fbpx

Սուպեր լուսին, կամ ի՞նչ է սա, վախենալ արդյո՞ք

Սուպեր լուսին բառը արդեն իսկ լսելով, որոշ մարդիկ սկսել են պանիկայի մեջ ընկնել և ասոցացնել աշխարհի վերջի հետ: Այս վերջին օրերին լուսնի մասին այնքան շատ է խոսվում, որ եթե այն մարդ լիներ հիմա դարձել էր աշխարհի ամենահայտնի աստղը, իսկ PR-ը երևի կդառնար աշխարհի ամենահաջողված PR-ակցիան: Բայց ինչևէ, թողնենք կատակը մի կողմ ու փորձենք հասկանալ թե իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում “Սուպեր լուսին” ասվածը:
Մարտի 19-ին մեր բնական արբանյակ լուսինը վերջին 20 տարիների համեմատ ամենաշատը կմոտենա Երկիր մոլորակին: Բացի նրանից, որ լուսինը պետք է մոտենա երկրին, այս երևույթի հետ համընկել է նաև այն որ լինելու է լիալուսին: Եվ հենց այս երևույթների համար էլ այն կոչել են “Սուպեր լուսին” կամ “Գերլուսին”:
Այս երևույթը համարվում է շատ սովորական բնական երևույթ և տարբեր տարիներին այն եղել է և դեռ կլինի: Եվ ինչպես տեսնում եք դեռ աշխարհը կործանված չի:
Այնպես որ խորհուրդ եմ տալիս թողնել բոլոր վախերը և եթե հնարավորություն կա՝ հիանալ այդ գեղեցկությամբ, չէ՞ որ լուսինը ուղիղ 14% ավելի մեծ է երևալու:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սուպեր լուսին, կամ ի՞նչ է սա, վախենալ արդյո՞ք
Ինչ ծաղիկներ նվիրել Կենդանակերպի նշաններին