fbpx

10 ամենաարագ ոստիկականական սուպեր ավտոմեքենաները ամբողջ աշխարհից

Ոստիկանական ավտոմեքենաներին հատուկ պահանջներ են ներկայացվում, իսկ ամենակարևորը՝ դրանք պետք է լինեն արագ:

Ձեզ ենք ներկայացնում 10 ոստիկանական ամենաարարգ ավտոմեքենաները ամբողջ աշխարհից.

10. Opel Speedster

fastest-cars-10

Opel Speedster-ը 100 կմ/ժ արագության հասնում է 4.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժ: Դրական կողմերն են իդեալական կառավումը և կոշտ մրցավազքային շասիները:

9. Dodge Viper (ԱՄՆ)

fastest-cars-01

Dodge Viper SRT սպորտային ավտոմեքենա 6 աստիճանանոց մեխանիկական փոխանցումատուփով և հրեշավոր՝ 8 լ ծավալ շարժիչով: Հզորությունը 400 ձիաուժ: 100 կմ/ժ արագության հասնում է 5.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 290 կմ/ժ:

8. Lamborghini Murciélago LP640 (Մեծ Բրիտանիա)

fastest-cars-02

Լոնդոնյան ոստիկանները աշխարհում առաջին ոստիկաններից էին, որոնք իրենց տրամադրության տակ ունեցան Lamborghini, որպես պարեկային մեքենա: 2006 թ. նրանք հնարավորություն ունեն դուրս գալ ծառայության 6.5 լ ծավալով, V12, 670 ձիաուժանոց ռոդսթեր Lamborghini Murciélago LP640-ով: Ավտոմեքենայի առավելագույն արագությունն է 340 կմ/ժ:

7. Brabus CLS Rocket (Գերմանիա)

fastest-cars-03

Brabus Rocket-ը այն   աստիճան արագ է, որ նրա առավելագույն արագությունը՝ 366 կմ/ժ սահմանափակված է էլեկտրոնիկայով մինչև 350 կմ/ժ: Mercedes-ի այս հրեշը համալրված է V12 Twin Turbo 720 ձիաուժանոց շարժիչով:

6. Ferrari 612 Scaglietti (Մեծ Բրիտանիա)

fastest-cars-04

Ferrari ընկերությունը Մեծ Բրիտանիայի ոստիկանությանն է նվիրել 612 Scagleitti մոդելը, որն ունակ է հասնել առավելագույն 315 կմ/ժ արագության և 100 կմ/ժ արագության հասնել 4.3 վայրկյանում:

5. Nissan GT-R (ԱՄԷ)

fastest-cars-05

Nissan GT-R, որով երթևեկում են Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի մայրաքաղաքի ոստիկանները, համարվում է համաշխարհային գլուխգործոցներից մեկը: 3.8լ V6 ծավալով և 492 ձիաուժանոց հզորությամբ շարժիչով այս ավտոմեքենան 100 կմ/ժ արագության հասնում է 3.04 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 320 կմ/ժ:

4. Cadillac XLR-V (ԱՄՆ)

fastest-cars-06

Ոստիկանական ռոդսթեր Cadillac XLR-V, հանրաճանաչություն է վայելում ամերիկյան ոստիկանության մոտ: Այն ունի 4.6 լ ծավալով և 320 ձիաուժ հզորության շարժիչ: Առավելագույն արագությունն է 250 կմ/ժ:

3. Spyker C8 (Նիդերլանդներ)

fastest-cars-07

Նիդերլանդների ոստիկանության կողմից օգտագործվող Spyker C8-ը համարվում է աշխարհի ամենահազվագյուտ ավտոմեքենաներից մեկը: 100 կմ/ժ արագության այն հասնում է 4.5 վայրկյանում և առավելագույն արագությունն է 300 կմ/ժ:

2. Renault F1 (Մեծ Բրիտանիա)

fastest-cars-08

Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես է Renault F1-ը հայտնվել Լոնդոնյան ոստիկանության ձեռքում: Երևի սա Անգլիական հումորի դրսևորումներից մեկն է:

1. Lamborghini Gallardo LP560-4

344763273

Նույնիսկ իտալական ոստիկանությունն է հավատարիմ մնացել բարձրագույն ոճին: Հանցագործներին Իտալիայում բռնում են Lamborghini Gallardo LP560-4-ով: 100կմ/ժ արագության ավտոմեքենան հասնում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունն է 309 կմ/ժ:

Կիսվիր ընկերներիդ հետ.

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 ամենաարագ ոստիկականական սուպեր ավտոմեքենաները ամբողջ աշխարհից