fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Գայլերի ոհմակը և 3 որսորդ - առակ

Գայլերի ոհմակը և 3 որսորդ – առակ

Գայլերի ոհմակում ծեր առաջնորդը որոշում է իրեն հետնորդ գտնել: Նա մոտենում է ամենախիզախ ու ամենաուժեղ գայլին և ասում…

Գայլերի ոհմակում ծեր առաջնորդը որոշում է իրեն հետնորդ գտնել: Նա մոտենում է ամենախիզախ ու ամենաուժեղ գայլին և ասում.

– Ես ծերանում եմ, այդ իսկ պատճառով նշանակում եմ քեզ ոհմակի նոր առաջնորդ: Բայց դու պետք է ապացուցես, որ արժանի ես: Դրա համար վերցրու քեզ հետ ամենալավ գայլերին, գնա որսի և ոհմակի համար սնունդ հայթայթի:

– Շատ լավ, – պատասխանեց նոր առաջնորդը և 6 լավագույն գայլերի հետ գնաց որսի:

Եվ մեկ օր նա չկար, և երեկոյան նա չկար: Եվ երբ գիշեր եղավ, ոհմակը նկատում է հպարտորեն որսը բերող 7 գայլի: Բոլոր որսի գնացած գայլերն անվնաս և առողջ էին:

– Պատմիր ինձ ինչպես է ամենը եղել, – խնդրում է ծեր գայլը:

– Օ՜, դա շատ հեշտ էր: Մենք որս էինք փնտրում, և հանակարծ նկատեցինք 10 որսորդի, որոնք որսով լի վերադառնում էին որսից: Մենք հարձակվեցինք նրանց վրա, պատառոտեցինք և վերցրեցինք ամբողջ որսը:

– Կեցցե՛ս: Վաղը նորից կգնաս:

Հաջորդ օրը 6 գայլ և նոր առաջնորդը նորից գնում են որսի: Եվ մի ամբողջ օր նրանք չկային, չեկան նաև երեկոյան, գիշերը և առավոտյան:

Միայն կեսօրին հորիզոնում երևում է ուժասպառ մի գայլ: Դա նոր առաջնորդն էր, ամբողջությամբ արյունոտված և գզգզված մորթով, կաղ և հազիվ ողջ մնացած:

– Ի՞նչ է պատահել, – հարցնում է ծեր առաջնորդը:

– Մենք գնացինք խորը՝ դեպի անտառներ և երկար որս էինք փնտրում և հանկարծ նկատեցինք որսով լի երեք որսորդների: Մենք հարձակվեցինք նրանց վրա, սակայն նրանք ուժեղ էին մեզնից: Նրանք սպանեցին իմ բոլոր մարտիկներին, իսկ ես հազիվ փրկվեցի:

– Բայց ինչո՞ւ այդպես, – զարմացավ ծեր գայլը, -երեկ դուք հեշտությամբ հաղթեցիք 10 որսորդի, իսկ այսօր չկարողացա՞ք հաղթել երեքին:

– Այո, բայց երեկ դա ընդամենը 10 որսորդից բաղկացած խումբ էր, իսկ այսօր այդ երեք որսորդները լավագույն ընկերներ էին:

կարդացեք նաև

Երգի պրեմիերա․ «Հաղթելու ենք, բալես, քնի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգ է ներկայացրել։ Ստեղծագործությունը ստացել է «Հաղթելու ենք. բալես, քնի» անունը։ Երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերինը՝ Արմինե Սարգսյանը։ https://youtu.be/2_e-Z9FETpw Գրանցվիր մեր Telegram ալիքին։...

Որդիս, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ, վիշտս ծանր է, հպարտությունս՝ մեծ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք...

Արցախում կարևոր բարձունքը հետ վերցնելիս վիրավորվել է լրագրող Վարդան Օնանյանը․ նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ «Երկիր...

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։

Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ

Զինուժ մեդիան հրապարակել է Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ. նկարահանումն արվել է Աֆրինում. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/332517801375102