fbpx

Հայաստան – Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը ընդառաջ

Եվրո 2012-ի ընտրական փուլում մարտի 26-ին Երևանում ինչպես հայտնի է հանդիպելու են Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները:
Հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում գոնե ես չեմ հիշում մի այնպիսի խաղ, որը այսպիսի ինտրիգայնություն ունենար, չեմ հիշում մի այնպիսի խաղ, որը այսպիսի մեծ քննարկում ունենար հանրության շրջանում: Ամբողջ Հայաստանը՝ մեծից փոքր խոսում է այս խաղի մասին: Այսպիսի ֆանատային ոգևորվածություն ևս չեմ տեսել: Բոլորը խոսում են այս մասին և ամենակարևորը՝ հավատում, անկեղծ հավատում որ մեր տղաները կարող են ու պարտավոր են հաղթել: Նույնիսկ Հայաստան – Թուրքիա խաղում այսպիսի ինտրիգ չկար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի օֆիցիալ ֆան ակումբը (FAF) արդեն որերորդ շաբաթն է ամենայն լրջությամբ նախապատրաստվում է այս խաղին, որպես 12-րդ խաղացող:
Մի խոսքով սպասումները շատ են:
Պատկերացնում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված մեր տղաների, մեր ֆուտբոլիստների ուսերին: Նաև պատկերացնում եմ թե ինչքան դժվար խաղ է սպասվում: Բայց ինչպես ասում էին մեր պապերը՝ “գեղ կանգնի, գերան կկոտրի”: Հիմա ամբողջ Հայաստանը ոտքի կանգնած հավատում ու երկրպագում է մեր հավաքականին: Մենք մեր հավաքականի կողքին ենք, մնում է մեր տղաները զգան այդ աուրան, իրենք նույնպես դառնան այդ սպորտային համախմբման մի մասնիկը և այդ դեպքում հաղթանակը ապահովված է:
Դե ինչ սպասենք մարտի 26-ին մեծ հավատով…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայաստան – Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը ընդառաջ
«Կենդանի լուսանկարների» աշխարհը -2 (32 ֆոտո)