fbpx

Այս չարաճճի Կյանք ասվածը

Այս կյանք ասվածը կարծես մի չարաճճի երեխա լինի: Նա շատ է սիրում խաղալ, չարաճճիություններ անել, թարս-թարս բաներ անել:

Օրինակ, տղան մտածում է աղջկա մասին, իսկ այդ նույն աղջիկը մեկ վայրկյան անգամ չի մտածում նախորդ տղայի մասին՝ նրա ուշքն ու միտքը լրիվ ուրիշ տղա է: Մի՞թե սա կյանքի հերթական չարաճճիություններից չէ:

Կամ ասենք x-ն ու y-ը աշխատում են իրար հետ: x-ը շատ խելոք է ու աշխատասեր, իսկ y-ը բացի նրանից որ անխելք է, նաև չի սիրում աշխատել: Բայց օրերից մի օր պաշտոնի բարձրացում է ստանում y-ը, իսկ x-ը մնում է նույն տեղում: Ծանոթ իրավիճակ է չէ՞: Դե Դուք ասեք միթե՞ սա չարաճճի երեխա կյանքի հերթական կապրիզները չեն:

Օրինակներ կարելի է բերել բազմաթիվ:

«Դրա համար պետք չէ ընկնել երեխայի խելքին և կատարել նրա բոլոր կապրիզները: Երբեմն, երբ նա սկսում է կապրիզ անել, լացել բղավել, խաղալիքները դես ու դեն շպրտել, ուղղակի անտեսեք և փորձեք բանի տեղ չդնել: Երբ նա հասկանա, որ իր կապրիզները այլևս չեն կատարվելու՝ կխելոքանա ու կամաց-կամաց կդառնա խելոք ու լսող բալիկ»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այս չարաճճի Կյանք ասվածը
Կոմիտաս – Կռունկ