fbpx

Գրում են ընթերցողները. Մարինե Սարգսյան – Տխուր եմ

08225be9fbd902140ee75c30395c1140Տխուր եմ… թերևս միակ զգացումն է, որ հիմա ունեմ: Տխուր եմ, որովհետև ուղղակի չեմ կարող ուրախ լինել: Ինչո՞ւ… որովհետև չեմ ուզում ուրախանալ, պատճառ չկա: Տխրում եմ միշտ ու ամենօր, տխուր եմ որ կողքիս չես, ու կարոտում եմ… Սիրում եմ քեզ ու իմ տխրությունը, չնայած նրան, որ տխրությանս պատճառը հենց դու ես: Տխրություն… դու երբեք չես զիջում ուրախությանը իմ դեպքում, դու երբեք չես հեռանա ինձանից: Դուք միշտ հակասում եք իրար: Տխրությունը կարծես մի սև ամպ լինի, որը հավաքվել է սրտիս վրա (միգուցե սրտիս մեջ): Այն միայն դու կարող ես ջնջել, մաքրել, բայց դու չկաս ու էլ չես գա: Չես լինի սրտիս մեջ, որ լուսավորես այն: Երևի հիմա դու էլ ես տխրում, շատ ես մտածում, պետք չէ տխրել, դու մեղավոր չես, եղիր միշտ ուրախ, որ ես էլ ուրախ լինեմ, որ ուրախանամ քո իսկ ուրախությամբ: Տխուր եմ… ու հասկանում եմ, որ սերն է պատճառը: ՍԵՐ, որն այնքան բարի ու մաքուր զգացմունք է, բայց տխրությունը նրանից անբաժան է: Տխուր եմ…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Մարինե Սարգսյան – Տխուր եմ
Հոգեբանության մեջ գոյություն ունի այսպիսի սկզբունք