fbpx

Երազներիս աշխարհում

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ու քայլերս տանում էին ինձ այնտեղ, որտեղ համատարած երազներս էին՝ վառ, պայծառ երազներս: Գույների վառ երանգները շլացնում էին ու կուրացնում աչքերս: Օդի մաքրությունից շունչս կտրվում էր: Զգացումը ամենահաճելիներից էր: Երեխայի պես թռչկոտելով վազվզում էի երազներիս կանաչ ու առաջին հայացքից անծայրածիր թվացող դաշտերով: Այո այստեղ դեռ ամեն ինչ վառ է, ամեն ինչ դեռ գեղեցիկ: Եվ որ ամենակարևորը այստեղ էր այն իմ միակ վարդը, որն այդքան հաճախ էր ծակում մատներս, բայց և որին այդքան շատ էի ես սիրում:
Այսպես մտամոլոր վազվզում ու վայելում էի երազներիս աշխարհի բերկրալի բույրը և չնկատեցի թե ինչպես հասա սահմանին: Սահմանից այն կողմ իրականությունն էր՝ գորշ, տաղտկալի և ամենակարևորը առանց վարդի:
Իրականության մրրկահողմը ինձ պոկեց գետնից և տարավ շպրտեց հեռու իրականության մեջ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Երազներիս աշխարհում
Ամենահաստատակամ Կենդանակերպի նշանները