fbpx

10 արտահայտություններ, որ պետք է ասենք ինքներս մեզ ամեն օր

Մի սպասեք, մինչև դա ձեզ ասեն ուրիշները: Ամեն ինչ մեր ձեռքերում է, և այն, ինչ դուք ինքներդ ձեզ կասեք, երբեք չի արժեզրկի այս բառերը, այլ հակառակը՝ ինքնավստահություն կավելացնի ձեզ:

1. Կեցցե՛ս

Մենք պետք է գովենք մեզ այն բանի համար, որ ջանում ենք ստեղծել մեր ամեն օրը, այն բանի համար, թե ով ենք ջանում դառնալ: Նույնիսկ եթե մեզ մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է, համենային դեպս մենք փորձում ենք և պետք է երբեմն, երբեմն մեզ անուշադրություն էլ թույլ տանք:

2. Առանց խոչընդոտ ճանապարհ չի լինում՝ դա նորմալ է

Մենք բոլորս էլ բախվում ենք և միշտ էլ կբախվենք դժվարությունների, բայց հենց այդպես էլ մենք սովորում ենք, թե ինչպես գնալ և ինչ ճանապարհներ շրջանցել: Ոչինչ երբեք այնպես չի լինի, ինչպես մենք ենք ցանկանում, բայց դա չի նշանակում, որ մենք շարժվում ենք սխալ ուղղությամբ: Չնայած երբեմն պետք է շեղվել՝ լավագույն ճանապարհը գտնելու համար:

3. Կյանքը՝ մրցավազք չէ

Մենք չենք կարող անընդհատ մրցակցել ինչ-որ մեկի հետ, կարծես թե դա մրցավազք լինի և կարծես մենք պետք է առաջինը հատենք եզրագիծը: Մենք ուղղակի պետք է վազենք այնքան արագ, որքան կարող ենք, կամ այնքան դանդաղ որքան կարող ենք, եթե միայն շարունակում ենք նայել և գնալ առաջ: Մենք չպետք է մտածենք հաղթանակի մասին: Որովհետև կյանքը՝ պրոցես է:

4. Վախեցիր, բայց միևնույնն է արա

Եթե մենք դադարեինք անել ամեն ինչ միայն այն պատճառով, որ վախենում ենք, մենք շատ քիչ բաների կհասնեինք կյանքում: Վախը՝ մեր կյանքի մի մասն է և այն հաղթահարելու միակ միջոցը ուղղակի առաջ գնալ և անել այն, ինչ մեզ վախեցնում է, հատկապես, եթե դա մոտեցնում է մեզ այն կյանքին, որի մասին երազում ենք:

5. Որոշ մարդկանց վիճակված չէ մնալ քո կյանքում

Մենք կհանդիպենք բազմաթիվ մարդկանց, որոնք չեն մնա մեր կյանքում, որքան էլ որ շատ ցանկանանք: Հասկանալու փոխարեն, թե ինչու նրանք չեն կարող մնալ, ընդունեք դա՝ այդպիսին է կյանքը: Միգուցե Տիեզերքը ցանկանում է փոխարինել այդ մարդկանց ավելի լավերով, իսկ միգուցե ձեզ հարկավոր է սովորել որոշ ժամանակով մնալ միայնակ:

6. Քո սիրո խորությունը հավասար է քո վաղվա վերքի խորությանը

Նախքան սիրտդ անմնացորդ ուրիշներին նվիրելը և նրանց համար ամեն ինչ անելը, մենք պետք է հասկանանք, իրո՞ք նրանք արժանի են այն ցավին ու տառապանքներին, որոնք կարող են գալ նրանց հանդեպ սիրո հետ միասին:

7. Մենք չենք կարող լուծել բոլոր պրոբլեմները, բայց մենք կարող ենք փոխել մեր վերաբերմունքը դրանց նկատմամբ

Մենք չենք կարող կառավարել ամեն ինչ, ինչ մեզ հետ տեղի է ունենում: Բայց մենք կարող ենք կառավարել մեր արձագանքին, երբ մեզ հետ ինչ-որ բան է տեղի ունենում: Եթե մենք կարողանանք կառավարել մեր էմոցիաները, կկարողանանք ավելի լավ հաղթահարել որոշ դժվարություններ և մեզ համար առավել հեշտ կլինի ապրելը:

8. Մի համաձայնվիր նվազագույնին

Մի մնացեք մի աշխատանքում, որը ատում եք, մի ամուսնացեք նրա հետ, ում չեք սիրում, մի մնացեք ընկերներ նրանց հետ, ովքեր ձեզ ստորացնում են: Կյանքը կարող է լավը լինել, եթե մենք որոշենք չհամաձայնվել նրան, ինչ խանգարում է մեր երջանկությանը:

9. Ժամանակը բուժում է ամեն ինչ

Եվ մեր ցավը վերջիվերջո կհեռանա, մեր սխալները կներվեն, մեր սրտերը կապաքինվեն, մեր գիտակցությունը կգտնի իր հանգիստը:

10. Մենք միայնակ չենք

Մենք երբեք միայնակ չենք մեր ճակատամարտում, մենք միայնակ չենք մեր կյանքում: Մենք միշտ կգտնենք մարդկանց, ովքեր կցանկանան լինել մեր կողքին, աջակցել մեզ և անկեղծ սիրել: Երբեմն մեզ թվում է, որ մենք միայնակ ենք, բայց դա միայն մեր գիտակցության խաղերն են, որը փորձում է մեզ ստիպել հավատալ, որ կյանքը բարդ է, քան կա իրականում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.67 из 5 )
MediaMag
10 արտահայտություններ, որ պետք է ասենք ինքներս մեզ ամեն օր
Աղջիկներ, երբեք տանը խոլորձ մի պահեք։ Գրասենյակում կարելի է, բայց տանը ոչ