Ոստիկանական ավտոմեքենաներին հատուկ պահանջներ են ներկայացվում, իսկ ամենակարևորը՝ դրանք պետք է լինեն արագ:
Ձեզ ենք ներկայացնում 10 ոստիկանական ամենաարարգ ավտոմեքենաները ամբողջ աշխարհից.
10. Opel Speedster
Opel Speedster-ը 100 կմ/ժ արագության հասնում է 4.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժ: Դրական կողմերն են իդեալական կառավումը և կոշտ մրցավազքային շասիները:
9. Dodge Viper (ԱՄՆ)
Dodge Viper SRT սպորտային ավտոմեքենա 6 աստիճանանոց մեխանիկական փոխանցումատուփով և հրեշավոր՝ 8 լ ծավալ շարժիչով: Հզորությունը 400 ձիաուժ: 100 կմ/ժ արագության հասնում է 5.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 290 կմ/ժ:
8. Lamborghini Murciélago LP640 (Մեծ Բրիտանիա)
Լոնդոնյան ոստիկանները աշխարհում առաջին ոստիկաններից էին, որոնք իրենց տրամադրության տակ ունեցան Lamborghini, որպես պարեկային մեքենա: 2006 թ. նրանք հնարավորություն ունեն դուրս գալ ծառայության 6.5 լ ծավալով, V12, 670 ձիաուժանոց ռոդսթեր Lamborghini Murciélago LP640-ով: Ավտոմեքենայի առավելագույն արագությունն է 340 կմ/ժ:
7. Brabus CLS Rocket (Գերմանիա)
Brabus Rocket-ը այն աստիճան արագ է, որ նրա առավելագույն արագությունը՝ 366 կմ/ժ սահմանափակված է էլեկտրոնիկայով մինչև 350 կմ/ժ: Mercedes-ի այս հրեշը համալրված է V12 Twin Turbo 720 ձիաուժանոց շարժիչով:
6. Ferrari 612 Scaglietti (Մեծ Բրիտանիա)
Ferrari ընկերությունը Մեծ Բրիտանիայի ոստիկանությանն է նվիրել 612 Scagleitti մոդելը, որն ունակ է հասնել առավելագույն 315 կմ/ժ արագության և 100 կմ/ժ արագության հասնել 4.3 վայրկյանում:
5. Nissan GT-R (ԱՄԷ)
Nissan GT-R, որով երթևեկում են Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի մայրաքաղաքի ոստիկանները, համարվում է համաշխարհային գլուխգործոցներից մեկը: 3.8լ V6 ծավալով և 492 ձիաուժանոց հզորությամբ շարժիչով այս ավտոմեքենան 100 կմ/ժ արագության հասնում է 3.04 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 320 կմ/ժ:
4. Cadillac XLR-V (ԱՄՆ)
Ոստիկանական ռոդսթեր Cadillac XLR-V, հանրաճանաչություն է վայելում ամերիկյան ոստիկանության մոտ: Այն ունի 4.6 լ ծավալով և 320 ձիաուժ հզորության շարժիչ: Առավելագույն արագությունն է 250 կմ/ժ:
3. Spyker C8 (Նիդերլանդներ)
Նիդերլանդների ոստիկանության կողմից օգտագործվող Spyker C8-ը համարվում է աշխարհի ամենահազվագյուտ ավտոմեքենաներից մեկը: 100 կմ/ժ արագության այն հասնում է 4.5 վայրկյանում և առավելագույն արագությունն է 300 կմ/ժ:
2. Renault F1 (Մեծ Բրիտանիա)
Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես է Renault F1-ը հայտնվել Լոնդոնյան ոստիկանության ձեռքում: Երևի սա Անգլիական հումորի դրսևորումներից մեկն է:
1. Lamborghini Gallardo LP560-4
Նույնիսկ իտալական ոստիկանությունն է հավատարիմ մնացել բարձրագույն ոճին: Հանցագործներին Իտալիայում բռնում են Lamborghini Gallardo LP560-4-ով: 100կմ/ժ արագության ավտոմեքենան հասնում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունն է 309 կմ/ժ: