fbpx

10 ամենափոքր երկրներն աշխարհում

Ներկայացնում ենք ամենափոքր երկրների տասնյակը.

10. Գրենադա 344 ք/կ

grenada-350x227

Պետական լեզու՝ անգլերեն
Մայրաքաղաք՝ Սենթ-Ջորջես
Բնակչություն՝ 89 502

Տասնյակը բացում է Գրենադա պետությունը: Այն գտնվում է Կարիբյան ծովում: Երկրի բյուջեն կազմում է 7,4 միլիոն $:

9. Մալդիվյան կղզիներ 298 ք/կ

maldivy-350x232

Պետական լեզու՝ մալդիվերեն
Մայրաքաղաք՝ Մալե
Բնակչություն՝ 393 000

Մալդիվյան հանրապետությունը կազմված է ավելի քան 1100 կղզիներից, և գտնվում է հնդկական օվկիանոսում: Այստեղ կա բոլոր պայմանները լիակատար հանգիստ անցկացնելու համար: Հետաքրքիր է նաև այն, որ կղզում չկա ոչ մի գետ կամ լիճ:

8. Սենթ-Կիթս և Նևիս 261 ք/կ

sent-kits_i_nevis-333x250

Պետական լեզու՝ անգլերեն
Մայրաքաղաք՝ Բաստեր
Բնակչություն՝ 43 800

Սենթ-Կիթս և Նևիս պետությունն ընկած է Կարիբյան ծովի արևելքում գտնվող կղզիների վրա: Բավականին զարգացած է տուրիզմը, որը մեծ եկամուտ է բերում երկրին: Հետաքրքիր է, որ այս երկրի քաղաքացիություն ունի Պավել Դուրովը՝ ВКонтакте սոցիալական կայքի հիմնադիրը:

7. Մարշալյան կղզիներ 181 ք/կ

marshallovy_ostrova-350x233

Պետական լեզու՝ մարշալերեն, անգլերեն
Մայրաքաղաք՝ Մաջուրո
Բնակչություն՝ 53 100

7-րդ հորիզոնականում է գտնվում Մարշալյան կղզիները, կամ Մարշալի հանրապետությունը: Այն գտնվում է խաղաղ օվկիանոսում: Կլիման փոփոխական է: Երկրում հարկերը բավականին ցածր են: Չնայած տրանսպորտի բարձր գներին, տուրիզմն այստեղ բավականին զարգացած է:

6. Լիխտենշտեյն 160 ք/կ

lihtenshtain-333x250

Պետական լեզու՝ գերմաներեն
Մայրաքաղաք՝ Վադուց
Բնակչություն՝ 36800

Լիխտենշտեյնը գտնվում է Արևմտյան Եվրոպայում, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանակցությամբ: Չնայած փոքր տարածքին, այն բավականին գեղեցիկ է: Երկրի արևմտյան մասով հոսում է Եվրոպայի ամենամեծ գետը ՝ Ռեյնը: Լիխտենշտեյնը վառ ապացույց է բոլոր փոքր տարածք ունեցող երկրներին, բարեկեցիկ ապրելու համար:

5. Սան-Մարինո 61 ք/կ

san-marino-350x208

Պետական լեզու՝ իտալերեն
Մայրաքաղաք՝ Սան-Մարինո
Բնակչություն՝ 32 000

Սան-Մարինոյի հանրապետությունը գտնվում է Եվրոպայի հարավում: Այն բոլոր կողմերից սահմանակից է Իտալիային: Տնտեսությունը զարգացած է: Երկրի զարգացման գործում մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը:

4. Տուվալու 26 ք/կ

tuvalu-350x225

Պետական լեզու՝ Տուվալուերեն, անգլերեն
Մայրաքաղաք՝ Ֆունաֆուտի
Բնակչություն՝ 11 200

Տուվալուի հանրապետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Կենդանական աշխարհը բավականին աղքատ է: Տուվալուի տնտեսությունը, ինչպես շատ Խաղաղօվկիանոսյան երկրների ՝ այդքան էլ զարգացած չի: Այդ պատճառով էլ այն համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը:

3. Նաուրու 21,3 ք/կ

nauru-350x243

Պետական լեզու՝ անգլերեն, նաուրուերեն
Մայրաքաղաք՝ չունի
Բնակչություն՝  10 000

Երրորդ հորիզոնականում է գտնվում Նաուրուի հանրապետությունը: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Հետաքրքիր է, որ Նաուրուն չունի մայրաքաղաք: Կլիման բավականին արևոտ է: Տուրիզմը զարգացած չէ:

2. Մոնակո 2,02 ք/կ

monako-333x250

Պետական լեզու՝ ֆրանսերեն
Մայրաքաղաք՝ Մոնակո
Բնակչություն՝ 36 000

Երկրորդ հորիզոնականում է գտնվում Մոնակոն: Հավանաբար բոլորը լսել են Մոնակոյի մասին, ինչպես նաև Մոնտե-Կարլո քաղաքի և նրա կազինոների մասին: Մոնակոն գտնվում է Ֆրանսիայի մոտ: Երկրի զարգացման հիմնական գրավականը համարվում է Տուրիզմը: Այստեղ հարկերը բավականին ցածր են: Մոնակոն միակ երկիրն է ողջ աշխարհում, որտեղ զորքերի թիվը 82-ից ցածր են:

1. Վատիկան 0,44 ք/կ

vatican-333x250

Պետական լեզու՝ իտալերեն
Հռոմի պապ՝ Ֆրանցիսկոս
Բնակչություն՝ 836

Վատիկանն աշխարհի ամենափոքր երկիրն է: Այս երկիրը գտնվում է Հռոմում: Վատիկանը համարվում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի նստավայրը: Վատիկանը մեծ դեր է խաղում միջազգային կոնֆլիկտները հարթելու գործում: Զբոսաշրջությունը բավականին զարգացած է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag