Տարբեր ժամանակաշրջաններում եղել են մարդիկ, որոնց համար խորթ են եղել հումանիզմ և գթասրտություն հասկացությունները: Այդ մարդիկ միայն չարիք էին գործում, քանի որ այլ բան նրանք չգիտեին: Եվ ամենասարսափելին այն է, որ նրանց ինչ-որ կերպ հաջողվեց դառնալ ազդեցիկ մարդ և դրա շնորհիվ նրանք անպատիժ կարողանում էին իրենց ինքնագլխություն թույլ տալ և սպանել մարդկանց:
Ներկայացնում ենք ձեզ պատմության 10 ամենասարսափելի և անսիրտ մարդկանց, որոնց չարագործությունները չափ ու սահման չունեն:
Հենրիխ Հիմլեր
Հիմլերը նացիստական կուսակցության առաջատար անդամ էր, ով պատասխանատու է 6-7 միլիոն հրեաների, լեհերի և ռուս կոմունիստների մահվան համար: Այս հիվանդ մարդու մոտ կահույքն ու գրքերը պատրաստված էին հրեա զոհերի ոսկորներից և մաշկերից:
Եղիսաբեթ Բատորի
Նաև հայտնի որպես կոմսուհի Դրակուլա, Եղիսաբեթը սպանել է մոտ 650 երիտասարդ աղջկա, որպեսզի ավելի վառ և գեղեցիկ տեսք ունենա: Ասում են, որ նա ուտում էր իր ծառաներին և լոգանք ընդունում նրանց արյան մեջ:
Թալեաթ Փաշա
Երբ այս մարդկային տականքը 1910-ականների վերջում Օսմանյան կայսրության սուլթանի վեզիրն էր՝ նա էր պատասխանատու մոտ 1.5 միլիոն հայերի ցեղասպանության համար:
Յոզեֆ Մենգելե
Նացիստական Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նրա ծառայության ընթացքում, նա գազով թունավորել է մոտ 400 հրեայի: Նա նաև պատասխանատու է բանտարկյալների վրա փորձարկումների և գազանությունների համար:
Վլադ Դրակուլա
Նա նաև հայտնի է որպես Վլադ Ցեպեշ (ռումիներենից թարգմանվում է որպես «ցից»), քանի որ սիրում էր մարդկանց նստեցնել ցցերի վրա: Նա նաև խորովում էր թույլ և աղքատ երեխաներին և ստիպում ծնողներին ուտել սեփական երեխաներին:
Սադամ Հուսեյն
Որպես Իրաքի նախագահ, նա պատասխանատու էր մոտ 25 միլիոն իր քաղաքացիների սպանության համար: Նա նույնիսկ տեսանկարահանում էր այդ մահապատիժները և զվարճանքի համար՝ դիտում դրանք տանը:
Մաքսիմիլիան Ռոբեսպիեր
Ֆրանսիական հեղափոխության ամենանշանակալից դեմքի ժամանակավոր հաջողության ժամանակ, երկրում քաոս էր տիրում: Ռոբեսպիերը սպանում էր բոլորին, առանց դատ ու դատաստանի, և գտնում էր, որ ներումը ուղղակի անհնար է:
Խիրոխիտո
Որպես Ճապոնական Կայսրության կայսր՝ նա պատասխանատու է միլիոնավոր չինացիների, ինդոնեզացիների, կորեացիների, ֆիլիպինացիների ցեղասպանության համար: Նա նույնիսկ Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ թույլ է տվել իր զինվորներին սեքսուալ հարձակումներ գործել 200 հազար կանանց վրա:
Ներոն
Ներոնը Հռոմեական կայսրության իրոք ամենադաժան կայսրերից մեկն էր: Հայտնի լինելով իր հակաքրիստոնեական հայացքներով, նա այրում էր քրիստոնեաներին և ամեն կերպ ծաղրի ենթարկում նրանց:
Իոսիֆ Ստալին
Լինելով Սովետական Միության առաջնորդ, Ստալինը պատասխանատու է մոտ 40 միլիոն մարդկանց մահվան համար: Մի անգամ նա ասել է․ «Մեկ մահը՝ դժբախտություն է, միլիոն մահերը՝ ուղղակի վիճակագրություն»: