fbpx

10 անցք, որոնցով արտահոսում են Ձեր ուժերը

Արևելյան բժշկության մեջ մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր առողջությանը։ Վերջինս մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Ուստի, հոգևոր առողջության մասին հոգ տանելու համար պետք է հետևել և կանխել ուժերի և էներգիայի արտահոսքը։ Իսկ ինչու՞ և ինչպե՞ս է տեղի ունենում այդ արտահոսքը։

1. Անավարտ գործեր

Ամեն անգամ, երբ հանձն եք առնում ինչ-որ գործ անել, բայց ավարտին չեք հասցնում այն, ձեր հոգեկան աշխարհը, ինչպես չանջատված համակարգիչը, սկսում է խլել ձեր ամբողջ ուժն ու էներգիան։ Նույնը վերաբերում է խոստումներ տալու և չկատարելու, պարտք վերցնելու և չվերադարձնելու ու նման այլ դեպքերում։

2. Խաբեություն և ինքնախաբեություն

Երբ մարդը ստում է, սկսում է մեծ էներգիա ծախսել իր ստեղծած կերպարն արդարացնելու համար։ Պետք է խուսափել ինքնախաբեությունից և չփորձել լինել մտացածին մեկը։

3. Վիրավորանք և ինքնամփոփություն

Մարդը էներգետիկ բաց համակարգ է և եթե նրան մեկուսացնում են, նա թուլանում է։ Երբ դուք մարդկանցից, կյանքից, հայրենիքից վիրավորած մեկուսանում և առանձնանում եք, էներգիայի կորուստն անխուսափելի է։

4. Վախ, անվստահություն և անտեղի թշնամություն

Նույնը կատարվում է նաև վախի, անվստահության և անտեղի թշնամության դեպքում։ Այս պարագայում օրգանզիմը մշտական պայքարի մեջ է, ինչը մեծ էներգիա է սպառում։

5. Ֆիզիկական վարժությունների պակաս և բնության հետ կապի բացակայություն

Երբ մարդն ամբողջ օրն աշխատում է և ծանրաբեռնում իրեն, նա կորցնում է իր էներգիայի մեծ մասը։ Ֆիզիկական վարժությունների պակասի և բնության հետ կապի բացակայության դեպքում մարդու ուղեղն ավելի դժվարությամբ է տեղեկատվությունն ընկալում, հետևաբար ավելի շատ էներգիա է վատնում։

6. Քնի պակաս

Եթե քիչ եք քնում, օրգանիզմը չի կարողանում լիովին վերականգնել իր ուժերը։ Արդյունքում տոքսիններ են կուտակվում, խախտվում են բիոռիթմերը, և ուղեղը ծանրաբեռվում է չյուրացված տեղեկատվությամբ։

7. Շատակերություն, ալկոհոլից, ծխախոտից և թմրանյութերից կախվածություն

Ստիպում է օրգանիզմին մեծ ռեսուրսներ ծախսել այս տոքսինների դեմ պայքարելու համար։ Արդյունքում խաթարվում է նյարդային համակարգի, երիկամների և աղիների աշխատանքը։

8. Ավելորդ խոսակցություններ, ներքին երկխոսություն

Միգուցե տարօրինակ հնչի, բայց խոսելը նույնպես մեծ էներգիա է սպառում։ Հետևաբար, անտեղի խոսելու փոխարեն, լռեք։

9. Հիվանդություններ, անբուժելի տրավմաներ, վարակներ և էներգետիկ հրեշներ

Հիվանդություններից բացի, այս կետը ներառում է նաև այն մարդկանց, որոնք բացասական ազդեցություն են ունենում ձեզ վրա։

10. Սեռական անզսպվածություն

Անկանոն սեռական կյանք վարելիս մարդը սպառում է իր էներգիայի ամբողջ պաշարը։ Սա կարող է լուրջ խնդիրներ առաջացել։ Ուստի ցանկացած հարցում խելամիտ մոտեցում ցուցաբերեք։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
10 անցք, որոնցով արտահոսում են Ձեր ուժերը
Անհավանական փաստեր հին Եգիպտացիների մասին