն կունենաք մի քանի տարի հետո։

10. Չենք գնահատել կյանքը

Մենք գիտակցում ենք իրերի արժեքը միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք դրանք: Ուստի իմաստ ունի ավելի շատ վայելել այս կյանքը, հանգստանալ և ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 3.88 из 5 )
MediaMag
10 բան, որոնց համար մարդիկ ամենից հաճախն են ափսոսում այս կյանքում
Ցույց տվեք մեզ Ձեր ժպիտը, իսկ մենք կասենք՝ կվերցնե՞ն Ձեզ աշխատանքի, թե՞ ոչ