Քամին ու ծաղիկը – առակ

Քամին հանդիպելով գեղեցիկ ծաղկին՝ սիրահարվում է նրան…

Երբ քամին քնքշորեն շոյում էր ծաղկին՝ ծաղիկը նրան պատասխանում էր ավելի ուժեղ սիրով՝ արտահայտված գույներով և անուշ բույրով: Սակայն քամուն դա քիչ թվաց և նա մտածեց. «եթե ես ծաղկին տամ իմ ամբողջ ուժն ու հզորությունը, այդժամ նա ինձ կպարգևի ավելի ուժեղ ինչ-որ բան»:

Եվ նա փչեց ծաղկի վրա իր սիրո հզոր շնշառությամբ: Իսկ ծաղիկը չդիմանալով բուռն կրքին՝ կոտրվեց:

Քամին փորձեց բարձրացնել նրան և կենդանացնել, բայց չկարողացավ: Այդժամ նա քնքշորեն իր սիրո շնչառությամբ փչեց ծաղկի վրա, սակայն ծաղիկը թառամում էր:

Բղավեց այդ ժամանակ քամին.

– Ես տվեցի քեզ իմ սիրո ամբողջ ուժն ու հզորությունը, իսկ դու կոտրվեցիր: Երևում է քո մեջ չկար իմ հանդեպ սիրո ուժ, նշանակում է դու չէիր սիրում ինձ:

Իսկ ծաղիկը ոչինչ չպատասխանեց: Նա մահացել էր:

Նա ով սիրում է, պետք է հասկանա, որ ուժով և կրքով չեն չափում սերը, այլ քնքշությամբ և համբերատարությամբ:

Загрузка…

կարդացեք նաև

Կենդանակերպի 4 նշան, որոնք օժտված են կախարդական ունակություններով

Հայտնի են, որ որոշ մարդիկ օժտված են յուրահատուկ ունակություններով, որոնք անհասանելի են ուրիշների համար: Ինչ-որ մեկի մոտ սուր զարգացած է ինտուիցիան, մեկ ուրիշը կարողանում...

Ընդհանուր գիտելիքները ստուգող ԹԵՍՏ, որը 90% հավանականությամբ կորոշի Ձեր կրթվածության մակարդակը

Մենք որոշեցինք առաջարկել Ձեզ ևս մեկ հետաքրքիր թեստ տարատեսակ հարցերով: Դուք կգտնեք այստեղ հարցեր տարբեր գիտություններից, կստուգեք Ձեր բազմակողմանի զարգացվածությունն ու հիշողությունը: Ամենայն հավանականությամբ...

Տարիքային մեծ տարբերությամբ 9 աստղային զույգ

Երբ կյանքում ի հայտ է գալիս իսկական սերը, բոլոր պայմանականություններն ու հասարակական կարծրատիպերը դադարում են նշանակություն ունենալ: Այդ թվում նաև տարիքային տարբերությունը: Դա հաստատում...

Կենդանակերպի նշանների ամենա-ամենաների ցուցակը

Կենդանակերպի նշանների ամենա-ամենաների վարկանիշային ցուցակը: Նրանցից ով ինչում է լավագույնը: Կենդանակերպի ամենաուժեղ նշանը՝ Ձկներ Աստղաբանները կարծում են, որ ամենաուժեղ նշանը Ձկներն են։ Սա բավականին տարօրինակ է,...