fbpx

Անհավատալի 10 արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Ֆեմինիստուհիները պայքարում են բոլոր կանանց իրավունքների համար: Եվ նրանք զգալի արդյունքների են հասել․ կանայք ընտրում են, թե որտեղ աշխատեն, ինչպես դասավորեն սեփական կյանքը, ինչ հագնել և ինչպես ապրել: Սակայն Սաուդյան Արաբիայի կանայք դեռևս ապրում են սահմանափակված: Նրանց արգելված է գրեթե ամեն ինչ: Իսկ ինչ-որ բան ստանալու համար էլ՝ նրանք պետք է թույլտվություն ստանան ամուսնուց:

Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ 10 արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար, որոնց գրեթե դժվար է հավատալ:

Կանայք պետք է ծածկեն մարմինը և նույնիսկ դեմքը: Փողոցում կարելի է հանդիպել կանանց, որոնց մոտ բաց են միայն աչքերը: Հագուստը չպետք է աչքի զարնող լինի: Եթե աղջկան բռնաբարեն՝ մեղավոր կլինի միմիայն ինքը:

Կինը կարող է ավտոմեքենա վարել միայն ամուսնու կամ հոր թույլտվությամբ:

Կանանց չի թույլատրվում երթևեկել հասարակական տրանսպորտով, նրան ուղղակի ներս չեն թողնի: Նա կարող է գնալ ոտքով, կամ ստանալ ամուսնու կամ հոր թույլտվությունը՝ տաքսի նստելու համար:

Կնոջը հետևում են կամ հայրը կամ արական սեռի հարազատներից որևէ մեկը: Կինը չի կարող բողոքել նրանից, քանի որ առանց նրա փակ են բոլոր ճանապարհները դեպի պետական հիմնարկություններ:

Ամուսնական տարիքը բացակայում է, դեռ մանկուց նրանց տալիս են կնության: Մինչ այդ նա համարվում է հոր սեփականությունը, իսկ հարսանիքից հետո՝ ամուսնու: Ընդորում նրանց արգելվում է պաշտպանվել, այդ պատճառով էլ ծննդաբերում են վաղ տարիքից:

Կանայք կարող են աշխատել դաստիարակ կամ բուժքույր, սակայն մեծ պրոբլեմ է աշխատավայրում առանձին տեղ հատկացնել կնոջը, առանձին զուգարան: Հենց այդ պատճառով էլ կանայք ամենից հաճախ մնում են տանը:

Խանութներում, հասարակական վայրերում և նույնիսկ տներում կան առանձին մուտքեր կանանց և տղամարդկանց համար: Որպեսզի նրանք ոչ մի կերպ չհանդիպեն:

Կանանց չեն ներառում կտակների մեջ՝ լինի դա դուստր, թե կին: Բայց նա ունի խնամակալ, ով իր մասին հոգ կտանի: Եթե աղջիկը ամուսնանա արտասահմանցու հետ, ապա նրան կվռնդեն ընտանիքից:

Կանանց թույլ են տվել սպորտով զբաղվել միայն 2012 թվականից սկսած: Սակայն նրանք պետք է ստանան ամուսնու թույլտվությունը, իսկ ֆիթնեսով զբաղվել կարելի է միայն հատուկ կանանց համար առանձնացված վայրերում:

Տանը կինը կարող է ընդունել իր ընկերուհիներին, սակայն  նույնիսկ նրա որդին չի կարող մտնել կանացի տարածք: Իսկ ահա կնոջը արգելվում է մտնել տղամարդկանց տարածք, քանի դեռ տանը օտարներ կան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անհավատալի 10 արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար
Թեստ. ով ով է, կի՞ն, թե՞ տղամարդ