Մի խոսքով լավ էր, մի քիչ էլ համախմբվածություն ու վստահություն ու մենք կունենանք բավական լուրջ ֆուտբոլ:
Խաղը կարելի է ասել գեղեցիկ էր: Համենաին դեպս նայվում էր մեկ շնչով և ժամանակն էլ անցավ աննկատ: Մեր տղաները խաղը սկսեցին շատ լավ, բայց առաջին խաղակեսի վերջին մասում նախաձեռնությունը ամբողջովին թողեցին ձեռքներից ու մոտավորապես 7-10 րոպե չէին կարողանում դուրս գալ սեփական տուգանայինից: Թվում էր որ վերջ, մեր տղաները հանձնվեցին: Բայց ի ուրախություն մեզ 2-րդ խաղակեսին տղաները դուրս եկան հավաքված: Չնայած 1-2 ռեալ գոլային պահ կորցրեցինք: Հաշիվը 0-0 և չենք մոռանում որ մենք խաղում էինք աշխարհի հավաքակաների ռեյտինգում 15-րդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականի հետ այն դեպքում, երբ մենք 60-րդ ենք: Պետք է առանձնացնեմ մեր հավաքականից առաջին հերթին՝ իմ կարծիքով խաղի լավագույն ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկուն, որը անառիկ պահեց մեր դարպասը և երկրորդը՝ մեր կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, որը բավականին գրագետ խաղ ցույց տվեց:
Սպասումները շատ էին մեր 12-րդ խաղացողից: Չնայած նա շատ ակտիվ էր բայց երբեմն շատ էր պասիվանում և երբեմն մոռանում էր ոգեշնչել: Ինչևէ մենք վաստակեցինք մեր միավորը
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓